Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ ինքն է միջնորդ հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում ընթացող բանակցություններում, գրում է novorosinform.org-ը։

Սակայն Ալմաթին առաջինը չէր, որտեղ ծրագրվում էր բանակցային գործընթաց։ Սկզբում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպում անցկացնել Թբիլիսիում։ «Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները»,- ընդգծել էր Ալիևը։ Սակայն Երևանը հրաժարվել էր դրանից։

Քաղաքագետները կարծում են, որ Փաշինյանի որոշումը կարող էր կապված լինել այն կասկածի հետ, որ Թբիլիսիի հետևում կանգնած է Մոսկվան։ Բանն այն է, որ վերջին տարիներին Վրաստանը, որը երբեմնի թշնամաբար էր տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, սկսել է Կրեմլի հետ մերձեցման ուղղությամբ զգուշավոր դիրք ընդունել: Մերժման մյուս պատճառը կարող էր լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «ջութակի ձայնը», ով ցանկանում է Հայաստանը քշել բանակցությունների իրեն հարմար դաշտ։ Դա առավել քան կարևոր է, քանի որ Անկարան Երևանից պահանջում է բացել Զանգեզուրի միջանցքը, որը ցամաքային միջանցքով կկապի Ադրբեջանը Թուրքիայի հետ։ Եվ անգամ Հայաստանի շահերը դավաճանած Փաշինյանը` կասկածում էր, որ Վրաստանում բանակցությունները ծուղակ է: Արդյունքում` Երևանի պաշտոնական մերժումը Վրաստանի կառավարության կողմից մեկնաբանվեց այսպես. «Թբիլիսին զրկվեց հնարավորությունից` դառնալու կենտրոն, որտեղ լուծվում են տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնական խնդիրները»։ Իսկ դրանից հետո Տոկաևը դուրս եկավ ասպարեզ։

Լինելով Արևմուտքի հովանավորյալ՝ Փաշինյանը Եվրոպայի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու հետևողական քաղաքականություն է վարում։ Նա նույնիսկ չճանաչեց ԼՂՀ-ն և նրա դեմ Ադրբեջանի ագրեսիան, բայց միաժամանակ մեղադրում է ՀԱՊԿ-ին և մասնավորապես Մոսկվային` այդ հակամարտությանը չմիջամտելու համար։ Այս իրավիճակի զավեշտն այն է, որ Ասիայում ՆԱՏՕ-ի առաջատար կամուրջը Թուրքիան է, որն ունի իր ախորժակները Հայաստանի նկատմամբ: Արդյունքում` Փաշինյանը հրաժարվելով իր բնական դաշնակցից` Ռուսաստանից, ծուղակի մեջ է գցում իր երկիրը։ Բայց ինքը՝ Հայաստանի վարչապետը, դա դեռ չի հասկանում։

Իսկ հիմա էլ Թուրքիայի հետ ջերմ հարաբերություններ կառուցող թյուրքական Ղազախստանն է որոշել բանակցությունների հարթակ դառնալ Ալիևի ու Փաշինյանի համար։ Ղազախստանի նախագահը որոշել է կաշառել Հայաստանի վարչապետին «Միջին միջանցք» կոչվող համատեղ նախագծով։ Այդ նախագիծը ենթադրում է Եվրոպայի և Ասիայի միջև միասնական առևտրային միջանցքի ստեղծում` Ղազախստանի, Ադրբեջանի, Զանգեզուրի միջանցքի և Թուրքիայի միջոցով։ Եվ Հայաստանը կներառվի այդ նախագծում կա՛մ դիվանագիտական ճանապարհով, կա՛մ ճնշումների միջոցով։ Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանին առաջարկվում է «գործընկերություն» թյուրքական պետությունների մի ամբողջ կոալիցիայի հետ, բայց որի համար հայերը օտար մշակութային և բավականին թույլ տարր են։ Այսինքն` այստեղ ընդհանրապես թակարդի «հոտ» էլ չկա, չէ՞:

Հատկանշական է այն, որ Ղազախստանն արդեն ՀԱՊԿ-ի և Մաքսային միության անդամ է, որը բացում է ղազախների ճանապարհները դեպի Եվրոպա` Ռուսաստանի և Բելառուսի տարածքով։ Այնուամենայնիվ, Տոկաևն ազդելով Հայաստանի վրա` պատրաստ է մասնակցել այդ հյուսիսային երթուղուն այլընտրանք ստեղծելուն։ Նման կերպ Ղազախստանը փորձում է մի կողմից բարելավել իր միջազգային հեղինակությունը` իրեն որպես Հայաստանի հովանավոր ներկայացնելով, մյուս կողմից խաղում է Անկարայի շահերից ելնելով` չեզոքացնելով Հայաստանը որպես միակ կամուրջ Անկարայի և թյուրքական պետությունների միջև։

Ղազախական լրատվամիջոցներն արդեն անդրադառնում են բանակցություններին որպես յուրօրինակ դիվանագիտական բեկում, որը հնարավոր դարձավ միայն Ղազախստանի շնորհիվ: «Օպտիմալ լուծում է մի իրավիճակում, երբ ոչ ռուսական, ոչ էլ արևմտյան միջնորդությունները շոշափելի արդյունքներ չեն տալիս»,- գրում են նրանք:

Բայց այստեղ այլ բան է հետաքրքիր. արդյո՞ք դիվանագիտական հաջողություններից հետո Ղազախստանը կարող է դառնալ թյուրքական աշխարհում առաջատարի հավակնորդ, և դա Թուրքիայի համար միանգամայն անսպասելիորեն։ Ղազախստանն ուժեղ, խոշոր, կայուն և հարուստ խաղացող է, որը կարող է գերիշխել Կենտրոնական Ասիայում` վերահսկելով ապրանքների և մարդկանց հոսքը ողջ Կենտրոնական Ասիայից դեպի Ռուսաստան: Եվ հենց Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղազախստանն են ներկայումս իրականում հանդիսանում «թուրքական աշխարհի» երկրորդ մասը։

«Թուրքական աշխարհը», պարզաբանման կարիք ունի. այն ներառում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը։ Բացի այդ, ներառված են մնացած թյուրք ժողովուրդները Չինաստանում (Ույգուրիստան) և Ռուսաստանում (Բաշկիրիան, Թաթարիան, Յակուտիան և Չուվաշիան)։ Հետևաբար, Ղազախստանը կարող է նույնիսկ անկախ առաջնորդ դառնալ թյուրքական աշխարհի արևելյան հատվածում։ Միաժամանակ, Տոկաևը կարող է ներկայանալ որպես ողջ Կենտրոնական Ասիայի ղեկավար։ Ամենաուժեղ երկրներից մեկի կարգավիճակից բացի, Ալմաթին նաև Արևմուտքում է գնահատվում։ Բրիտանական ներդրումները Ղազախստանում գաղտնիք չեն:
Ուստի հայ-ադրբեջանական բանակցությունները հետաքրքիր են ոչ միայն այն առումով, թե դրանք ինչ արդյունքներ կբերեն ոչ միայն Ադրբեջանին ու Հայաստանին, այլ նաև, թե ինչպես կազդեն ռուսական սահմաններին ուժերի հարաբերակցության վրա։ Բայց մի հարցում պատրանք լինել չի կարող. և՛ Թուրքիան, և՛ Ղազախստանն այս պահին Ռուսաստանի դաշնակիցները չեն։ Եվ այս գործընթացի գլխավոր ինտրիգն այն է, թե արդյո՞ք կառաջանա միաձույլ «թուրքական աշխարհ», արդյո՞ք Ղազախստանը կցուցաբերի իր հավակնությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների
Ամենադիտված