Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը, ինչը բացարձակ անհեռատես քայլ է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, թե գործող իշխանությունները բացարձակ անարդարացի են քննադատություն հնչեցնում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հասցեին։

Ըստ Կարապետյանի՝ փոխանակ սեփական սխալները գնահատելու, փորձում են Արցախը հանձնելու մեղքը գցել դաշնակիցների վրա։ Մասնավորապես պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ դեռևս 44-օրյա պատերազմից առաջ բավականին լուրջ առաջարկ է հնչել, որ եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանը պետք է ճանաչի Արցախը, պատերազմ հայտարարի Ադրբեջանին և դիմի ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ իրենց դաշնակցային պարտականությունները կատարելու։ Այդ դեպքում բոլորովին այլ պատերազմ կլիներ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Ռուսաստանի համար, բայց փաշինյանական իշխանությունը այդպես էլ չգնաց նման քայլի։ Ավելին, դաշնակցային պայմանագրերով՝ առանցքայինն օգնություն բառն է։

Հայաստանի դիլետանտ իշխանություննները կարծում են, թե ռուս զինվորը պետք է ուռա գոռալով գրոհեր ադրբեջանական դիրքերը, բայց հենց Ռուսաստանն է կանգնեցրել ադրբեջանական զորքը, այսօր էլ զսպում է Թուրքիային և Ադրբեջանին։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ Արշակ Կարապետյանը տարակուսանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե Հայ առաքելական եկեղեցին Կովկասում ռուսական ազդեցության գործակալ է։ 

«Նա ակնհայտ ապուշություններ է ասում»,- նկատել է Արշակ Կարապետյանը։

Խոսելով «Համահայկական ճակատի» անելիքների մասին՝ պաշտպանության նախկին նախարարարը նշում է, թե հայ հանրությունը կարիք ունի մի կառույցի, որը դուրս կբերի Հայաստանն այդ վիճակից, ուստի և «Համահայկական ճակատ» շարժումն ակտիվ աշխատում է իր գաղափարների, հանրությանը համախմբելու շուրջ։ Արցախի կորստով սրվել են նաև հարցերը։

«Հայաստանի շուրջ, Ղարաբաղը վահան և բուֆեր էր Հայաստանի համար, որը կլանում էր բոլոր խնդիրները, իսկ գործող իշխանությունները դավաճանեցին Ղարաբաղը, վերցրեցին և հանձնեցին, իսկ բնակչությանը դուրս բերեցին։ Հիմա երկու կարծիք կա, որոնցից մեկը տարածում է Հայաստանի դավաճանական իշխանությունը, թե լուծել են Ղարաբաղի հարցը, բայց այդ խնդիրը չի լուծվել, այլ նոր սեպ է խրել երկու ժողովուրդների միջև և շարունակելու է այդ խնդիրն արնահոսել մինչև արդարացի լուծում կլինի»,- նշում է պաշտպանության նախկին նախարարը, նաև նկատում, որ քանի դեռ չի հայտնվել նոր քաղաքական էլիտա Հայաստանում, Ղարաբաղի հարցը չի կարելի լուծել։

Հայաստանում, ցավոք, էլիտա չկա, եղել է քիչ թե շատ կրթվածություն, որն այդպես էլ էլիտա չդարձավ, իսկ 2018-ին իշխանության եկավ փողոցային թիմը, որն ըստ էության էլիտա լինել չի կարող։ 

Կյանքից հեռացել է «Աստղային պատերազմների» դերասան Անգուս Մաքինեսը Իսրայելը սպառնում է ՀԱՄԱՍ-ին հարվածներ հասցնել Գազայի հատվածին Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է զինվելու մեջ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ի ֆոտոշարքը Ի՞նչ չի կարելի անել Օձի տարում. վատ նախանշաններ Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Երեխայից ազատվելու հարցի շուրջ համաձայնության է եկել մոր հետՌոնալդուն հայտնել է՝ մտադիր է արդյոք մարզիչ դառնալ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության․ TRT Haber Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանովԻրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Toyota Camry»-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, այնուհետև ծառին Ողբերգական դեպք. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Մահացել է Էստոնիայի նախկին նախագահը Գուրգեն Դաբաղյանը ընտանիքի հետ ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել Դանակահարություններ՝ Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մեքենա է այրվել Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը Քանի՞ օր տանը կլինեք տոնական օրերին Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը Առինջ գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել էԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար Ինչ եղանակ է սպասվում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան կչեղարկեն առանց վիզայի մուտքը վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար «Գազպրոմը» այսօրվանից կդադարեցնի գազի մատակարարումըՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով Ինչպե՞ս դիմավորել 2025 թվականը, որպեսզի այն միանշանակ հաջողակ լինի Աթենքում նարկոթրաֆիքինգի համար ձերբակալել են Ալիևի զարմուհունՆեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է. կա տուժածՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետՀրդեհ Արեգնադեմ գյուղում ՆԳՆ-ն պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը. Սարգսյան Պուտինը դիմել է ռուսներին ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ Ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին (տեսանյութ) Առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ (տեսանյութ)
Ամենադիտված