Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ 2 ամսով կալանավորվեց պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական` Արթուր Սուքոյանը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սուքոյանը հայհոյել է և հարվածել լրագրողի դեմքին։ civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանը դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել։ Առաջին հայացքից սա նորմալ իրավական գործընթաց է՝ խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը և, այո՛, այն պետք է խստագույնս պատժվի։

Բայց հիմա հարց է ծագում. ինչո՞ւ այս ոլորտում էլ կան արտոնյալներ և ինչո՞ւ են Սուքոյանի պաշտպանները պնդում, որ նա քաղբանտարկյալ է։ 2018թ.-ից ի վեր լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու բազում դեպքեր են հայտնի հանրությանը։ Այն, որ հենց 2018թ.-ի փողոցային պայքարի ժամանակ մի շարք լրատվականներ թիրախավորված էին, խոսափողով չէին կարողանում փողոց դուրս գալ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու` շատ արագ մոռացվեց։

Հատկապես 2020թ.-ի կորոնավիրուսային վարակի պայմաններում լրագրողների գործունեությունը խոչընդոտվում էր հնարավորիս բիրտ։ Տեղեկատվության հրապարակման համար բազմաթիվ տուգանքներ էր սահմանված, նույնիսկ այլ երկրների հոդվածների թարգմանությունն էին արգելում հրապարակել։

2019թ.-ին, այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրահանգով, Օպերայի և բալետի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման ժամանակ ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ և նկարել քանդման աշխատանքները և հարցեր ուղղել սրճարանների սեփականատերերին։ Այդ դրվագը նույնիսկ ուշադրության չարժանացավ։

2019թ.-ին, Համազգային թատրոնի հիմնարկեքի արարողությունը սկսվեց շաբաթօրյակով և Փաշինյանին մի քանի մետրից մոտենալն արգելվում էր։ Սա դեռ հետհեղափոխական այն իրավիճակում, երբ վարչապետն ու շատ պաշտոնյաներ աշխատանքի էին գնում հեծանիվով և փողոցում ծաղիկներ էին բաժանում։

44-օրյա պատերազմի օրերին հստակ կանոններ սահմանեցին և թույլ չէին տալիս նկարահանումները, ինչպես նաև եղածը հրապարակելը, երկրում արտակարգ դրություն էր։ Արգելված էր նույնիսկ զոհերի հուղարկավորությունը նկարահանել և այլն։ Պատերազմի ավարտից հետո ոստիկանները բիրտ ուժի կիրառման անցան ամեն առիթով։

Եռաբլուրում լրագրող Լիա Սարգսյանը, պարզապես փորձում էր վարչապետին հարցնել, թե իր գնահատմամբ, Արցախի հանրապետության Շուշի քաղաքը հայկակա՞ն է, նրան հնարավորինս հեռացնում էին, քաշքշում։ 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո քաղաքում սկսված ցույցերի ժամանակ բազմաթիվ վիրավորանքներ և ատելության խոսքի տարածման դրվագներ կան, լրագրողները նույնիսկ բերման էին ենթարկվում։ Ազգային ժողովում այն ժամանակվա ՊՎԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի հրահանգով լրագրողներին ԱԺ-ում իրենց համար նախատեսված օթյակից հեռացնում էին, իրավունքների սահմանափակման նախագիծ ընդունվեց և այլն։

ԱԺ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը խլեց «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի խոսափողը և միայն վերադարձնելը բավարար էր, որ որևէ վարույթ չհարուցվի։

Նույն Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածեց 24 NEWS-ի օպերատորին՝ այդ կերպ պահանջելով չնկարել իրեն։ Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո թիրախավորվեցին լրագրողներ Անի Գևորգյանը և Հռիփսիմե Ջեբեջյանը, սակայն ոչ մի արձագանք։

ՔՊ մի շարք պաշտոնյաներ, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, Հայկ Սարգսյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վահանգն Ալեքսանյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, Խաչատուր Սուքիասյանը և այլ ՔՊ- ականներ մի շարք դեպքերում վիրավորել են լրագրողներին, մեղմ ասած, իրենց պահել են պաշտոնյաին և տղամարդուն ոչ վայել։

Վահագն Ալեքսանյանը, նույնիսկ ամբողջ լրատվական դաշտին անվանեց «մարմնավաճառ», Սուքիասյանը՝ լրագրողի ծնողներին վիրավորեց և այլն։ Այս դեպքերից որևէ մեկով վարույթ չի նախաձեռնվել։ Այն ժամանակ ԲՏԱ նախարար, ներկայիս ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեսախցիկի առջև ծեծի ենթարկեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին, թեև իրականությունն ու ծեծը տեսանելի էին, սակայն գործը կարճեցին հանցակազմի բացակայության հիմքով։

Ընդամենը մի քանի օր առաջ Տավուշում ոստիկանների կողմից բռնության ենթարկվեց Oragir.news-ի լրագրողը և դարձյալ վարույթ չի հարուցվել։ Նման դրվագներ անվերջ կարելի է թվարկել։ Ըստ երևույթին, եթե ունենայինք անաչառ իրավական գործընթաց՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, մոտ երկու տասնյակ ՔՊ-ականներ արդեն իսկ կալանավորված պիտի լինեին։

Բայց հենց հերթը հասավ ՔՊ գրասենյակի տարածքում գործող և Վահագն Ալեքսանյանի անվան հետ կապվող լրատվականի լրագրողին, ապա ընդդիմադիրներին կալանավորելու լավ առիթ դարձավ։ Սա հասարակ քաղաքական հետապնդում է, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երկրում քաղբանտարկյալներ կան։

Այս իշխանության օրոք երկրում դադարեցվել է մի շարք հեռուստաընկերությունների, ինչպես նաև կայքերի գործունեությունը: Ընդունվել են լրագրողների գործունեությունը սահմանափակող մի շարք օրենքներ, ինչը նաև արձանագրել են միջազգային հեղինակավոր կառույցները։

 

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված