Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մալազիական հույների ցեղասպանության հիշատակի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հո շի Մինի ծննդյան օր, Դանիա՝ Համընդհանուր աղոթքի օր, Ռուսաստան՝ Ռուսական վառարանի օր, Թուրքմենիա՝ Միգտիմգուլիի պոեզիայի օր, Թուրքիա՝ Աթաթուրքի հիշատակի օր, Ֆինլանդիա՝ Ռազմական դրոշի օր, Ուկրաինա՝ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892-ծնվել է նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից Համո Բեկնազարյանը, որի անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։

1913–ծնվել է բանաստեղծ, առակագիր Մկրտիչ Կորյունը։

1918-թուրքերը ներխուժել են Սուրմալու, թուրք գեներալ Հալիլ բեյը (Էնվեր փաշայի հորեղբայրը) Բաթումում հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն»։ Սկսվել է Սարդարապատի հերոսամարտը:

1922-ծնվել է հայտնի դիրիժոր Օհան Դուրյանը։

1922-համառուսաստանյան կոմերիտմիության համաժողովը որոշում է ընդունել «Համընդհանուր պիոներական ջոկատներ ստեղծելու մասին», առաջացել է Համամիութենական պիոներական կազմակերպությունը։

1927–ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Գարիկ Բանդուրյանը։

1928-ծնվել է ականավոր գիտնական Սերգեյ Մերգելյանը։

1938 –ծնվել է հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ) Իգոր Տեր-Հովհաննիսյանը։

1940–վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սեման։

1953-ծնվել է ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։

1971–ծնվել է դուդուկահար Արմեն Գրիգորյանը։

2001-Ավարտվել է Հայաստանի գրողների միության 13-րդ համագումարը և Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում Հրանտ Մաթևոսյանին փոխարինել է գրականագետ Լևոն Անանյանը:

2003-Հայաստան են բերվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփերը: 

2008-հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ և քաղաքագետ, Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և սպասարկման ինդուստրիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Աղաջանովը:

2017-Կարեն Կարապետյանը վերանշանակվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում։

2019-վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը 8։30-ից արգելափակվում են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

2020-Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել  կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1125-վախճանվել է Կիևյան մեծ իշխան, քաղաքական գործիչ, գրող և զորավար Վլադիմիր Մոնոմախը։

1389-վախճանվել է մոսկովյան իշխան Դմիտրի Դոնսկոյը։

1536–Լոնդոնում գլխատվել է Անգլիայի արքա Հենրիխ 8-րդի երկրորդ կինը և Եղիսաբեթ 1-ինի մայրը՝ Աննա Բոլեյնը։

1586-Սամարա գետի մոտ սկսվել է ռուսական ամրոցի շինարարություն, այդ օրը համարվում է Սամարա քաղաքի հիմնադրման օր։

1643-երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Ռոկրուաի ճակատամարտը ֆրանսիացիների և իսպանացիների միջև, որը ավարտվել է իսպանացիների պարտությամբ։

1649-ստեղծվել է Անգլիական հանրապետությունը, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի հիմքը։

1712-Պետրոս 1-ինը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխել է Սանկտ Պետերբուրգ։

1780-Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվել է խավարով, պատմության մեջ այն կոչվել է «սև օր»։

1798-սկսվել է Նապոլեոնի եգիպտական արշավանքը։

1802-Նապոլեոն Բոնապարտը սահմանել էՊատվավոր լեգեոնի շքանշանը։

1825-վախճանվել է ֆրանսիացի մտածող, սոցիոլոգ, գրաֆ Կլոդ Սեն-Սիմոնը։

1842-տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։

1881-ծնվել է Թուրքիայի առաջին հանրապետության ղեկավար Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

1895–վախճանվել է կուբացի քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող, փիլիսոփա և բանաստեղծ Խոսե Մարտիրը։

1910-վերադարձել է Հալեյի գիսավորը, երկիրը հատել է նրա պոչը, սակայն չնայած բոլոր կանխատեսումներին գիսավորը ոչ մի վնաս չի տվել մոլորակին։

1911-Կանադայում հիմնվել է աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։

1927–ծնվել է եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ Յուսուֆ Իդրիսը։

1950-Իսրայել է հասել Իրաքից գաղթած հրեաների առաջին խումբը։

1971–ծնվել է ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի Լերա Կուդրյավցևան։

1977–ծնվել է ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի Նատալիա Օրեյրոն։

1991-Քուվեյթում դատարանը մարդուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման այն պատճառով, որ վերջինս հագել է Սադամ Հուսեյնի նկարով շապիկ։

1994–վախճանվել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Քեննեդու տիկին Ժակլին Քենեդին։

2001-«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի խաղավար է դարձել Բորիս Կրյուկը։  

Կ. Խաչիկյան

ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ Փեզեշքիան
Ամենադիտված