Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը աղետի գոտում (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Աղետի գոտին, 9-րդ օրն է, շարունակում է մնալ տիղմի, ցեխ ու ջրի մեջ։ Էպիկենտրոն համարվող Ալավերդիում փրկարարների հետ Վանաձորի, Սպիտակի, Երևանի ու Արցախի կամավորական խմբերն են աշխատում։ Մի շարք բնակավայրերում Դեբեդի ու Աղստևի ջրերը քշել-տարել են բնակչության ողջ ունեցվածքը, անասունները և այգիները։

«Այգուս տեղը հիմա քարակույտեր են ու ջրի հետ եկած աղբի մնացորդներ, ասես ոչինչ էլ չի եղել այդտեղ։ Խնամքով մշակված այգի ունեի՝ տարբեր մշակաբույսեր էինք ցանել, մրգատու ծառեր տնկել, հիմա ոչ մի բան չունենք։ Ելակը մի անգամ էի հասցրել քաղել»,- MediaHub-ին պատմում է Հովնան Ամիրխանյանը։

Կամավորական խմբերից բացի տուժած բնակավայրերում մեկ օր ապրելն առանց փոխօգնության հնարավոր չէր լինի։ Շենքերի վերևի հարկերի բնակիչներն օգնում են առաջին հարկերում ապրողներին, ինչով կարող են։ Մեր զրուցակցի խոսքով՝ դաժան իրականությանը զուգահեռ լոռեցիներն իրենց հատուկ հումորով սկսել են նոր անեկդոտներ հյուսել։ 

«Հումորը եթե չլիներ, կգժվեինք»,- ասում է նա։ 

«Էս աղետը միավորել է մեզ, ամբողջ Ալավերդին հիմա համերաշխության դաս է տալիս։ Լրիվ «Մեր բակն ա»։ Վերևի հարևանները լվանում են մեզ պես առաջին հարկում ապրողների հագուստները, դոշակները, բարձերն ու վերմակները,  չորացնում իրենց պատշգամբներում։ Մեր շենքում պարապ մարդ չկա, էս պահին էլ բոլորը զբաղված են։ Մեկը լվացք է անում, մյուսը ճաշ է պատրաստում, տղամարդիկ էլ մաքրում են տիղմը»,- ասաց նա։ 

Աղետի պատճառով շրջափակման մեջ հայտնված Քարկոփի բնակիչների համար այսօր բացվել է մյուս բնակավայրերի հետ կապող ճանապարհը։ 

«Դեպի աղետի գոտի համարվող բնակավայրեր հասարակական տրանսպորտ է գործելու։ Այսպես գոնե կկարողանանք ներս ու դուրս անել, մեզ համար ուղարկված օգնությունները ժամանակին տեղ կհասնեն»,- ասաց Քարկոփի բնակչուհի Նարինեն։ 

Նրա տան գույքն ամբողջությամբ անցել է ջրի տակ։ Օգտագործման համար պիտանի չեն ո՛չ հագուստեղենը և անկողնային պարագաները, ո՛չ էլ կենցաղային տեխնիկան։ «Ջրի ցամաքելուց հետո, արդեն 9 օր է, տունը մաքրում ենք տիղմից։ Ոչ մի բան չունենք, հազիվ մեզ ենք փրկել։ Աչքիս ոչ մի բան չի երևում ազիզ, կարևորը թոռներիս բան չի եղել»,- ասաց նա։ 

Նշենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևի ու դրա հետևանքով ստեղծված աղետի պատճառով՝ դեպի Վրաստանի սահման ուղևորությունն առայժմ իրականացվում է Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Հունան Թադևոսյան

Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն
Ամենադիտված