Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դոլար

ՖՈՏՈ

Անկասկած  շատերն են ծանոթ խշշացող կանաչ թղթադրամներին, դոլարներին: Իրականում դոլարը կարող է լինել ոչ միայն ամերիկյան, այլ նաև կանադական, ավստրալական և շատ այլ երկրների։ Ներկայումս համաշխարհային տնտեսության մեջ ամերիկյան դոլարն ամուր դիրքեր է զբաղեցրել ու չի զիջում չնայած տնտեսական տարբեր խնդիրներին։

Այդ թղթադրամների նկատմամբ հսկայական ժողովրդականության պատճառով մեծ է հետաքրքրությունը նաև առաջին դոլարի ի հայտ գալու պատմության նկատմամբ։ Բայց պատմաբանները դրան միանշանակ պատասխան չեն կարողանում տալ։ Դոլարի արտաքին տեսքի և ֆիրմային անվանման վերաբերյալ մեծ թվով տեսություններ կան։ Ամենահայտնին այն է, որ ամերիկյան դոլարի ծագումը Եվրոպայի երկրներից է։ 16-րդ դարի սկզբին Բոհեմիայում Սուրբ Հովակիմի պատվին հատվել է մետաղադրամ, որը կոչվել է «Յոահիմստալեր»։

Հասարակ ժողովրդի մեջ այն սկսել են անվանել թալեր։ Սկզբում թալերները շրջանառվել են Գերմանիայում, իսկ հետո տարածվել ողջ Եվրոպայում։ Յուրաքանչյուր ազգ ունեցել է իր անվանումը այդ մետաղադրամի համար: Օրինակ՝ Իսպանիայում այն «տոլերո» էր, Սկանդինավիայում «դալեր», Իտալիայում՝ «տոլլերո», Անգլիայում սկզբում մետաղադրամն անվանել են «դալար», իսկ հետո ավելի համահունչ անուն են տվել՝ «դոլար»։

Բուն Ամերիկայում դոլարը հայտնվել է 18-րդ դարի վերջին։ 1785 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը Թոմաս Ջեֆերսոնի առաջարկով որոշել է դոլարը ճանաչել որպես երկրի հիմնական դրամական միավոր։ Այն ժամանակ թղթադրամներ չկային, և արծաթից պատրաստված մետաղադրամային դոլարներն էին համարվում վճարային արժույթ։ Հատված դոլարի քաշը 27 գրամ էր, որից 24,1 գրամը մաքուր արծաթ էր։ Դրանք հատվել են ԱՄՆ-ում 1794 թվականին։ Մինչ այդ պահը շրջանառության մեջ էին իսպանական արծաթե մետաղադրամները։ ԱՄՆ-ում թղթադրամներ սկսել են թողարկվել 1797 թվականից։ Բայց վերջիններս տարբերվում էին միմյանցից իրենց արտաքին տեսքով:

Դրա պատճառը յուրաքանչյուր նահանգի սեփական թղթադրամներ թողարկելու հնարավորությունն էր։ Միայն 19-րդ դարի կեսերին են իշխանությունները ձեռնամուխ եղել այդ խնդրի լուծմանը և 1861 թվականին թողարկել են նույնատիպ դրամական միավորներ։ Հենց սկզբից տպագրողները պրագմատիկ են մոտեցել հարցին, պարզվել է, որ պահեստներում ամենաշատը կանաչ թանաքն է, և թղթադրամը տպել են այդ գույնով։ Ժողովրդի մեջ նոր դոլարներն անմիջապես ստացել են «greenbacks» անվանումը, որը թարգմանվում է որպես «կանաչ թիկունք», այդ անվանումը հաճախ օգտագործվում է նաև մեր ժամանակներում, չնայած ավելի գործածական է ավելի կարճ անվանումը՝ «կանաչ», կամ էլ ռուսական տարբերակը՝ «капуста», այսինքն կաղամբ, որը կանաչ է լինում:

Հարկ է նշել, որ դոլարի արտաքին տեսքն անընդհատ փոխվել է։ Այն իր ծանոթ տեսքը ձեռք է բերել միայն 1928 թվականին, երբ Ռուսաստանից արտագաղթած նկարիչ Սերգեյ Մակրոնովսկին մշակել է դոլարի իր սեփական դիզայնը։ Նա սկսել է ամերիկյան մեծ քաղաքական գործիչներին նկարել թղթադրամների վրա։ Թղթադրամի վրա պատկերվել է նաև Միացյալ Նահանգների պետական ​​զինանշանը՝ ձիթենու ճյուղով արծիվը և անավարտ բուրգը՝ Ամենատես աչքի գլխավորությամբ: Ներկայումս դոլարների վրա արծիվը դեռևս լայնորեն օգտագործվում է, բայց բուրգը կարելի է տեսնել միայն մեկ դոլարանոց թղթադրամների վրա:

Կ․ Խաչիկյան 

Որոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»
Ամենադիտված