Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում․ ի՞նչ է անում Հայաստանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանքարդյունաբերության մեջ մեծ ներդրումներ են անում ոչ միայն զարգացող երկրները, քանի որ ակնհայտ է, որ նոր տեխնոլոգիաները՝ էլեկտրամոբիլներից մինչև արևային վահանակներ՝ շեշտակի բարձրացրել են մետաղների հանդեպ պահանջարկը, այլև մեծ յոթնյակի երկրները։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության վարկային ծրագրերի գրասենյակն այսուհետ ֆինանսական միջոցներ է տրամադրելու նաև կարևոր օգտակար հանածոների (օրինակ՝ լիթիումի) արդյունահանմամբ զբաղվող հանքարդյունաբերական նախագծերին, որոնք կֆինանսավորվեն մաքուր էներգիայի ծրագրի համար նախատեսված 72 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային փաթեթից։

Նախկինում վերոնշյալ վարկային ծրագրերի գրասենյակից լիթիումի արդյունահանման ոլորտին (օրինակ՝ «Lithium America’s Thacker Pass» և «Ioneer’s Rhyolite Ridge» նախագծերը) ֆինանսական միջոցներ տրամադրվել են առաջադեմ տեխնոլոգիական մեքենաների արտադրության 55 միլիարդ դոլարի վարկային ծրագրից:

Վարկային միջոցների տրամադրումը շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտի համար՝ հատկապես, երբ հաշվի ենք առնում ԱՄՆ-ում լիթիումի նախագծերի համար մեծ կապիտալ ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը՝ լիթիումի ուղղակի արդյունահանման համար պահանջվող առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը ապահովելու համար:

Մինչ հարևան Ադրբեջանը հաշվում է Հայաստանի հանքերը, արդյոք մենք լիարժեք ենք օգտվում մեր հանքային ռեսուրսներից։ Հատկապես հաշվի առնելով, որ նույնիսկ ԱՄՆ-ն է պետական միջոցներ ներդնում այս ոլորտում, ակնհայտ է, որ սա ռազմավարական նշանակության ոլորտ է արդեն ամբողջ աշխարհի համար։ Եթե նայենք խոշոր հարկատուների ցանկը, ակնհայտ է, որ եթե ընդամենը 6-7 տարի առաջ առաջին հարկատուների տասնյակում մի քանի հանքարդյունաբերական ընկերություն կար, այսօր առաջին հորիզոնականներում միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է մնացել։ Այլ խոշոր գործող հանքարդյունաբերական ծրագիր Հայատանն այս պահին չունի՝ ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցների պատճառով Թեղուտը չի աշխատում նախկին ծավալով, Սոթքի մի մասն անցավ ադրբեջանական սահմանից այն կողմ։ Ամուլսարն այդպես էլ չի սկսել աշխատել և Ամուլսարում արդեն գրեթե երկու տարի առաջ հայտարարված եվրասիական բանկի ներդրումներից առայժմ լուր չկա։

Մինչդեռ մետաղի գներն աշխարհում աճում են, իսկ հայաստանյան հանքարդյունաբերությունը դուրս է մնում մրցակցությունից։ Ոսկու գինն անցյալ ամիս հատեց պատմական ռեկորդը։ Օրերս ամերիկյան հեջ ֆոնդերից մեկի հայտնի կառավարիչ Պիեռ Անդուրանդն կանխատեսել է, որ առաջիկա մի քանի տարիներին պղնձի գինը գրեթե չորս անգամ կաճի՝ կազմելով 40․000 ԱՄՆ դոլար մեկ տոննայի դիմաց, քանի որ աճող պահանջարկը հանգեցնում է կարմիր մետաղի համաշխարհային պաշարների նվազմանը: Ի դեպ, պղինձն այս տարի թանկացել է գրեթե 20 տոկոսով՝ նախորդ շաբաթ հասնելով մեկ տոննայի համար ռեկորդային 11․000 ԱՄՆ դոլարի:

Այս տենդենցից օգտվելու են այն երկրները, որոնք համապատասխան միջոցներ ու ռեսուրսներ կներդնեն իրենց հանքարդյունաբերական ոլորտ։ Ու նույնիսկ այս առումով Ադրբեջանը, որն արդեն իսկ Արցախի տարածքի հանքերի շահագործման համար արտերկրյա ներդրողներ է ներգրավել, զգալիորեն առաջ է Հայաստանից։

Radisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունից
Ամենադիտված