Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կարմիր խաչի և մահիկի միջազգային օր, Հայաստան՝ Երկրապահի օր, Նորվեգիա՝ Վետերանների օր, Չեխիա՝ Հաղթանակի օր, Գերմանիա՝ Նացիզմից ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851-ծնվել է արևմտահայ գրող, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը։

1970-վախճանվել է պատմագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1980-վախճանվել է դերասան Գարուշ Խաժակյանը:

1987-վախճանվել է հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը։

1988-Ստեփանակերտում նստացույց է եղել, որի մասնակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բայց Լենինի արձանին փակցված է եղել Հայկական ԽՍՀ-ի դրոշը։

1992-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը, որը բացի ադրբեջանական ուժերը, պաշտպանում էր նաև չեչեն գրոհային Շամիլ Բասաևը։

-Վագիֆ Իբրահիմովի Սու-25 ինքնաթիռը առաջին անգամ սկսել է ռմբակոծել Ղարաբաղը՝ գլխավորապես Ստեփանակերտը։

2000-առանց օտարերկրյա ներդրումների, Քաջարանի ՊՄԿ-ի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ Ագարակի կոմբինատը վերագործարկվել է: 

2002-Երևանի Կինոյի տան լեփ֊լեցուն դահլիճում՝ առաջին անգամ պետականորեն նշվել է Երկրապահի օրը առանց քաղաքական ելույթների, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չեն եղել ակնարկներից: 

2007-ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը  կասկածվել է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։

2009-Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը: 

2012-Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2014-Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը  ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ է կատարել ընդունելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։

2018-Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ, որի առիթով օտարերկրյա պետությունների ղեկավարներից նրան առաջինը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

2019-Փաշինյանը ներկայացրել է առաջին 100 փաստը Նոր Հայաստանի մասին։

2020-Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ԼՀԿ և Իմ քայլը խմբակցությունների պատգամավորների միջև:

2021-Արկադի Տեր Թադեւոսյանին` Կոմանդոսին,  հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում:

2022- «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացրել Գյումրիում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1541-իսպանացի կոնկիստադոր և ճանապարհորդ Էրնանդո դե Սոտին հայտնագործել է Միսսուրի գետը։

1713-Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ։

1794-կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի ֆիզիկոս, ժամանակակից քիմիայի հայր Անտուան Լուվազյեն։

1828-ծնվել է շվեյցարացի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հիմնադիր Անրի Ժուան Դյունանը։

1842-Ֆրանսիայում տեղի ունեցած հանրահայտ Վերսալյան երկաթուղային աղետում զոհվել են 55 մարդ։

1842-վախճանվել է ֆրանսիացի ծովագնաց, խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեզար Սեբաստյան Դյումոն-Դյուրվիլը։

1864-սկսվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը՝ Սպոտսիլվեյնի ճակատամարտը։

1880-վախճանվել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։

1884-ծնվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարրի Տրյումենը։

1886-առաջին անգամ արտադրվել է դոկտոր Ջոն Պոմբերտոնի ստեղծած «Կոկա-Կոլան»։

1895-Չինաստանը Տայվանը հանձնել է Ճապոնիային։

1902-ժայթկել է Մարտինիկայի Մոն-Պելյե հրաբուխը, որը դարձել է մոտավորապես 20 000 մարդու մահվան պատճառ։

1903-առաջին անգամ «Լեբոդի» դիրիժաբլը իրականացրել է  թռիչք 37 կիլոմետր հեռավորությամբ։

1903-վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ-հետիմպրեսիոնիստ  Պոլ Գոգենը։

1921-ռուս էմիգրանտները Կոնստանտինապոլիսում բացել են ուտիճների վազքի մրցումներ։

1929-առաջին անգամ ԽՍՀՄ-ում դաշտերը և անտառները սրսկվել են թունաքիմիկատներով։

1952-վախճանվել է պրոդյուսր, ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուիլյամ Ֆոքսը։

1962-Լոնդոնում դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։

1988-ԽՍՀՄ-ում ստեղծվել է առաջին ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական միությունը։

1992-վախճանվել է ռեժիսյոր, դերասան, Տիկնիկների թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։

2020-ռուսական ինքնակառավարվող «Վիտյազ-Դ» ստորջրյա սարքը ընկղմվել է մինչև Մարիանյան իջվածքի հատակը (10028 մետր):

Կ․ Խաչիկյան

Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
Ամենադիտված