Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրկովկաս. աջ գնաս՝ ձախ կթեքվես - ամենուր փոփոխություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարել է, որ «Նյու Դելին սպասում է Երևանի առաջարկներին Իրանի Չաբահար նավահանգստից օգտվելու վերաբերյալ»։ Նա ընդգծել է, որ «Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, միանշանակ կարիք ունի ավելի շատ հաղորդակցման նախագծերի»։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր այցելել Հնդկաստան և քննարկել Հայաստանով առևտրային միջանցք բացելու հնարավորությունը, որը կկարճացնի հնդկական ապրանքների ուղին դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Վրաստանով և Սև ծովով, գրում է iarex.ru-ն։

Հիշեցնենք, որ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի գործարկման գաղափարն առաջին անգամ Իրանն է հնչեցրել 2016 թվականին: Պաշտոնապես դրան մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այդ ժամանակվանից ի վեր այդ ձևաչափով բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել, սակայն վերջնական համաձայնություն դեռ չկա, թեև հիմնական «խաղացողները»՝ Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը, կարևոր պատճառներ ունեն այդ նախագծի իրականացման համար։ Հնդկաստանի համար դա հնարավորություն է բեռներն ավելի արագ և էժան առաքելու, քան Սուեզի ջրանցքով: Իրանի մասնակցությունը նվազեցնում է նրա կախվածությունը Թուրքիայից դեպի Եվրոպա տարանցման համար։ Դա այլընտրանք է այսպես կոչված «Միջին երթուղուն», որն առաջ են մղում Բաքուն և Անկարան այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապում է Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Բացի այդ, Իրանը ստանում է աշխարհաքաղաքական լայն մանևրի հնարավորություն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն դառնում է տարածաշրջանային տարանցիկ կարևորագույն հանգույց, որը կարող է լրջորեն նպաստել նրա տնտեսական վիճակի բարելավմանը և դառնալ Ասիայի, Պարսից ծոցի երկրների և Հնդկաստանի առանցքային կապերից մեկը Եվրոպայի և Ռուսաստանի հետ։

Բայց փաստն այն է, որ, ինչպես գրում է The Economic Times-ը, Պարսից ծոց-Սև ծով երթուղին ոչ միայն զուգահեռ է անցնում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին՝ դեպի Չինաստան մուտքով, այլ նաև համարվում է դրա մրցակիցը։ Այն շրջանցում է նաև Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի և Պակիստանի հետ սերտ կապերի ֆոնին, ինչն աշխարհաքաղաքական խնդիրներ է ստեղծում և տարանցիկ երթևեկության իրավունքի համար կատաղի մրցակցություն առաջացնում։ Բացի այդ, Անդրկովկասում ի հայտ են գալիս այնպիսի արտաքին և նոր «ուժային կենտրոններ», ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը։ Նրանք արդեն սկսել են տարածաշրջանում նոր տարածաշրջանային դինամիկա ստեղծել փոխելով այնտեղ ուժերի պատմական ավանդական հավասարակշռությունը։ Առկա է նաև առկա արտատարածաշրջանային հակասությունների տարանցման վտանգ, որը կոնկրետ դեպքում կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում արդեն առկա լարվածության աշխարհագրության ընդլայմանը։

Սա ձևավորվող իրավիճակի առաջին նոր առանձնահատկությունն է, քանի որ Չինաստանն ու Հնդկաստանն այսպես կոչված հավաքական Արևմուտքի շահերի փոխանցողները չեն։ Այսօր Անդրկովկասում ընդլայնվում է ոչ արևմտյան և համաշխարհային հարավի ներկայությունը։ Երկրորդ հերթին Անդրկովկասում Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի շահերը կարող են ոչ միայն չբախվել, այլ նաև լրացնել միմյանց։ Էլ չխոսենք Իրանի մասին, քանի որ տրամադրելով իր տարածքը տարանցման համար, նա հայտնվում է երկու աշխարհատնտեսական տրամաբանական նախագծերի էպիկենտրոնում, որոնք ոչ միայն ամրապնդում են նրա դիրքերը տարածաշրջանային առաջնորդության համար պայքարում, այլ նաև կարող են Թուրքիային զրկել այն կենտրոնական դերից, որը նա փորձում է մենաշնորհել: Եվ վերջապես, Անդրկովկասի երկրները, որոնք հայտնվել են տարբեր բևեռների միջև հզոր աշխարհաքաղաքական արտաքին ճնշման գոտում  ստիպված են հավասարակշռվել ուժերի մոտալուտ անհավասարակշռության եզրին, ինչը կարող է կտրուկ փոխել օրակարգը տարածաշրջանում։

Աշխարհաքաղաքական այս համատեքստում կարելի է ենթադրել, որ Արևմուտքը կուժեղացնի իր փորձերը Անդրկովկասում արգելափակելու տրանսպորտային նախագծերի զարգացումը ցանկացած միջոցներով, մասնավորապես չինական կամ հնդկական «խաղաթղթերով» խաղալով։ Երկրորդ տարբերակն է խաղալ ադրբեջանական «խաղաթղթով» աջակցելով անջատողական տրամադրություններին Իրանի հյուսիսում՝ իրանական Ադրբեջանում։ Երրորդը Վրաստանում քաղաքական ճգնաժամի պահպանումն է, հեղաշրջման փորձերը: Իրանի ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցման գրասենյակի գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթիի խոսքերով, «Արևմուտքը նախատեսում է օգտագործել Վրաստանը, որը դեմ չէ մասնակցել Պարսից ծոց-Սև ծով միջանցքին, որպես տրոյական ձի»։ Հայաստանը, ինչպես ասել է Հնդկաստանի դեսպանը, «սառեցված» առաջարկներ ունի իրանական Չաբահար նավահանգստից օգտվելու վերաբերյալ, և սպասում է հետագա զարգացումներին։

Անդրկովկասում ամեն ինչ իսկապես սկսել է արագ փոխվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված