Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը` Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու ուղղությամբ։
Այս մասին ասվում է X-ում Կիպրոսի ԱԳ նախարարության գրառման մեջ։
«Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը` լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-ասված է հաղորդագրությունում։