Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1950 թ. տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը. պատմության այս օրը ( 13 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բրազիլիա՝ Պրետոս Վելխոս փառատոն (Ստրկության վերացման օր), Կոլումբիա՝ Սուրբ Մարիամի օր, Նիգերիա՝ Հերլանդի օր, Ռուսաստան՝ Սևծովյան նավատորմի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907-Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը։
1921-ԽՍՀՄ Սովնարկոմը հանգստի և տոն օրերի մասին օրենք է ընդունել։
1930–ծնվել է երկրաբան Լիդա Թադևոսյանը։
1932-հայկական ԽՍՀ կառավարությունը որոշել է Երևանի կոնսերվատորիայի օպերայի դասարանի բազայի վրա ստեղծել ստացիոնար օպերային թատրոն։
1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոտ դը Իվուարի հետ։
2004-Երևանում ստորագրվել է Իրան-Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը:
2007-ԿԸՀ-ն վավերացրել է համամասնական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսի շեմը հաղթահարել են հինգ կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և «ժառանգություն» կուսակցությունը։
2010-Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը։
2010–վախճանվել է ամերիկահայ կիրառական մաթեմատիկոս Փոլ Գարաբեդյանը։
2012-ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը ՀՀԿ-ինն է, 37-ը՝ ԲՀԿ-ինը, 7-ը՝ ՀԱԿ-ինը, 6-ական՝ ՀՅԴ-ինը և ՕԵԿ-ինը, 5-ը՝ «Ժառանգությանը»։
2014-Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:
2021-առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը:
2022-Էդմոն Մարուքյանը հրապարակել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած 6 կետերը:
2023-կյանքից հեռացել է Արցախի հասարակական, քաղաքական գործիչ, արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1501-Ամերիգո Վեսպուչին ուղևորվել է ճանապարհորդության Արևմուտք, որի ժամական էլ հասկացել է, որ Կոլոմբոսը հայտնագործել է նոր մայրցամաք։
1568-տեղի է ունեցել Լանգսայդի ճակատամարտը, որը ստիպել է Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտին փախչել Անգլիա, իսկ Շոտլանդիայում հաստատվել է ռեգենտ գրաֆ Մորեի ռեժիմը։
1619-Հաագայում մահապատժի է ենթարկվել Յոհան Օլդենբարնեվելտը, որը մեղադրվել է պետական դավաճանության մեջ։
1637-Ֆրանսիայում կարդինալ Ռիշելյեն մտածելով իր թշմանիների և սեփական անվտանգության մասին հրամայել է կլորացնել սննդի ընդունման ժամանակ օգտագործվող դանակների սուր ծայրերը, որով իսկ ստեղծել է ճաշասեղանի դանակը։
1647-հզոր երկրաշարժի արդյունքում ամբողջությամբ քանդվել է Սանտյագո քաղաքը, որը եղել է Չիլիիի Գեներալ-կապիտանության մայրաքաղաք։
1696-Ցին կայսրի բանակը Տերելեջեի ճակատամարտում ջախջախել է Գալդան-Բոշոգտուին։
1787-կապիտան Արթուր Ֆիլիպի ղեկավարած աքսորյալների Առաջին նավատորմը դուրս է եկել Պորտսմուտից, որպեսի աքսորյալների առաջին գաղութը հիմնադրի Ավստրալիայում։
1829-Պուշկինը Մոսկվայից ուղևորվել է Կովկաս զինվորական ծառայության։
1830-Էկվադորը դուրս է եկել Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակել իրեն հանրապետություն։
1836-սկսվել են Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։
1840-ծնվել է ֆրանսիացի գրող, թատերագիր Ալֆոնս Դոդեն։
1871-Վատիկանը ընդգրկվել է Իտալական թագավորության մեջ, իսկ Պապի ինքնուրույնությունը սահմանափակվել է Վատիկանի պալատով, հռոմեական լատինական եկեղեցով, մերձքաղաքային պապական ռեզիդենցիայով և հրաշագեղ վատիկանյան այգիներով։
1888-Բրազիլիայում չեղարկվել է ստրկությունը։
1895-կազմավորվել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան։
-Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը բանակի սպառազինության մեջ է ընդունել Նագան տեսակի ատրճանակը։
-ԱՄՆ-ում վառվել է գյուտարար Նիկոլա Տեսլայի լաբորատորիան, կրակի են մատնվել փորձերի և հետազոտությունների բոլոր գրառումները։
1913-Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։
1919-սկսվել է սպիտակգվարդիական գեներալ Յուդենիչի հարձակումը Պետերբուրգի վրա։
1920-Մանչեստերում տեղի ունեցած ատամնաբույժների համաժողովում շաքարը համարվել է ատամների հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառ, և առաջարկվել է շաքար օգտագործելուց հետո անպայման խմել չոր շամպայն։
1930-սպանվել է վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թվականին Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկել է այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։
–վախճանվել է նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
1950-անգլիական Սիլվերստոունում տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը։
1954-իր առաջին թռիչքն է իրականացրել ամերիկյան փորձնական Կալլետ КН-15 ուղղաթիռը։
1956–վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Ֆադեևը։
1981-թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աջան Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ է կատարել։
1991-«Apple» կորպորացիան վաճառքի է հանել «Macintosh System 7.0»-ը։
2005-Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ուենցած ցույցերի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։
2014-Թուրքիայի Սոմ հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 282 մարդ։

Կ. Խաչիկյան

ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան
Ամենադիտված