Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր։ Նրա խոսքով նման նախաձեռնություն արդեն իրականացվում է Չինաստանում, գրում է voennoedelo.com-ը։

«Չինաստանը սկսել է հակաօդային պաշտպանության գերհեռահար հրթիռի մշակումը։ Այդ զենիթային հրթիռը պետք է լուծի երկու հազար կիլոմետրից ավելի հեռավորությունների վրա հակառակորդի ռմբակոծիչների և AWACS ինքնաթիռների ոչնչացման խնդիրը։

Այստեղ պետք է հիշել, որ ռուսական С-400 ՀՕՊ համակարգն ապահովում է առավելագույնը 380–400 կիլոմետր հեռահարություն։ С-500 համալիրը որսում է թիրախները 600 կիլոմետր հեռավորության վրա։ 600-ից 2000 կիլոմետրի հասցնելը ոչ թե հայեցակարգային, այլ զուտ տեխնիկական լուծում է պահանջում»,- ասել է փորձագետը նշելով, որ Ռուսաստանը նույնպես պետք է զբաղվի նման զարգացմամբ։

Սիվկովի խոսքով իրադարձությունների զարգացման նման օպերատիվ և ռազմավարական հետևանքները շատ լուրջ կլինեն։ Նախ անհնար կլինի կործանել հիպերձայնային արագությամբ թռչող հակաօդային հրթիռը կործանիչով կամ ՀՕՊ-ով։

Երկրորդ հերթին դա նշանակում է, որ հակառակորդի AWACS ինքնաթիռները, ռադարային ճնշող ինքնաթիռները և պարեկային գոտիներում տեղակայված հակասուզանավային ինքնաթիռները հեշտությամբ կկործանվեն նման հրթիռներով։ Երրորդը այն է, որ նման զենիթային հրթիռներ ունեցողը հնարավորություն կունենա ոչնչացնել հակառակորդի ավիակրային հարվածային խմբի պաշտպանական ամբողջ համակարգը:

«Այդ դեպքում հականավային հրթիռներն այլևս չեն հանդիպի լուրջ հակազդեցության, քանի որ ԱՄՆ-ի և դաշնակիցների ռազմածովային ինքնաթիռները կկորցնեն իրենց նշանակությունը։ Ամերիկացիները ստիպված կլինեն իրենց տախտակամածային ինքնաթիռներից այնպիսի հրթիռներ կախել, որոնք կարող են որսալ հակաօդային հրթիռները:

Ավիակիրը իր հերթին պետք է զինված լինեն այնպիսի զենիթային հրթիռներով, որոնք ունակ կլինեն խոցել այդ հրթիռները։ Բայց դրանք մանևրում են և ունեն հիպերձայնային արագություն»,-ընդգծել է փորձագետը:

Սիվկովի խոսքով, այսօր Չինաստանը զրոյից է նման զինատեսակներ ստեղծում, իսկ Ռուսաստանն արդեն հիմքեր ունի սեփական նմանատիպ գերհեռահարության զենքեր ստեղծելու համար։

«Հետևաբար, Ռուսաստանն այսօր հնարավորություն ունի այդ ոլորտում մնացածներից առաջ անցնելու»,- ասել է ռազմական վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին
Ամենադիտված