Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանն ու Հայաստանն ուղղակիորեն սկսել են սահմանազատվել։ Դա առաջին, բայց կարևոր քայլն է տարածքային վեճերի վերջնական լուծման ուղղությամբ։ Իսկ ինչո՞վ են առաջնորդվել Բաքուն և Երևանը նման համատեղ գործողությունների ծրագիր պատրաստելիս:
«ՀԱՊԿ-ից Երևանի դժգոհության պաշտոնական պատճառն այն էր, որ կառույցը հրաժարվել էր աջակցել Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ: ՀԱՊԿ-ի պատճառաբանությունով պարզ չէ, թե տարածքը որ երկիրն է, սահմանը հստակեցված չէ,- ասել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը ria.ru-ին տված հարցազրույցում,- Երևանից հնչել են շատ զգացմունքային հայտարարություններ, այդ թվում առաջարկ, որ Ռուսաստանը ինքը ճանաչի հանրապետությունների խորհրդային սահմանները»:
Հետո զգացմունքները վերահսկվեցին, բայց առնվազն մեկ լուրջ խնդիր մնաց:
«Սահմանը շատ խառնաշփոթ է մի շարք վայրերում, որտեղ, կարծես թե, հայկական տարածքն է, հանկարծ հայտնաբերվում է ադրբեջանական փոքր բնակավայր կամ հակառակը: Հիմնվելով Ֆերգանայի հովտի փորձի վրա կողմերը փորձում են սահմանն ավելի պարզ կառավարելի դարձնել, բայց դա դժգոհություն է առաջացնում Հայաստանում»,- ասել է փորձագետը:
«Ցանկացած սահմանազատում շատ դժվար, փխրուն, և երկարատև գործընթաց է,- հիշեցրել է ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը,- ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա այժմ էլ այնտեղ կարևոր գործոնների ամբողջական կոմպլեքսներ կան: Ներկայումս ամենականառու և առավել քիչ վիճելի տարածքների հարցը լուծված է, հենասյուներ են տեղադրվել, իսկ դա արդեն հաջորդ փուլն է՝ սահմանազատումը»։
Դժվարություններ են ստեղծում նաև ներքաղաքական իրադարձությունները, բնակչության և ընդդիմության արձագանքը, հավել է փորձագետը։ Առայժմ գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը ձերբազատվեցին այն հիմնարար գայթակղություններից, որոնք կանխում էին սահմանազատումը։ Բայց ամեն դեպքում այդ ամենը արագ չի լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը