Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկրորդ ճակատ» Կենտրոնական Ասիայում. Հայաստանի անորոշությունը և Զանգեզուրի միջանցքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմը Ռուսաստանի հետ պետք է երկխոսություն վարի նույն ինտենսիվությամբ, ինչ Արևմուտքի հետ, վստահ է քաղաքագետ Բորիս Նավասարդյանը։ Ըստ փորձագետի տրամաբանությունը պարզ է. ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը ենթադրում է Մոսկվայի հետ հարաբերությունների վերանայում, քանի որ դա ազդում է այնպիսի կարևոր ոլորտների վրա, ինչպիսիք են անվտանգությունը, էներգետիկան, տնտեսությունը, գրում է eadaily.com-ը։

Անորոշությունը տարածաշրջանային այնպիսի կարևոր երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, չափազանց անցանկալի է։ Ավելին, օբյեկտիվ իրականությունը թելադրում է այդ հարաբերությունների վերանայման և որոշակիության մեջ մտցնելու անհրաժեշտությունը, ասել է Նավասարդյանը։

Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը, հաշվի առնելով իրողությունները, չի կարող լինել այնպիսին, ինչ արտացոլված է համատեղ, այդ թվում բազմակողմ համաձայնագրերում։

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն նոր իրավիճակին, հատկապես հաշվի առնելով Մոսկվայի և Բաքվի միջև համագործակցության ընդլայնումը և այդ ձևաչափով որոշումների ընդունումը, որոնք Երևանին կանգնեցնում են կատարված փաստի առաջ, նշել է փորձագետը:

«Եթե մենք գնանք Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով, ապա պարտավոր ենք ակտիվացնել Ռուսաստանի հետ երկխոսությունը որոշակիացնելով հարաբերությունները։ Եվ չնայած Ռուսաստանի Դաշնությունում մեզանից կարող են մի փոքր այլ բան ակնկալել, սակայն ռուսական կողմի հետ երկխոսությունը խորացնելու և հարաբերություններին որոշակիություն բերելու կոչերը լիովին արդարացված են»,- կարծում է փորձագետը և սխալ համարում Հայաստանի իշխանությունների Ռուսաստանի հասցեին հրապարակային մեղադրանքներ  հնչեցնելը:

«Անընդունելի է սահմանափակվել միայն հրապարակային մեղադրանքներով, անհրաժեշտ է երկխոսել բոլոր այն հարցերի շուրջ, որոնց շուրջ կա դժգոհություն և հասնել համատեղ ու փոխընդունելի լուծումների։ Ես հասկանում եմ, որ դա բարդ գործընթաց է, Ռուսաստանը նրանցից չէ, ում հետ հեշտ է բանակցել, բայց դրանից չի կարելի խուսափել։ Ավելին, դա անհրաժեշտ է։ Ի վերջո, մենք պարտավոր ենք հստակ ներկայացնել մեր դիրքորոշումն այն մասին, թե ինչպես ենք տեսնում մեր հարաբերությունների ապագան, ինչ մակարդակի վրա պետք է լինեն դրանք, որ ոլորտներում է հնարավոր անգամ խորացնել համագործակցությունը, և որտեղ չպետք է որևէ ակնկալիք ունենալ միմյանցից»,- նշել է քաղաքագետը ավելացնելով, որ  օրինակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Սյունիքով անցնող ճանապարհի անվտանգությունն ապահովելու է ռուսական կողմը։

«Դա հստակ նշված է փաստաթղթում։ Փաստաթուղթն ինքնին չունի գործողության ժամկետ։ Բայց, եթե հայկական կողմը համաձայն չէ այդ դրույթի հետ, ապա փաստաթուղթը պետք է վերանայվի, և այդ դեպքում, բացի բանակցություններից և երկխոսությունից, այլ ճանապարհ չկա։ Այնուամենայնիվ, մենք որևէ քայլ չենք տեսնում այդ ուղղությամբ»,— ամփոփել է քաղաքագետը։

Մինչդեռ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ հետխորհրդային երկրները հետաքրքրում են Արևմուտքին բացառապես որպես Մոսկվայի հետ առճակատման գործիք։ Ներկայումս Ռուսաստանի շահերին հնարավոր հարվածի աղբյուր են դիտարկվում երկու կենտրոններ՝ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Այն, ինչ կատարվում է Երևանի շուրջ, այդ թվում 44-օրյա պատերազմը, պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։ Այն պահին, երբ Արևմուտքին հաջողվի Հայաստանից դուրս մղել ռուսական ռազմաբազան, Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ ճակատ կբացվի։ Վրաստանում իշխանափոխություն ապահովելու Արևմուտքի ցանկությունը տեղավորվում է նույն տրամաբանության մեջ, կարծում է փորձագետը։

Սակայն, ըստ Նահապետյանի, Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարը» ոչ թե հարավային սահմանին է, այլ Ղազախստանը։

«Ղազախստանի հետ սահմանի երկարությունը 7,6 հազար կմ է։ Ավելին, այդ սահմանը գործնականում անպաշտպան է։ Հիմա պատկերացրեք հարյուր հազարավոր զինված ահաբեկիչներ Սիրիայից և Լիբիայից, թուրքական զինված ուժերի որոշ մասեր և ռազմական տեխնիկա, որը տեղափոխվել է Կենտրոնական Ասիա։ Թուրքիայից անցնում են Նախիջևան, այնտեղից Ադրբեջան, այնտեղից Կասպից ծովով Ղազախստան։ Այդ ամենն իրականացնելու՝ Նախիջևանից Ադրբեջան տեղափոխելու համար անհրաժեշտ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Օդային ճանապարհով անհնար է նման հսկայական տեղաշարժ իրականացնել»,- ասել է փորձագետն ընդգծելով, որ, այդ թվում Զանգեզուրի միջանցքի ստեղծմամբ Արևմուտքն ակնկալում է ևս մեկ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված