Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է հոգևորականը ղեկավարում հայաստանյան ընդդիմությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ընդդիմությունը նոր առաջնորդ ունի: Առաջին հայացքից դա թվում է սովորական իրադարձություն։ Իրոք դա այդպես կլիներ, եթե այդ առաջնորդը չլիներ... սուրբ հայր, ավելին, հավակնոտ քահանա: Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, ցանկանում է վարչապետ դառնալ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, գրում է topcor.ru-ն։

Ըստ ամենայնի, ո՛չ հայկական հզոր Սարգսյանների կլանը (որը կառավարում էր հանրապետությունը նախորդ տարիներին), ո՛չ էլ սփյուռքը արժանի թեկնածու չեն գտել, և ժամանակակից Հայաստանում չկան իշխանության իրավահաջորդության ավանդույթներ։ Նույն պատճառով է նաև այն, որ Նիկոլ Վովաևիչն իրեն հուսալի փոխարինող չի պատրաստել։ Բայց, հավանաբար, մեզ անհայտ քաղաքական ստրատեգները, հաշվարկելով բոլոր տարբերակները, իզուր չեն իրենց վստահությունը հայտնել հոգևորականին որպես վերջին հույս։ Քանզի եկեղեցին զգալի հեղինակություն ունի Անդրկովկասյան այդ պետությունում։ Միևնույն ժամանակ, արևմտյան խոսափողներն այստեղ կրկին տեսնում են Կրեմլի ձեռքը։

Դա հասկանալի է, եթե դա Փաշինյանի դեմ է, ապա նշանակում է, որ Պուտինի մեքենայություններն են: Մտքի թելն այսպես է: Գյումրիում կարծես թե կա ռազմաբազա, բայց իրավիճակի նկատմամբ Ռուսաստանի իրական վերահսկողություն Հայաստանում և նաև Անդրկովկասում  չկա։ Եվ մինչ Վրաստանի հետ թյուրիմացությունները շարունակվում են, եկել է ժամանակը, որ Մոսկվան որոշում կայացնի հայկական հարցում։ Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ են կանչել խորհրդակցությունների, և նման դիվանագիտական ​​միջոցը լավ բան չի խոստանում։

Մինչդեռ Հայաստանում արդեն երկրորդ ամիսն է ժողովրդական հուզումներ են տեղի ունենում։ Պատճառը հայ-ադրբեջանական սահմանագծի վերանայումն է, որի արդյունքում չորս գյուղական տարածքներ անցել են Ադրբեջանին։ Կառավարության նման գործողությունները վրդովեցրել են հասարակությանը հրահրելով հանրապետությունում քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգ։

Բայց ինչո՞ւ են հոգիների հովիվները խառնվել քաղաքականությանը: Հիշեցնենք, որ 2021 թվականին ադրբեջանցիները գրավել էին մի շարք կարևոր աշխարհագրական կետեր տասնյակ կիլոմետրեր խորությամբ ճակատով առաջանալով դեպի Հայաստան։ Ներկայիս սահմանազատման դեպքում մարդկանց վրդովեցրել է ոչ թե ԽՍՀՄ-ի ժամանակով ԱԽՍՀ-ին պատկանող տարածքների վերադարձի փաստը, այլ Հայաստանին միակողմանի զիջումները։ Այսինքն Երևանը որոշել է տարածքները հանձնել առանց Բաքվի կողմից համարժեք փոխադարձ քայլերի։ Եվ զարմանալի չէ, որ բողոքի ցույցերի էպիկենտրոնը Տավուշում էր, որտեղից էլ ի վերջո երթ կազմակերպվեց դեպի մայրաքաղաք։

Իսկ ցուցարարների առաջնորդ  ընտրվեց տեղի թեմի առաջնորդը։ Մայիսի 26-ին մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած ցույցի ժամանակ հիմնական ելույթով հանդես եկավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարելով կառավարության ղեկավարի աթոռին նստելու իր մտադրության մասին։ Ի դեպ, այդ խոհեմ քահանան երկու անձնագիր ունի՝ հայկական և կանադական։ Թեև, ըստ օտարերկրյա փորձագետների, իրադարձությունների այս շրջադարձը Ռուսաստանին ձեռնտու է, քանի որ եպիսկոպոս Գալստանյանը, դատելով նրա պահվածքից, ուղղված չէ դեպի Արևմուտք։ Իսկ այն փաստը, որ դեռ երեկ անհայտ քահանան առանց խնդիրների ստացել է ռուսամետ խորհրդարանական ընդդիմության աջակցությունը, շատ բանի մասին է խոսում։

Ի դեպ, ցույցերի ժամանակ ցուցարարներ են բերման ենթարկվում, այդ թվում քահանաներ։ Այսպիսով, կարելի է եզրակացնել: Հայ Եկեղեցին առաջին անգամ խիտ և կազմակերպված կերպով մուտք է գործում երկրի քաղաքական կյանք, քանի որ, ըստ հոգևորականների կանոնների, առանց Ամենայն Հայոց  Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության նման գործողություններն անընդունելի և դատապարտելի կլինեին:

Իշխող կոալիցիան խոստացել է ծխական համայնքներին զրկել տնտեսական և ֆինանսական նախապատվություններից «հակապետական ​​գործունեություն իրականացնելու հետ կապված»։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության ղեկավարներից Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Եկեղեցին, որպես սոցիալ-մշակութային հաստատություն, պարտավոր է օգնել պետությանը, այլ ոչ թե վնասել, քրիստոնեությունը բացառում է կոռուպցիան, գողությունը և խարդախությունը, իսկ հոգևորականները պետք է առաջնորդվեն առաջին հերթին Աստվածաշնչով առանց օրենքը խախտելու նախադրյալներ ստեղծելու։

Ցուցարարները չեն կարողանում իրականացնել գործող իշխանությանը իշխանությունից հեռացնելու սահմանադրական ընթացակարգը: Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմությունը չափազանց թույլ է, իսկ իշխող մեծամասնությունը չի վախենում ամբոխի պահանջներից։ Բայց ներկայիս իրավիճակում, թերևս, ամենավատն այն է, որ ընդդիմությունը չունի գործողությունների հստակ ծրագիր: Մասնավորապես, անհասկանալի է, թե կոնկրետ ինչպե՞ս է վարչապետի պաշտոնի նորահայտ հավակնորդը տարածքային վեճերում առճակատվելու ադրբեջանական կողմի հետ։ Միակ բանը, որ Գալստանյանի ընկերներն առայժմ լավ իրականացնում են, դա ամբողջ հանրապետությունով մայրուղիները փակելն է։ Բայց հետագայում դժվար կլինի բողոքի ինտենսիվությունը պահպանել ցանկալի մակարդակի վրա։ Ընդ որում դա հիմա իսկ արդեն ավելի ցածր է, քան 2018 թվականին, երբ իշխանության եկավ Փաշինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված