Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 տարվա մեջ 16 անգամ ավելի վատ բաներ է արել Նիկոլ Փաշինյանը, քան երբևէ արել են հանրապետականները․ Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանական մեդիա դաշտը շարունակում է ոչ հավաստի և միակողմանի լուրեր տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և հատկապես Բագրատ Սրբազանի հասցեին։

Ընդ որում` իրենց հոդվածներում և նույնիսկ վերնագրերում, Սրբազանին անունով են դիմում՝ ինչն առնվազն մասնագիտական էթիկայի տեսանկյունից անընդունելի է։

Թեզերը շատ չեն փոխվել՝ հավաքը կապել նախկինների անվան հետ, քրեական գործեր հարուցելու հիմքեր ստեղծել, առաջնորդների մասին հերյուրանքներ տարածել։

Թեմայի վերաբերյալ 1or.am-ը հարցեր է ուղղել մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանին։

- Պարո՛ն Հոխիկյան, այս լուրերի տարածումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել շարժման վրա։

- Նմանատիպ մեդիամանիպուլյացիաներն իրենց արդյունքն ունենում են։ Հասարակությունը Մասլոուի բուրգի համաձայն` կազմված է մի քանի շերտերից և դրանց մեջ գերակշիռ դեր են զբաղեցնում ֆիզիոլոգիական զանգվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք չունեն գրագիտության բավարար մակարդակ և կարող են դառնալ խաբեության զոհ։

Նիկոլ Փաշինյանի ամբողջ քարոզչական թևը զբաղված է մեդիա մանիպուլյացիաներով։ Ժամանակին ֆաշիստական քարոզիչներն ասում էին` ինչքան մեծ, շատ և անհավատալի լինի սուտը, այնքան ավելի շատ մարդ կհավատա, թեկուզ դա մեկ օր տևի։ Այս քարոզչության նպատակը մեկ օրով մարդկանց մանիպուլացնելն է։

- Հիմնական թեզը` շարժումը նախկինների հետ կապելն է։ Արդեն 1 շաբաթից ավելի է ամենօրյա ռեժիմով, տարբեր դրվագներով լուրեր են տարածում, որ Սրբազանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, երեկվանից էլ արդեն Սերժ Սարգսյանի։ Այս թեզը հիանալի աշխատեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեպքում, իսկ հիմա մի տեսակ չի հաջողում, ինչո՞ւ։

- Մի բան, որ շատ են օգտագործում, հասարակության մտածող հատվածի համար, դառնում է անհետաքրքիր և անհավատալի։ Մեդիադաշտում կա մի շատ կարևոր սկզբունք՝ մի բանի դեմ երբ չափից շատ և մոլեռանդորեն ես պայքարում, հակառակ էֆեկտ է ունենում, հասարակությունը սկսում է հենց այդ բանին ձգտել։ Քանի որ այս մարդիկ չափազանց շատ են վախենում Ռոբերտ Քոչարյանից, իրենց մոտ մոլեռանդության է հասել այդ անասնական վախը, դրա համար էլ փորձում են հասարակությանն էլ վախեցնել նույն կերպ։ Վստահեցնում եմ, Քոչարյանը որևէ կապ չունի Սրբազանի և շարժման հետ։

Այստեղ կարևոր է այն, որ հակագովազդը միշտ էլ գովազդի էֆեկտ է ունենում։ Իրենք չեն հասկանում, որ հասարակության ուշադրությունն անընդհատ բևեռում են Քոչարյանի վրա։ Չզարմանաք, եթե մի օր այն մարդիկ, որոնց վախեցնում են Քոչարյանով, ոտքի կանգնեն և ասեն՝ բերեք Նիկոլին մերժենք, Քոչարյանին ընտրենք։

- Նման կեղծ թեզերը կարո՞ղ են բումերանգի էֆեկտով ավելի շատ մարդ հանել փողոց։

- Հասարակության այն հատվածը, որը հիմա ոտքի է կանգնած, դա մոտ 100-110 հազար մարդ է, բավարար է ՀՀ-ում իշխանություն փոխելու, իրական հեղափոխություն անելու համար։ Խնդիրն արդեն դրված է շարժման առաջնորդների վրա՝ ի՞նչ անել և ինչպե՞ս անել։ Յուրաքանչյուր հասարակության մեջ ակտիվ է 5-8 տոկոսը։

Եթե կարողանում ես 5 տոկոսին մոբիլիզացնել մեկ նպատակի շուրջ, ուրեմն հաջողությունն ապահոված է։ 100 հազար մարդը հենց այդ 5 տոկոսն է, որ աջակցում է Սրբազանի առաջնորդած շարժմանը։ Այդ թեզերը չեն աշխատում։ Որպես համեմատություն նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նախկին իշխանության ներկայացուցիչները մնացել են 2000-ականների քաղաքական և քարոզչական մտածողության մեջ, դրա համար իրենք հաջողության չեն հասնում։

Նույն կերպ՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ թիմը մնացել է 2018թ-ի քարոզչական տրամաբանության մեջ, բայց հաշվի չեն առնում, որ մարդիկ մոռացել են այդ ամենը։ Այո՛, հանրապետականները բազում սխալներ են թույլ տվել, բայց նրանք հաշվի չեն առնում, որ դրանից անցել է 6 տարի և այդ ընթացքում 16 անգամ ավելի վատ բաներ է արել Նիկոլ Փաշինյանը, քան երբևէ արել են հանրապետականները։ Եվ հասարակությունը, ում ընդհանրապես չի հարգում այս իշխանությունը, այս ամենը լավ է հասկանում։

Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների
Ամենադիտված