Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ղազախստանի Ալմաթիում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։ Երկու օր շարունակ նախարարները մանրամասն քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» երկկողմ նախագծի դրույթները»,- գրում է iarex.ru-ն։

Այդ բանակցություններն ունեին իրենց ուշագրավ առանձնահատկությունները։ Նախ, այս դեպքում առաջին անգամ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է անձամբ հանդես եկել որպես կազմակերպչական միջնորդ, ինչը շատ փորձագետների կողմից ընկալվել է որպես Աստանայի կողմից «աշխարհաքաղաքական կապիտալիզացիան մեծացնելու փորձ», ընդ որում` չվտանգելով հարաբերությունները սրել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ մի այնպիսի իրավիճակում, երբ կողմերը «դուրս են թռել Ռուսաստանի և Արևմուտքի հովանու ներքո ընթացող բանակցային ձևաչափերից»։

Երկրորդ հերթին, ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհրաժեշտ է համարել ԱՄՆ պետքարտուղար էնտոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում զեկուցել Ղազախստանում կայանալիք բանակցությունների մասին։

Երրորդն այն է, որ կողմերն ուժեղացնում են առանց արտաքին միջնորդների բանակցելու միտումը։

Չորրորդ` ենթադրվում էր, որ Բաքուն և Երևանը, նախապես սահմանների սահմանազատման վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելով, առաջ կշարժվեն խաղաղության պայմանագրի նախագծի դրույթների քննարկման ժամանակ և պայմաններ կստեղծեն Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպման համար։ Ի վերջո, առկա է հազվադեպ դեպք, երբ Ալմաթիում բանակցությունները ողջունել են և՛ Բրյուսելը, և՛ Մոսկվան։

Բայց բանակցային գործընթացը միայն նվազագույն դրական արդյունք է ապահովել. կողմերը հրապարակել են հանդիպման ընդհանուր զեկույցներ և պայմանավորվել շարունակել բանակցություններն այն բաց հարցերի շուրջ, որոնց շուրջ դեռևս կան տարաձայնություններ: Սովորական լեզվով թարգմանված, դա նշանակում է, որ կողմերը համաձայնության չեն եկել, և փաստ չէ, որ նրանք ապագայում մտադիր են օգտագործել ղազախական «տանիքը»։

«Անսպասելիորեն» ի հայտ է եկել անբարենպաստ արտաքին ֆոն, որն ազդել է բանակցությունների ընթացքի վրա։ Խոսքն Ադրբեջանի հետ սահմանի գծանշման դեմ Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին է։ Ցուցարարները պահանջում են նաև Փաշինյանի հրաժարականը։

Միաժամանակ չի կարելի բացառել, որ նրա թիմում ևս ինչ որ հակադրություն է ձևավորվել` կապված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Նման ինտրիգի որոշ մանրամասներ ֆիքսված են Միրզոյանի Ալմաթիում արած հայտարարության մեջ առ այն, որ Երևանն ու Բաքուն «չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, պետք է լինի ըմբռնում, որ տրանսպորտային բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, և կգործեն այդ երկրների իրավասություններին համապատասխան»:

Սա, ըստ էության, կոչ է հրաժարվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրի պայմաններից, որը ստորագրվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով, եռակողմ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։ Ադրբեջանի համար դա անընդունելի է, թեկուզ միայն այն պատճառով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ համաձայնագիրը մինչև հիմա հանդիսանում է իր ռազմական ձեռքբերումներն արձանագրող միակ իրավական փաստաթուղթը։ Այդ առումով կա որոշակի անհամապատասխանություն Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումներում։

Պատահական չէ, որ հայտնի թուրք փորձագետ, Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հասան Օքթայը, ով նախկինում աչքի չի ընկել հակառուսական հարձակումներով, ասել է, որ Հայաստանում բողոքի ցույցերը, իբր, «պատրաստված են ռուսական հատուկ ծառայությունների կողմից` ռուսամետ ընդդիմության ուժերի աջակցությամբ նոր ռևանշիստական պատերազմի նախագիծը նախապատրաստելու համար»։ Նրա կարծիքով` «միայն երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր որոշումները կարող են փրկել իրավիճակը», սակայն Թուրքիան «ուշանում է` խոսելով միայն քաղաքական կարգավորման մասին այն դեպքում, երբ անհրաժեշտ է բացել հայ-թուրքական սահմանը և օգտվել Հայաստանի տրանզիտային հնարավորություններից»։

Այսինքն ոչ թե Զանգեզուրով անցնող արտատարածքային տրանսպորտային միջանցքի շուրջ քննարկումներ անցկացնել, այլ ընդունել Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև այն սովորական երթուղին, որը կար մինչև ղարաբաղյան հակամարտությունը։

Ինչպես տեսնում ենք, Միրզոյանի` տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին դատողությունները, և Օքթայի «տարածաշրջանում իրադարձությունները շրջելու Բաքվի և Անկարայի պոտենցիալ հնարավորությունների վերաբերյալ» մտքերն ընդհանուր առմամբ համընկնում են։ Ըստ ամենայնի, Թուրքիան պատրաստվում էր «մեկ քայլ առաջ շարժվել» Ղազախստանում բանակցությունների ընթացքում կամ դրանց արդյունքների հիման վրա։ Բայց չստացվեց: Ըստ Օքթայի` «միջամտել են ռուսամետ ուժերը Բաքվում և Անկարայում»։

Բացի այդ, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի բանակցություններից հետո, «հայկական կողմի խնդրանքով` ռուս սահմանապահները մնում են Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին»։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ: Ալիևն ու Փաշինյանը կարծում են, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2024 թվականի նոյեմբերը։ Սակայն մինչ այդ տարածաշրջանում դեռ շատ «քաղաքական ջրեր» կհոսեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
Ամենադիտված