Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ենթարկվել են հետապնդումների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2024» զեկույցը, որում անդրադարձ է կատարվել ինչպես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված գործողություններին, այնպես էլ Ադրբեջանում տիրող բռնատիրական վարչաձևին՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների ցուցանիշով 100 հնարավորից գնահատելով ընդամենը 7 և դասելով անազատ երկրների ցանկին։
 
Զեկույցում արձանագրված է, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պայմաններում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից, և նրա մեծ ընտանիքի ձեռքում: Կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները լայնածավալ ճնշումներ են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ բռնություններ կիրառելով քաղաքական ակտիվիստների, անկախ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ևս ենթարկվել են հետապնդումների։ Զուգահեռաբար օրենսդրական բարդություններ են հարուցվում քաղաքական նոր կուսակցությունների ձևավորման հարցում։
 
Զեկույցը զրոյական է գնահատում ներկայիս կառավարության ղեկավարի և ամբողջ կառավարության կազմի, ինչպես նաև օրենսդիր մարմնի ընտրությունը ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Բացի այդ նույնկերպ զրոյական է նաև ընտրական օրենքների և ընտրությունների կառավարման համապատասխան մարմինների կողմից դրանց անաչառ կիրառումը։ Զեկույցն անհնար է համարում ընդդիմության հնարավորությունը մեծացնելու իր աջակցությունը կամ ընտրությունների միջոցով իշխանություն ստանալը։ Հետևապես՝ Ադրբեջանում քաղաքական միջավայրը ոչ բազմակարծիք է, ոչ մրցակցային։
 
Զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի երկարատև շրջափակումից հանգեցրել էր հումանիտար ճգնաժամի և որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունից հետո տեղի ունեցած զարգացումները ստիպեցին գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությանը փախչել Հայաստան։
 
Զեկույցը հարցադրում է կատարում «Արդյո՞ք կառավարությունը կամ իշխող ուժը միտումնավոր է փոխում երկրի կամ տարածքի էթնիկական կազմը, որպեսզի ոչնչացնի մշակույթը կամ թեքի քաղաքական հավասարակշռությունը մեկ այլ խմբի օգտին», որին ի պատասխան արձանագրվում է, որ «[Ադրբեջանի] Կառավարությունը մշակել է ծայրահեղ թշնամական քաղաքականություն էթնիկ հայերի նկատմամբ՝ կրթական, մշակութային, քաղաքական և ռազմական բաղադրիչներով՝ կապված 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ապահովելու իր ջանքերի հետ: 2022 թ․ դեկտեմբերին այս ջանքերը հանգեցրին Լաչինի միջանցքի շրջափակմանը, միակ ճանապարհի, որը Լեռնային Ղարաբաղը կապում էր Հայաստանի և մնացած աշխարհի հետ։ Շրջափակումը նախաձեռնել են ադրբեջանցիները, ովքեր իբր բնապահպան ակտիվիստներ են, սակայն լայնորեն ենթադրվում էր, որ նրանք կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ:

Դա հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որի հետևանքով էթնիկ հայ բնակչությունը բախվեց սննդի և դեղորայքի խիստ պակասի, ինչպես նաև տարածքից դուրս նրանց տեղաշարժի սահմանափակումներին»:
 
Նման և այլ բազմաթիվ անօրինություններն ու սահմանափակումները, բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության տարածաշրջանային օջախի։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային հանրությունը պետք է ի գիտություն ընդունի Ադրբեջանի հարաբերություններ կառուցելիս։ Թեև կազմակերպությունը հստակորեն արձանագրում է այն բոլոր գործողությունները, որ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում, սակայն անհրաժեշտ է առավել առարկայական բնութագրել դրանք՝ որպես ցեղասպանական արարքներ՝ համապատասխան հետևանքներով և պատասխանատվության ամբողջական և ճկուն մեխանիզմներով»։ 
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ Թուրքիայում
Ամենադիտված