Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել»։ Այս մասին 1or.am-ին հայտնեց Վարդանյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը։ Քննչական կոմիտեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել երկու իրար հակասող հատկանիշներով: Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն հրահրող հրապարակային խոսքի տարածման հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է։
Նախաքննության ընթացքի վերաբերյալ պաշտպաններ` Վարազդատ Հարությունյանը և Ռուբեն Մելիքյանն ասուլիսով հանդես կգան։
Հարությունյանը հիմա էլ շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները մտացածին են` չկա ոչ մի հանցակազմ։ «Սամվել Վարդանյանի կողմից եղել է քաղաքական խոսք, որը մեկնաբանվում է որպես ատելության հրահրում։ Դա այս իշխանության դեպքում առաջին անգամ չէ, ձեռագիր է դարձել՝ ցանկացած քաղաքական խոսք, որը հեռու է նույնիսկ ՄԻԵԴ սահմանված ծայրահեղ քննադատական խոսքի չափանիշից, դիտարկում են որպես հանցակազմ։ Ընդհանրապես պետք է մեղադրանք չլիներ, որ մի հատ էլ նախաքննություն լիներ։ Ասլանյանի հետ առերեսում եղել է, ավտոբուսում գտնվող ինչ-որ անձինք հարցաքննվել են, բայց մեր կարծիքով` այդ հարցաքննությունների արդյունքում ստացված ցուցմունքների ապացուցողական նշանակությունը էական չէ գործի տեսանկյունից։ Մեղադրանքի հիմքում նույն բաներն են՝ Ասլանյանին «հակահայ վիժվածք» ասելը և այլն։ Կարևորն այն է, որ Սամվելին մեղսագրվում է իրարամերժ երկու արարք։ Այդ «հակահայ վիժվածք» ասվածը և՛ խուլիգանությանն է վերաբերվում և ատելության քարոզին։ Խուլիգանությունը ենթադրում է, որ անձը տվյալ արարքն արել է իր անձի գերակայությունն ընդգծելու համար, իսկ ատելության քարոզը նպատակաուղղված է և շատ հստակ, թե ինչու է արվում։ Հիմա քաղաքական խոսքը ներկայացնում են երկու տեսանկյունից էլ, որի տրամաբանությունը հակասում է իրար։ Մենք շարունակում ենք պնդել, որ Սամվելի արարքում հանցակազմ չկա։ Իսկ տխրահռչակ ատելության քարոզի հոդվածն ավելացրին, որ կարողանան անձին կալանքի տանել, քանի որ խուլիգանության հոդվածի 2-րդ մասը կալանք չէր ենթադրում»,- հանգամանալից ներկայացրեց պաշտպանը։
Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո, ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս, ապրիլի 15-ի գիշերը, իր նկատմամբ իրականացվել էր բռնություն։ Մասնավորապես՝ դիմակավորված 4-5 անձինք մոտեցել էին ոստիկանության մեքենային, և իբրև թե այդ ժամանակ ոստիկանները գնացել էին իրենց բնական կարիքները հոգալու, դաժան ծեծի էին ենթարկել Սամվել Վարդանյանին, իջեցրել էին տաբատը, թքել վրան։ Այս մասով վարույթ նախաձեռնվեց դեպքից օրեր անց. ՔԿ-ն հանգամանքներն էր ուսումնասիրում։ Ի վերջո պաշտպանների համառ ջանքերի շնորհիվ, ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Հարությունյանի խոսքով՝ այս գործում ընդգծված դանդաղկոտություն է ցուցաբերվում, որն արդարացիորեն, պաշտպանական կողմի մոտ կասկածներ է հարուցում գործը բացահայտելու և մեղավորներին պատժելու ՔԿ-ի հաստատակամության վերաբերյալ։ Այս գործով Հարությունյանը զերծ մնաց նախաքննության վերաբերյալ մանրամասներ հայտնելուց․ «Միայն նշեմ, որ մեր կարծիքով չեն արվել այն գործողությունները, որ պիտի արված լինեին անմիջապես։ Սա հանրային հնչեղ գործ է, մինչև հիմա լսե՞լ ենք, որ մեղադրանք առաջադրված լինի որևէ անձի, գաղտնի՞ք է, թե ովքեր են եղել ուղեկցող ոստիկանները։ Միայն այս հանգամանքները բավարար են, որ մեր կասկածները զուր չեն»։
Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտադրեց, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ)
Ամենադիտված