Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

Հնդկաստանի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարինԶինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունիցՍյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»
Ամենադիտված