Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի կողմից Հայաստանին «Caesar» հրետանային համակարգերի վաճառքի մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ադրբեջանի կտրուկ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, գրում է iarex.ru-ն։

Ըստ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, զրույցի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Իդ ալ-Ֆիտր տոնի առթիվ, և կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «առանց նախապայմանների», կարևորվել է «երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակելը», ինչպես նաև «հաստատվել են մինչ այժմ համաձայնեցված հարցերը»։ Իհարկե, այդ ամենը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների համատեքստում։ Բայց դա դեռ ամենը չէ:

Նույն օրը Փաշինյանը Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունները, երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացը և «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը։ Բացի դա Комсомольская правда-ին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի հասցեին տարբեր դիրքորոշումներով քննադատությունը Բաքվից և Մոսկվայից է, իսկ Անկարան փորձում է երկխոսություն պահպանել Երևանի հետ։ Ի՞նչ է կատարվում, հարցերին փորձել է պատասխանել iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Ցանկանում եմ անմիջապես ուշադրություն հրավիրել բազմաթիվ լրատվական գործակալությունների աշխատանքի վրա։ Հաղորդելով Էրդողանի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին նրանք չգիտես ինչու բաց են թողել Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունն այն մասին, որ Էրդողանը Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա՝ նշելու Վարդավառի (Տիրոջ Պայծառակերպության) տոնը, որն ընկնում է հուլիսի 16-ին:

Այստեղ ինտրիգը կայանում է նրանում, թե Թուրքիայի ո՞ր հատվածում է Էրդողանն ընդունելու Փաշինյանին, եթե նա համաձայնի ընդունել նման հրավերը։ Հնարավոր է, որ տոնակատարություն տեղի ունենա Արևելյան Անատոլիայում, որը հայկական պատմագրության մեջ կոչվում է Արևմտյան Հայաստան, և որն Օսմանյան կայսրությունում հայերի ավանդական բնակության շրջանն էր մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։ Այդ դեպքում Փաշինյանի հնարավոր այցը Թուրքիայի այդ հատված կարող է շատ առումներով խորհրդանշական դառնալ»,- նշել է Տարասովը։

Վերադառնալով Էրդողանի և Փաշինյանի զրույցին քաղաքագետը մամուլն է մեջբերել. «Փաշինյանը խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամական հարաբերությունների դադարեցման կարևորության մասին։ Նրա խոսքով Ռուսաստանը չի կարող լինել հանրապետության անվտանգության երաշխավոր Ուկրաինայում իր ռազմական գործողությունների պատճառով։

Էրդողանն ասել է, որ ժամանակն է «դեն նետել անհիմն հիշողությունները» և գործել ելնելով ներկա քաղաքական իրավիճակից։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի նոր սկիզբներ ստեղծելու ճանապարհը լուսավոր վաղվա համար», և դրա շնորհիվ «կսկսվի նոր դարաշրջան»»։

«Բայց հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանն ինքը Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում միաժամանակյա բարդությունների ներկա իրավիճակում, պատրաստ է խաղալ հայկական «խաղաթղթով» և քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նախքան նրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։

Բայց հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ թուրքական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Երևի Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել»,- ասել է Տարասովը։

Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, փաստացի տեղի էր ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։ Այժմ Հայաստանի Թուրքիայի հետ սահմանները բացելու ցանկությունը ներառված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում, կարծում է քաղաքագետը։

 «Ստեղծված իրավիճակում, հատկապես Մերձավոր Արևելքում, կապված ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի և Մոսկվայի միջնորդությամբ Սիրիայում քրդական հարցը լուծելու Թուրքիայի ցանկության հետ էրդողանին ձեռնտու չէ հայկական «խաղաթղթի» խաղարկումը միարժամանակ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի դեմ։

Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները կուղղի ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան)։ Հենց այդ ուղու վրա է ներկայումս մատնանշվում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հեռանկարը»,- ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ
Ամենադիտված