Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերդավանում ևս զիջումների կգնա՞ն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ, պատմաբան Սամվել Մելիքսեթյանը գրել է․

«1976 թ. գենշտաբի քարտեզով սահմանազատումը Տավուշի հատվածում ստեղծելու է ադրբեջանական մի քանի գյուղերի համար նույն կամ ավելի բարդ խնդիրներ, քան ունի Կիրանցը, մինչդեռ Տավուշում չկա մի այլ հայկական գյուղ, որ այդ ընթացքից կարող է տուժել: Պատճառը նրանում է, որ սահմանի երկայնքի մոտ 70 տոկոսի հատվածում հենց հայկական կողմն էր 90-ականներին նահանջել ու դիրքավորվել իր սահմաններից ներս ու սահմանային ադրբեջանական գյուղերը այդ ընթացքում յուրացրել էին որոշակի հողատարածքներ: Բացի դրանից, 70-ականներից հետո մինչ Խորհրդային Միության փլուզումը ադրբեջանական գյուղերը ավելի արագ տեմպերով էին աճում, քան հայկական գյուղերը ու 1980-ականներին նրանց սահմանները արդեն տարբերվում էին այն սահմաններից, որ նշված են 70-ականների քարտեզներում (այդ տարբերությունը կարելի է տեսնել Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա) գյուղի կառուցապատված հատվածը համեմատելով 1976 և 1990 թթ. կցված քարտեզների վրա):

Օրինակ, նախկին վարչական սահմանին վերադառանալու պարագայում Բալա Ջաֆարլի գյուղը զրկվելու է ճանապարհից դեպի շրջկենտրոն և երեք կողմից հայտնվելու է հայկական տարածքի ներսում: Հիմա Ադրբեջանը այդ շրջանում պահում է մոտ 6 կմ² Հայաստանի տարածք (Վազաշենի հողեր) ու դրանով ապահովվում է գյուղի կապը Ադրբեջանի մյուս հատվածի հետ:

Յարադուլլու ու Քյոհնաղշլաղ գյուղերը կորցնելու են տներ, ճանապարհներ, հողատարածքներ և ոռոգման համակարգեր՝ այդտեղ Ադրբեջանի վերահսկողության տակ են մոտ 10 կմ² ՀՀ տարածք Պառավաքար գյուղի այգիներից ու հանդերից: Ալիբեյլի գյուղը կորցնելու է այգիներ ու մի քանի բնակարաններ:
Աղդամ և Գարալար գյուղերը կորցնելու են այգիներ ու ֆերմաներ:
Ներքին Ոսկեպար և Բաղանիս Այրում գյուղերը արդեն իսկ կորցրել են տասնյակ տներ, ու եթե համեմատենք գենշտաբի 1 կմ-ոց քարտեզը 1976 թ.՝ որտեղ եկեղեցուց մինչ սահման 100-ից ավել մետր է, ու համեմատենք 1990 թ. գենշտաբի 500-մետրանոց քարտեզի հետ՝ որտեղ մոտ 20 մ է՝ այս տարբերակը հայկական կողմի համար այդ հատվածում նույնիսկ չէր ակնկալվում, քանի որ նույնիսկ ոսկեպարցիք էին սովորել, որ եկեղեցուց անմիջապես այն կողմ խորհրդային ուշ շրջանում արդեն Ադրբեջանն էր: Բաղանիս Այրում գյուղի պարագայում գյուղի տարածքի մոտ 20 տոկոսը այս սահմանազատման արդյունքում անցնում է Հայաստանին:
Տավուշի սահմանի միակ նշանակալի հատվածը, որտեղ հայակական զինուժը կանգնած է խորհրդային շրջանի սահմանից առաջ, դա Բերդավան գյուղից արևելք բլուրն է՝ Ղալինջաքար ամրոցից հյուսիս-արևելք՝ լքված Մելիքլի գյուղի հատվածում: Բաղանիս-Կիրանց հատվածից զատ սա միակն է, որտեղ հայկական կողմը այս սահմանազատման արդյունքում գնալու է էական զիջումի:
Տավուշում 90-ականներից հայկական կողմի վերահսկողությունից դուրս գտնվում է մոտավորապես 90-95 կմ² տարածք, որից մոտավորապես 35 կմ² ադրբեջանական ուղիղ վերահսկողության տակ է, իսկ մոտ 60՝ չեզոք գոտի է: Բացի այդ, չեզոք գոտուն հարող ևս մի քանի տասնյակ կմ² այս 30 տարիների ընթացքում չեն մշակվել մասնակի կամ ամբողջովին, ինչը նաև ունեցել է բնական ժողովրդագրական արդյունքներ: Տավուշի համար, հատկապես Իջևանի ու Բերդի տարածաշրջանների, դրանք ամենաբարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող նախալեռնային տարածքներն են: Համեմատելու համար, պետք է նշել, որ անկլավներից դուրս հայկական կողմի վերահսկողության տակ էր Տավուշի հատվածում Ադրբեջանակն ԽՍՀ-ի մոտ 13 կմ², որից 3 կմ² հայկական կողմը հանձնեց այս գործընթացի ժամանակ:

Քանի որ մարդիկ այս ամենի մասին պատկերացում չունեն, նրանք մտածում են, որ Տավուշում հայկական կողմը առավելություն ունի և պայմանական ստատուս քվոն շահավետ է հայկական կողմի համար: Իրականում, սահմանի հաջորդ հատվածի ընտրությունը, որը պետք է սահմանազատվի, պետք է դառնա այն լակմուսային թղթիկը, որը ցույց կտա, թե ինչ զարգացում է ունենալու այս գործընթացը ու որոնք են դրա իրական նպատակները: Ու Տավուշում, ի բացառության Բերդավանի նշված հատվածի, չկա այլ հատված, որտեղ հայկական կողմը այս տրամաբանությամբ շարունակելու պարագայում կարող է կորուստ ունենալ: Բարեկամավանից Կոթի ու Սարիգյուղից մինչ Չինարի ու այդտեղից մինչ Գեղարքունիքի սահմանները հայկական զինուժը գրեթե բոլոր հատվածներում սահմանից ներս է կանգնած ու ցանկացած հատվածի սահմանազատումը բերելու է այդ իրավիճակի բարելավմանը:

Քարտեզներում Ոսկեպարի եկեղեցին է սահմանից 1976 թ. քարտեզով՝ 100 մ-ից ավել, և 1990 (88) թ. գենշտաբի 500 մետրանոց (1 սմ = 500 մ) քարտեզով՝
որտեղ արդեն մոտ 20 մ է: Իմիջիայլոց, Կիրանցի հատվածում այս երկու քարտեզների միջև տարբերություն չկա և հայտնի դարձած Մհերի տունը իսկապես հայտնվում է սահմանի վրա»:

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված