Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … տղամարդու կոստյում

ՖՈՏՈ

Ժամանակակից տղամարդու զգեստապահարանն անհնար է պատկերացնել առանց դասական կոստյումի, որը բաղկացած է բաճկոնից և տաբատից՝ պատրաստված մեկ կամ երկու նույն գույների նմանատիպ գործվածքներից: Կոստյումը լրացվում է վերնաշապիկով և փողկապով, երբեմն նաև ժիլետով։

Ենթադրվում է, որ ժամանակակից կոստյումի նախատիպը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում։ Այն ժամանակ հագուստի հիմնական տարրերն էին ֆրակը, վերնաշապիկը և երկար տաբատը։ Շուտով ֆրակը փոխարինվել է ռեդինգոտով (կիպ սյուրթուկ) և ժիլետով։ Պարտադիր աքսեսուարներ էին համարվում գլխարկը և ձեռնոցները։ Այնուամենայնիվ, տղամարդու կոստյումի պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ:

Դարեր են անցել, մինչև այդ հագուստը սկսել է ստանալ այն ձևը, որին մենք ծանոթ ենք: Դրա առաջին նախատիպերից էր կոճակներով արևելյան կաֆտանը, որը Եվրոպա էր մտել արշավներից վերադարձող խաչակիրների շնորհիվ։ 14-րդ դարի եվրոպացի ազնվականությունը սկսել էր վայելել թանկարժեք գործվածքներից պատրաստված երկար բաց կրծքով կաֆտանները: Մինչև 18-րդ դարի վերջը Ֆրանսիան էր ճանաչված նորաձևության երկիր, և այնտեղ էր, որ տղամարդկանց կոստյումներն իրենց գեղեցկությամբ ու հարուստ դեկորով չէին զիջում կանացի հանդերձանքին: Կոստյումի հիմնական տարրերն էին քիփ կաֆտանը և կյուլոտը (կարճ տաբատը): Կյուլոտների հետ արիստոկրատները նախընտրում էին հագնել նրբագեղ սպիտակ գուլպաներ, իսկ կաֆտանի տակ հագնում էին թանկարժեք սպիտակեղենից կարված վերնաշապիկներ՝ ժանյակավոր օձիքով։ Այդ զգեստների հանդիսավոր տեսակների համար նյութերն էին պարչան, թավիշը և մետաքսը, առօրյայի համար բարձրորակ բամբակե կամ բրդե կտորը։

Հետո հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններն իրենց հետքը թողեցին կոստյումի վրա, այն դարձնելով ավելի պարզ և հարմարավետ: Աստիճանաբար բրիտանացիները սկսեցին առաջատար դեր խաղալ տղամարդկանց կոստյումների ձևավորման գործում։ Տղամարդիկ սկսեցին նախընտրել ավելի հարմարավետ լայն ֆրակ վերարկուներ, որոնք ունեին օձիք և կոճակներ։ Հետագայում հայտնվեց ֆրակը, որը նեղ կտրված ծայրերով սյուրթուկի տեսակ է։ Կոստյումի ուրվագիծը դարձավ ավելի երկարացված ու էլեգանտ։ Ժանյակն ու մետաքսը մնացին անցյալում, իսկ նեղ ու կարճ տաբատները փոխարինվեցին երկար ու լայն տաբատներով։ Մարդիկ սկսեցին նախընտրել բրդյա և բամբակե կտորից հագուստներ։ Հայտնվեցին տղամարդկանց կոստյումներ կարելու արհեստանոցներ։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց բավականին հարմարավետ, գրեթե ունիվերսալ տղամարդկանց դասական կոստյումը՝ տաբատով, ժիլետով և բաճկոնով, որն էլ չի փոփոխվել մինչ օրս։

Կա ժամանակակից կոստյումների երեք տեսակներ՝ դասական կամ գործնական, պաշտոնական և ամենատարածվածը՝ ոչ ֆորմալ կամ պարզեցված դասական։ Այսօր կոստյումները կարող են տարբերվել միմյանցից նպատակներով, ոճով, բաճկոնի կտրվածքով, բաղադրիչներով և նույնիսկ կոճակների քանակով։ Այսպիսով, մեկ կոճակով կոստյումը սովորաբար կրում են շոու բիզնեսի ներկայացուցիչները։ Բաճկոնի վրա 2 կոճակների առկայությունը բնորոշ է գործնական և սպորտային կոստյումներին։ Ավելին, դրանց մեջ բաճկոնները սովորաբար կոճկվում են միայն մեկ կոճակով։ Պաշտոնական և ոչ ֆորմալ կոստյումները ունեն երեք կոճակ, իսկ ներքևի մասը սովորաբար կոճակ չունի։ Ոչ պաշտոնական կոստյումը ներառում է «կարդիգանի բաճկոն» կամ չորս կոճակով սվիտեր բաճկոն:

Կ. Խաչիկյան

«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ»
Ամենադիտված