Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը խստորեն քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիվանագիտական ունակությունները՝ նշելով, որ Բաքուն միտումնավոր սրում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները, վիրավորում և դիվանագիտական էթիկետից դուրս քայլեր անում, իսկ Սպիտակ տան վարչակազմն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը որևէ կերպ չեն արձագանքում Իլհամ Ալիևի այս լկտիացմանը։

Ռուբինը նշում է, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերին Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերի` Ադրբեջան այցի ժամանակ, Իլհամ Ալիևն ուղիղ եթերում ծաղրել էր ամերիկացի պաշտոնյային, հայտարարել, թե Ադրբեջանի ռազմական հզորությանը հաջողվեց հաղթել ամերիկյան դիվանագիտությանը, ապա և Շոֆերին հարցրել՝ «Ինչո՞ւ ես այստեղ եկել»։

Այս դրվագը, ըստ վերլուծաբանի` պետք է ազդակ լիներ պաշտոնը նոր ստանձնող Էնթոնի Բլինքենի համար: Ադրբեջանի նկատմամբ նոր մոտեցում որդեգրելու և ավելի կոշտ քաղաքականություն վարելու փոխարեն Բլինքենը ավելի շատ է սողում Ադրբեջանի նախագահի առջև։ Նվաստացումների ցանկը կարելի է երկար շարունակել, երբ 2023 թվականի հունիսին Ադրբեջանցի դիպուկահարները թիրախավորեցին ԱՄՆ ՄԶԳ Երասխ նախագիծը՝ կրակելով բանվորների ուղղությամբ, իսկ Բլինքենը և նրա ենթակա Սամանտա Փաուերը որևէ ծպտուն չհանեցին այս կապակցությամբ։

Ռուբինը նաև հիշեցնում է փոխպետքարտուղար Յուրի Քիմի Սենատում արած հայտարարությունը, թե ԱՄՆ-ն չի հանդուրժի Ադրբեջանի կողմից որևէ ռազմական հարձակում։ Ընդամենը օրեր անց, Ադրբեջանը հայաթափեց Արցախը, սպանեց մի քանի հարյուր մարդու՝ ամենևին ուշադրություն չդարձնելով Վաշինգտոնից հնչող զգուշացումների վրա։ Ըստ վերլուծաբանի՝ օրինակ Ֆրանսիան, հետ է կանչել Բաքվից իր դեսպանին, իսկ ԱՄՆ իշխանությունները որևէ կերպ չեն ցանկանում նեղացնել Իլհամ Ալիևին։ Այստեղ իհարկե մեծ դեր ունի նաև նավթի և գազի գործոնը։

Մարիա Միսակյան

Ահազանգ՝ զինվորի ծնողից․ սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին հրամանատարը հարվածել է 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնել նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը Վրաստանը արտաքսում է բողոքի ցույցերին մասնակցած 25 օտարերկրացու․ ԶԼՄ Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել
Ամենադիտված