Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։

Գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին ու իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես` տեղի բնակիչների իրական մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու:

Նախ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը սահամանազատման որևէ գործառույթ չունի։

Հայաստանում որևէ օրենքով, Կառավարության որևէ որոշմամբ կամ իրավական որևէ այլ ակտով ամրագրված չէ հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի որևէ իրավասություն։

Ավելին, 2024թ. ապրիլի 19-ին ԱԳՆ-ն ինքն է հրապարակայնորեն նշել, որ մինչև 2024թ. հուլիսի 1-ը նոր պետք է «ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները»։

Այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը սահմանազատման նախագիծ անգամ չի լինելու։

Մյուս կողմից, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ներկայում Տավուշում սահմանների հետ կապված տեղի ունեցողը սահմանազատում է։ Նույնը ԱԳՆ-ն կրկնել է երեկ։

Դրան հակառակ, ՀՀ արդարադատության նախարարությունն ու ԱԺ կառավարող [ՔՊ] մի շարք պատգամավորներ պնդում են, որ Տավուշում տեղի ունեցողը նախնական սահմանազատում է՝ առանց պարզաբանելու, թե ինչ է դա նշանակում։

ՔՊ պատգամավորների [իրար հակասող ու խճճող] խոսքից հետևում է, որ Տավուշում սյուների տեղադրումից հետո է իրականացվելու սահմանազատում։ Մինչդեռ, հաշվի չի առնվում, որ սյուների տեղադրումը ազդարարում է սահմանի որոշման ավարտը, այլ ոչ թե սահմանազատումից առաջ սահմանի որոշման սկզբնական փուլ։

ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները անտեսում են Տավուշի Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար և այլ գյուղերի բնակիչների ու առհասարակ երկրի անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց կենսական իրավունքներն ու կարիքները։ Չի կարող խաթարել անգամ մարդկանց բնական միջավայրը:

Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս լուծումների արդյունքում, օրինակ, Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։
Մոտ 15 տուն հայտնվում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։

Ադրբեջանական թիրախի ներքո է հայտնվում Աճարկուտ գյուղը և այլն:

Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ, մեր պարզած ճշգրիտ տվյալներով՝ այդ հողատարածքն ի սկզբանե գտնվել է

Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք։

Ուստի, ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում եմ, որ տեղի ունեցողը խաթարում է մարդկանց ու ամբողջ երկրի անվտանգության համակարգը, չի ապահովում Տավուշի գյուղերում մարդկանց անվտանգ կյանքը և, իհարկե, հակադրվում է Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին»,- նշել է Թաթոյանը։

Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն
Ամենադիտված