Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է շախմատային գրոսմաստեր Կարեն Ասրյանը. պատմության այս օրը ( 09 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հավատարմագրման միջազգային օր, Ուրուգվայ՝ Հարավամերիկյան ֆուտբոլի օր, Իտալիա՝ Հին հռոմեական Վեստալիայի տոն, ԱՄՆ-ի Օկլահոմա՝ Տարեցների օր, Ուգանդա՝ Ազգային հերոսների օր, Ալանդյան կղզիներ՝ Ինքնավարության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1849– ստեղծվել է Երևանի նահանգը, որը կազմված է եղել Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտել են Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալաշկերտի ճակատամարտը, որի արդյունքում ռուսական բանակը տակտիկական առավելություն է ստացել:

1925 –ծնվել է կենսաֆիզիկոս Սպարտակ Հովհաննիսյանը։ 

1945 –ծնվել է հայաստանցի սկավառականետորդ և գունդ հրող Ֆաինա Մելնիկը։

1960 –վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Վիվան։

1961-վախճանվել է նկարիչ Միքայել Արուտչյանը։

1976– վախճանվել է հանրաճանաչ դերասան Դավիթ Մալյանը:

1978– ծնվել է լիբանանահայ երգչուհի Այլին Խաչատուրյանը:

1984 –վախճանվել է ճարտարապետ Էդուարդ Սարապյանը։

1988 –ծնվել է ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը։

1992- տեղեկություն ստանալով, որ ռուսները նախատեսում են Ադրբեջանից Ռուսաստան տեղափոխել ռազմական ավիատեխնիկան, ռուսական ռազմաբազայի օդանավակայան են ներխուժել ադրբեջանցիների զինված խմբավորումներ, որի հետևանքով առգրավվել են  5 МиГ-25РБ և 11 Су-24МР ինքնաթիռներ։

2008 –վախճանվել է շախմատային գրոսմաստեր Կարեն Ասրյանը։

2009- ամբողջությամբ կրելով դատավճռով սահմանված 1,5 տարվա ազատազրկման պատիժը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը:

2010- Հայաստանում մեկնարկել է վրաց գրականության շաբաթը, որի առթիվ  Երևան է ժամանել վրաց գրողների պատվիրակություն:

2011-կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի մի քանի գյուղերի ցանքատարածություններին:

2017-ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրություն արդյունքները, ըստ որի իշխող Հանրապետականի 46 անդամի հետ նոր ավագանի են անցել նաև երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ «Ելք»-ը՝ 14 անդամով, ու «Երկիր Ծիրանին»՝ 5 անդամով։

2018- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որտեղ որոշվել է, որ  կաթողիկոսի հրաժարականը պահանջելը հանդիսանում է  արտաքին և բռնի միջամտությամբ պարտադրված հակականոնական գործողություն։

2019-Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է անկուսակցական Վահագն Գևորգյանը, որի հիմնական մրցակիցը եղել է ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

53 —Հռոմի կայսր Ներոնը ամուսնացել է Կլավդիայի դստեր՝ Օկտավիայի հետ։ 

62 —Ներոնի հրամանով սպանվել է աքսորված  իր առաջին կինը՝ Օկտավիան։

68– ինքնասպան է եղել Հռոմի կայսր Ներոնը:

721 —Թուլուզի ճակատամարտում Էդդի Մեծը ջախջախել է մավրերին։

1290 –վախճանվել է Բեատրիչեն, որը հանդիսացել է Դանթե Ալիգիերիի սիրեցյալը։

1534 - Ժակ Քարտիեն հայտնաբերել է Սուրբ Լավրենտիոս գետը։

1672– ծնվել է ռուս նշանավոր կայսր Պետրոս 1-ինը։

1719 — Պետրոս 1-ինը Ռուսաստանը բաժանել է նահանգների և շրջանների։

1793 —արգելվել է ստրուկների ներկրումը Վերին Կանադա։

 1810 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Օտտո Նիկոլաին։

1812 –ծնվել է գերմանացի աստղագետ Յոհան Գալլեն։

1822 —ԱՄՆ-ում Չարլզ Գրեմը արտոնագրել է առաջին արհեստական ծնոտը։

1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից  մեկը հանդիսացող Ակակի Ծերեթելին:

1870– վախճանվել է անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքքենսը:

1873- բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվել է Ալեքսանդրա պալատը։

1889– Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվել է նրա հուշարձանը:

1934 —լույս է տեսել Դոնալդ Դակի մասնակցությամբ առաջին մուլտֆիլմը։ 

1945 – ծնվել է ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր Ջոնի Դեփը։

1959 —ջուր է իջեցվել բալիստիկ հրթիռներով զինված առաջին ամերիկյան սուզանավը՝ «Ջորջ Վաշինգտոնը»։

1967 - Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել է Գոլանի բարձունքները: ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։

1995 —Սոչիում Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրել են Սևծովյան նավատորմը բաժանելու մասին համաձայնագիրը։

2000 —Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայում մտցրել է ուղիղ նախագահական կառավարում։

2002 —Մոսկվայի Մանեժնի հրապարակում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո տեղի է ունեցել ֆուտբոլային ֆանատների մասնակցությամբ ծեծկռտուք։

2020 —վախճանվել է խորհրդային և ռուսական գրող-երգիծաբան, սցենարիստ և հեռուստահաղորդավար Անատոլի Տուշկինը:

Կ.Խաչիկյան

Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինիԵվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըԱդրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում Մահացել է Ռոմա ԲաղդասարյանըՆրանց ոչ մի կողմ չի կարող վստահել. ինչո՞ւ է Փաշինյանն այս ու այն կողմ ընկնում. «Փաստ»Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց Մեկը մյուսի հետևից զիջումների է գնում ու փորձում ավարտել պայքարը Ղարաբաղի համար. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանում երկրաշարժ գրանցվեց«Խելացի էր, աշխատասեր, իր բոլոր նպատակները մեզ հետ, մեր ընտանիքի հետ էին կապված». Արսեն Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ալաշանում. «Փաստ»Մադուրոն Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարել Արցախի հարցը փակելով՝ վտանգի տակ է դրվում Հայաստանի ապագան. «Փաստ»Վթար՝ Երևանում․ 3 ծայրահեղ ծանր վիրավոր կաԱճ՝ տարադրամի շուկայում«Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց իշխանության վերարտադրմանը և անձնական անվտանգությանը». «Փաստ»Առցանց հարթակ, որը կամրապնդի «պետություն-գործատու-աշխատանք փնտրող» կապը. «Փաստ»Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները. «Փաստ»Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները. «Փաստ»Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի․ «Հրապարակ» Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2024-ի դեկտեմբերին կազմել է 1,5%․ թվեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է բժշկի․ «Հրապարակ» «Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»Հրայր Թովմասյանի մասնակցությունը անհնարին է համարվել. ՍԴ-ն ամբողջ կազմով չի քննում գործը․ «Ժողովուրդ» Շահեցին լոռեցիները․ «Հրապարակ» Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»
Ամենադիտված