Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ պետություն շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղղարկելով լրամշակված 9-րդ փաթեթը։

ԱԳՆ-ն դրանց վերաբերյալ որևէ մանրամասնություններ չի հայտնում։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ հաստատել է, որ օրեր առաջ Հայաստանից ստացել են խաղաղության պայմանագրի նոր նախագիծը, ընդ որում, ըստ Բայրամովի, ավելի քիչ հարցեր են բաց մնում։

Որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում,- նշել է Բայրամովը։

Ի՞նչ դինամիկա, այդպես էլ ոչ մի պատասխան։

Ըստ էության, 9 փաթեթ շարունակ, սկսած 2021 թվականից, հայ և ադրբեջանական կողմերը փոխանակում են, բայց որևէ մանրամասնություններ չի հաղորդվում, ավելին, ըստ փորձագետների, Ադրբեջանն առաջին օրվանից մինչ օրս որևէ կերպ չի թուլացրել իր հռետորաբանությունն ու ճնշումները։

Նույնիսկ Բայրամովի դրական դինամիկայի պարագայում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես կցանկանային գործող իշխանությունները։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում խոչընդոտներ են տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, սակայն դրանցում փոփոխություններ անելու հարցը երկու երկրների բանակցությունների օրակարգի մաս չի կազմում։ «Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է, կամ օրակարգի մաս, այդպիսի բան չկա», -ասել էր Միրզոյանը՝ համոզմունք հայտնելով, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի սահմանադրությունը մեծ հաշվով չեն կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար։

Բայրամովն այսօր պատասխանել է Հայաստանի արտգործնախարարին, կրկին պնդել, թե Հայաստանի սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում հարևան երկրների՝ այդ թվում Ադրբեջանի նկատմամբ տարածքայի պահանջներ կան։ «Այս հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև զուգահեռներ անցկացնելու փորձերը հեռու են իրականությունից և անընդունելի են»,- ասել է Բայրամովը, նշել, որ հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է, իսկ հայկական իշխանությունը ընդունում է, որ այդ փաստերը վնասակար են իրենց համար։

Ըստ էության Ադրբեջանը շարունակում է իր միակողմանի զիջումներ պարտադրելու պրակտիկան, իսկ գործող վարչախմբի հայտարարությունները բոլորովին կապ չունեն իրականության հետ։

Սա նաև հերթական անգամ վկայում է փաշինյանական վարչախմբի ապիկար և դավաճան էությունը։

Ի վերջո, նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը ցանկություն չունի խաղաղության պայմանագիր կնքելու, ինչն ակնհայտ է բոլոր մակարդակների հայտարարություններից։

«Համահայկական ճակատ» շարժան առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ որևէ պետություն շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը բանակցությունները վարում է դեմ առ դեմ, կամ ցանկանում է վարել արևմտյան հարթակներում՝ դուրս թողնելով Ռուսաստանին։ Այդ պարագայում Ադրբեջանի դիրքերը գնալով ավելի ուժեղանալու են, հայկական կողմի նկատմամբ ճնշումներն ավելանալու են, իսկ Ադրբեջանի պահանջները չկատարելու դեպքում, արդեն Բաքուն իրեն իրավունք է վերապահելու նոր ռազմական էսկալացիայի դիմելու, այդ պարագայում անգամ ունենալով «քաղաքակիրթ» Արևմուտքի աջակցությունը։

Գիտակցո՞ւմ է արդյոք Հայաստանի վարչախումբն այս վտանգը։ Մեծ հաշվով այո՛, գիտակցաբար հենց իրականացնում է այդ դավաճանական քաղաքականությունը։

Ըստ էության, այսօր փաշինյանական վարչախմբի թիվ 1 ցանկությունն ու խնդիրը՝ ամեն գնով իշխանությունը պահելն է, որևէ այլ երկարաժամկետ նպատակ նրանք չունեն։

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված