Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մոտ երկու շաբաթ է Ավան վարչական շրջանում ջրանջատումներ են. գիշերային ժամերին ջուր չկա։ Այս մասին 1or․am-ի հետ զրույցում ասացին բնակիչները։

Ըստ նրանց՝ տեսուչին կամ «Վեոլիա ջուր» ընկերության քաղաքային համարին զանգերը մնում են անպատասխան։ Ավանցիները կարծում են, որ ջրանջատումները կապված են «Ջրաշխարհի» բացման հետ և սեզոնի ավարտին նորից կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի։

Ավան վարչական շրջանում տարիներ շարունակ նման բան չի եղել, մշտապես խոսվել է Նոր-Նորքի մի քանի շրջանի մասին և էլի խնդիրը կապվել է «Ջրաշխարհի» հետ։ 

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատուն 1or․am-ին ասաց, որ իրենք պլանային ջրանջատումներ են անում՝ հասցեները հրապարակված են և համաձայնեցված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

«Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը, որոշ հասցեներում ջրամատակարարման գրաֆիկի փոփոխություն է եղել, 24։00-ից միչև 07։00-ն ջուրն անջատվելու է»,- նշեց խոսնակը՝ վստահեցնելով, որ «Ջրաշխարհի» գործունեության հետ կապ չունի և այնտեղի ջուրն էլ խմելու ջրի հետ կապ չունի։ 

Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված գրաֆիկի փոփոխությունը հարցին, խոսնակը պատասխանում է․

«Ինքնահոս աղբյուրների ջրաքանակի նվազեցում ունենք, նաև ջրի սպառումն է շատ մեծանում և այս ձևով լուծել ենք այն խնդիրը, որ բնակիչները ցերեկային ժամերին ջրօգտագործման խնդիր չունենան։ Որևէ կերպ կապ չունի «Ջրաշխարհի» ջրի հետ»։

Ավանի մի քանի բնակչի խոսքով՝ իրենք «Վեոլիա ջուր» ընկերության հետ ունեն պայմանագիր, որտեղ նշված է, որ ջրամատակարարումը պետք է ապահովվի անխափան, 24 ժամվա գրաֆիկով։

Անկախ «Վեոլիա ջուր» ընկերության պարզաբանումից, բնակիչները վստահեցնում են, որ խնդրի իրական պատճառը «Ջրաշխարհն» է և հիշեցնում, որ այդ ընկերության աշխատակիցներն էին, որ տասնյակներով բերվել էին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հավաքին։ Հիմա իշխանությունը փոխհատուցում է «Ջրաշխարհի» տնօրինությանը, սակայն էլի բնակիչների անհարմարության գնով։

Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների
Ամենադիտված