Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆոսթեր գարեջուր

ՖՈՏՈ

Այսօր Foster's գարեջուրը ոչ միայն Ավստրալիայում է ամենահայտնի գարեջուրը: Այն մշտապես պահանջարկ ունի ավելի քան 140 երկրներում: Foster's-ն արտադրվում է լիցենզիայով 10 երկրներում, այդ թվում Ռուսաստանում:

Գարեջրի շատ քիչ ապրանքանիշեր կարող են պարծենալ նման տարածվածությամբ:
Ավստրալական այդ գարեջրի պատմությունը սկսվել է 1886 թվականին, երբ եղբայրներ Ռալֆ և Ուիլյամ Ֆոսթերները Նյու Յորքից տեղափոխվել են Մելբուրն։ Եղբայրների նպատակն էր կազմակերպել երկրում ամենաառաջադեմ գարեջրի գործարանը։ Ամերիկայից հրավիրվել էին փորձագետ գարեջրագործներ, բացի դա այն ժամանակվա լավագույն գարեջրագործական սարքավորումներն էին ձեռք բերվել Եվրոպայից։ Գարեջրի գործարանի ստեղծումը եղբայրների համար արժեցել է գրեթե 50 հազար ֆունտ ստերլինգ, ինչը պարզապես հսկայական գումար էր այդ օրերին։

Որտեղի՞ց նրանց նման գումար: Դա հստակ հայտնի չէ։ Գոյություն ունի երեք տարբերակ. կամ հարստացել են ոսկի գտնելով, կամ թղթախաղում են գումար շահել, կամ էլ Նյու Ջերսիում սառնարաններ վաճառելով են գումար աշխատել։ Ինչ էլ որ լինի, գործարանը գործարկվել է 1888 թվականին, իսկ 1889 թվականի փետրվարի 1-ին վաճառքի է հանվել Foster's գարեջրի առաջին խմբաքանակը։ Հաջողությունը եղել է ֆենոմենալ: Եվ այդ հաջողության գրավականները եղել են Մարկ Զայբերին, ով մշակել է Foster's գարեջրի բաղադրատոմսն իր յուրահատուկ, թարմացնող համով, և Ֆրենկ Ռայդերին որպես սառնարանային մասնագետ, ով հնարավորություն է տվել գարեջուրը սառեցնել մինչև վաճառքը: Այդ երկու գործոնները նպաստել են նրան, որ շոգից ուժասպառ ավստրալացիները սկսել են հսկայական քանակությամբ նոր գարեջուր խմել։

Հատկանշական է այն, որ նույն 1889 թվականին Ֆոսթերի գարեջուրը ճանաչվել է տարվա լավագույն թեթև գարեջուր հաղթելով այնպիսի ականավոր մրցակիցների, ինչպիսիք են Հայնիկենը և Գինեսսը:
Ֆոսթեր եղբայրները երկար ժամանակով չեն տիրապետել իրենց գարեջրի գործարանը: 1889 թվականի նոյեմբերին՝ բացումից մեկ տարի անց, նրանք վաճառել են իրենց բիզնեսը և... անհետացել։

Նրանց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան։ Այնուամենայնիվ, նրանց մտահղացումը հաջողությամբ շարունակել է զարգանալ՝ չնայած այն տնտեսական խնդիրներին, որոնք սկսվել էին Ավստրալիայում այն բանից հետո, երբ երկիրը Մեծ Բրիտանիայից անկախացավ։ 1907 թվականին սնանկացումից խուսափելու համար մի քանի գարեջրագործական ընկերություններ, այդ թվում՝ Foster's Brewing Company-ն, միավորվել են ձևավորելով CUB կոնցեռնը։ Դրանից հետո Foster's գարեջրի մասին ոչինչ չէր լսվում մինչև 1971 թվականը, երբ CUB-ը որոշեց դուրս գալ միջազգային շուկա։ Դրան հասնելու համար էլ որոշում կայացվեց վերակենդանացնել Foster's ապրանքանիշը: Այդ ժամանակից ի վեր հաջողված ու անսովոր գովազդային արշավների շնորհիվ այդ գարեջրի ապրանքանիշն անշեղորեն մեծացնում է իր ներկայությունը միջազգային շուկայում:
 
Կ. Խաչիկյան

 

Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան
Ամենադիտված