Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը. պատմության այս օրը ( 27 մայիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղրղզստան՝ Ղրղզստանի գրադարանների օր, Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1441– Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1661 – ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։

1882 –ծնվել է բոլշևիկ, հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։

1891 –վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։

1898 –ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։

1907 – վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։

1918– Ապարանի ռազմաճակատում չկարողանալով դիմագրավել թուրքերը թողել են Նիգավանը,
Մելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։ Սարդարապատի ռազմաճակատում վճռական մարտերի ընթացքում թուրքերը կատարյալ պարտություն են կրել խուճապահար նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան-Ղարաբուրուն լեռ գիծը։

1927– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։

1932 –ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։

1934 —ԽՍՀՄ-ում մտցվել է «սպորտի վաստակավոր գործիչ» կոչումը։

1937– վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը, որի գրվածքի հիման վրա նկարահանվել է «Տժվժիկ» ֆիլմը։

1970-վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։

1990 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել են 6 ազատամարտիկներ։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։

1998 –վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։

2002- Երևանում սկսել է Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը:

2004-ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին
Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2008-Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի
բարելավման և մաքրման համար:

2017- լիբանանցի անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» կոմպոզիցիան տեղադրվել է
Երևանի Սիրահարների այգում, փղերը խորհրդանշում են հիշողությունը և ընտանիքը:

2018-«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը
պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

2020- վախճանվել է կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը:

2021-Գեղարքունիքի սահմանային գոտում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանցի
զինծառայողները շրջափակել և գերեվարել են վեց հայ զինծառայողի։

-հրաժարական է տվել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1332 –ծնվել է թունիսցի մուսուլման պատմաբան, փիլիսոփա, սոցիալական մտածող Իբն Խալդուն։

1525 —վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։

1647 —ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում մահապատժի է ենթարկվել (կախաղան է բարձրացվել)
ամերիկայի առաջին վհուկը՝ Աչա Յանգը։

1679 —Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act-ը, որն անհատի իրավունքների պահպանումը
երաշխավորող օրենք է։

1703 - Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։

1794 —Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը հաստատել է Հադժիբում նոր քաղաք-նավահանգիստ ստեղծելու որոշումը, հաստատել է ապագայում Օդեսա անվանված քաղաքի գլխավոր հատակագիծը։

1831 —Նոր Մեքսիկայում Վայրի Արևմուտքի հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։

1840 – վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։

1844 —ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի այբուբենով։

1877 –ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։

1883 - Ռուսաստանում թագադրվել է Ալեքսանդր 3-րդ ցարը:

1887 –ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։

1894-ծնվել է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Օռլովան։

1895 —անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսն արտոնագրել է կինոպրոեկտորը։

1905 —սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնական կայսերական նավատորմի կողմից։

1910 –վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։

1912 –ծնվել է ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքներ գրող Ջոն Չիվերը:

1916 —ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։

1921 —Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։

1930 —Ռիչարդ Դրյուն արտոնագրել է «թափանցիկ կպչուն ցելլոֆանային ժապավենը»՝ սկոչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ապակիները ներկման ժամանակ պահպանելու համար։

1937– շահագործման է հանձնվել Սան-Ֆրանցիսկոյի Ոսկե Դարպասներ կամուրջը։

1941– Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։

1960 - Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։

1964– վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։
—սկսվել է քաղաքացիական պատերազը Կոլումբիայում։

1971 —103 հազար հանդիսատեսների ներկայությամբ կայացել է հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։

1994- քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։

Կ. Խաչիկյան

Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՃապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ
Ամենադիտված