Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն աղետից մեկ քայլ է հեռու. ընկերությունն ընդդեմ Ռուսաստանի կարող է ավարտվել ուկրաինական սցենարով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը, որը ներկայումս ընտրել է արևմտամետ կուրս, մեկ քայլ է հեռու աղետից, Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, համագործակցությունը շարունակելու, հաղորդակցությունը բարելավելու փոխարեն նա հակառակն է իրականացն0ում, գրում է dzen.ru-ն։ Եվ Ռուսաստանի դեմ բարեկամությունն արդեն հակադարձ արդյունք է տալիս Հայաստանին: Այսպես, վերջին օրերի լուրերն այն են, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին այն բանից հետո, երբ հանրապետության պատվիրակությունն այցելել է Ուկրաինայի Բուչա քաղաք։

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան այդ այցը համարում է «որպես պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ»։

Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանը նաև անհանգստացած է Հայաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերին օգնություն տրամադրելու կապակցությամբ։ Սակայն մինչ այդ էլ Հայաստանն իրեն թույլ էր տվել հարձակումներ գործել Ռուսաստանի դեմ։ Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Երևանին Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից համարելուց։ Բացի այդ, չլուծված խնդիրներ կան ՀԱՊԿ-ի հետ կապված։

Սկզբում Հայաստանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցված է, ապա Փաշինյանն ակնարկեց, որ հանրապետությունը պարզապես կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հետո պարզ դարձավ, որ Երևանը մտադիր չէ մասնակցել 2024 թվականին ՀԱՊԿ աշխատանքների ֆինանսավորմանը։

Միջազգային հարցերով լրագրող Թիմուր Շաֆիրը, մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում Բուչա «համերաշխության պատվիրակություն» ուղարկելը և 2024 թվականի համար ՀԱՊԿ-ում ներդրումներ կատարելուց հրաժարվելը, ասել է, որ այդ ամենը լուրջ հարցեր և մտահոգություններ է առաջացնում։ Նա նշել է, որ ներկայումս Հայաստանի ղեկավարությունը հստակորեն ձգտում է ցույց տալ իր հավատարմությունը նոր դաշնակիցներին, հատկապես Ֆրանսիային։

«Նման պահվածքն ուղեկցվում է նույնիսկ իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը զոհաբերելու պատրաստակամությամբ, որն արտահայտվում է ՀԱՊԿ-ին մասնակցելուց հրաժարվելով, մի կազմակերպությունից հրաժարվելով, որը մինչ այժմ առանցքային դեր է խաղացել Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Դա կարծես թե քայլ է արտաքին քաղաքական նոր գործընկերների օգտին, բայց դա ի վնաս սեփական ռազմավարական կայունություն է»,- նշել է Շաֆիրը։

Բացի այդ, չպետք է մոռանալ հարցի բարոյական կողմի մասին, պարզաբանել է փորձագետը, անկախության բոլոր տարիներին Հայաստանը գոյություն է ունեցել Ռուսաստանի աջակցության շնորհիվ։

«Այդ աջակցությունը եղել է ոչ միայն դիվանագիտական, այլ նաև նյութական, որն օգնել է Հայաստանին հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Հայաստանի ղեկավարության այսօրվա գործողությունները կարծես թե լուրջ նահանջ են Ռուսաստանի հետ երկար տարիների դաշինքից և նրա ցուցաբերած օգնությունից,- ասել է լրագրողը, -այդ ֆոնին Փաշինյանի փաստարկները ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու մասին, եթե կազմակերպությունը չսահմանի Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանները, որը պատրաստ է պաշտպանել, իսկական դեմագոգիա են թվում։ Դա համեմատելի է ՀԱՊԿ-ին ուղղված այն մեղադրանքների հետ, որ կազմակերպությունը «չի պաշտպանել Ղարաբաղը», որը Հայաստանն ինքը չէր շտապում ճանաչել և, ի վերջո, երբեք չճանաչեց։ Նման հայտարարությունները խաթարում են վստահությունը երկրի ղեկավարության նկատմամբ և լրացուցիչ անորոշություն են մտցնում հանրապետության ապագայի վերաբերյալ»։

Սակայն, հավելել է Շաֆիրը, հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ են խոստացել Հայաստանին արևմտյան դաշնակիցները, այսինքն հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ, ուստի ինքը՝ Հայաստանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը հարցեր ուղղի։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության գործողությունները կարող են հանգեցնել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների տարածաշրջանում, դրանք կարող են ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հետևանքներ, և երկրի ապագան կախված կլինի այսօրվա որոշումներից: Եվրոպական ընտրությունը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիներին հետխորհրդային տարածքի տարբեր հատվածներում տեղի ունեցածները, հաճախ դառնում են հոմանիշներ «ինքնիշխանության կորուստ» և «աղետ» հասկացությունների հետ», - բացատրել է Շաֆիրը:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Բորիս Դոլգովն էլ պարզաբանել է, որ Հայաստանի ղեկավարության դեպի Արևմուտք վերակողմնորոշման պատճառը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հիասթափությունն է։

«Հիշեցնեմ, որ փաշինյանական Հայաստանի ղեկավարությունն առաջին հերթին պնդում է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունում, չեն կատարել կոնֆլիկտի դեպքում ՀԱՊԿ անդամին պաշտպանելու պարտավորությունը: Բայց ամեն ինչ հայտնի փաստեր են, և այստեղ միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը չէր կարող և չպետք է ռազմական միջամտություն ունենար: Այնուամենայնիվ հենց այդ ամենն էլ բերել է Հայաստանի նման վերակողմնորոշմանը, և դա շարունակվում է»,- նշել է նա։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի որոշ քաղաքացիներ հիացած չեն իրադարձությունների նման զարգացմամբ, բայց երկրի քաղաքական ղեկավարությունը ճիշտ է համարում կողմնորոշումը դեպի Արևմուտք։ Սակայն կարևոր է հասկանալ, պարզաբանել է Դոլգովը, որ Ռուսաստանի պարագծի երկայնքով տեղի ունեցող այդ տարածաշրջանային հակամարտությունները համաշխարհային հակամարտության մաս են կազմում։ Այդ հակամարտությունների բազմակողմ ասպեկտն էլ այն է, դրանց զարգացումները կորոշեն, թե ինչպես կզարգանա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հետագա իրավիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված