Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրադատարանն ասում է՝ գերիներին վերադարձնելու հարցով ձեր պետությունը պիտի զբաղվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր ցավը ոչ մեկ չի հասկանա, երբ գիտես որդիդ ողջ է, բայց Ադրբեջանում։ Ոչ մեկ չի մտածում գերիներին վերադարձնելու մասին։ Մեկ-մեկ ուզում եմ գժվել»,- MediaHub-ին պատմում է արդեն 9 ամիս ադրբեջանական բանտում գտնվող Վասիլի Բեգլարյանի մայրը։ 

Հադրութից տեղահանված Բեգլարյանների ընտանիքը գերության մեջ գտնվող մյուս անձանց հարազատների հետ դիմել են բոլոր հավանական և անհավանական կառույցներին ու կազմակերպություններին, որը, ցավոք, առ այսօր արդյունք չի տվել։ 

«Ինն ամիս է մենք չենք ապրում։ Դուռ չի մնացել, որ չծեծենք, բոլորն ասում են՝ «բանակցում ենք»։ Կարմիր խաչն ընտանիքների ու գերիների միջև կապն է ապահովում, մեզ է փոխանցում նամակներ, կարճ տեսագրություններ, առողջական վիճակի մասին տվյալներ: Եվրադատարանն ասում է՝ «մենք իրավասու չենք, ձեր պետությունը պիտի զբաղվի»։ Արդեն մենք էլ ենք մոլորվել, չգիտենք՝ ինչ անենք, էլ ո՞ւմ դիմենք»,- ասաց նա։ 

Գերիների հարազատները փորձել են հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Տիկին Նունեի խոսքով՝ չի ընդունել։ 

«Միայն խոսնակին բանավոր փոխանցել ենք մեր ցանկությունը, որ ուզում ենք հանդիպել։ Նա էլ ասել է, որ «պետությունը այդ հարցով զբաղվում է»»։

Երեկ Բաքվում պահվող հայ գերիների տուն զանգելու օրն էր։ Վասիլին ևս զանգել է։ Դա, թերևս, միակ բանն է, որ ծնողները վերադարձի հույսը չեն կորցնում։

«Ասում ա՝ «մամա, իմ լավ լինելը քեզանից ա կախված։ Որ գամ, ամեն ինչ իր տեղը կընկնի, լավ կլինի», բայց ե՞րբ։ Ամեն անգամ հարցնում ա, թե՝ «մեր մասին խոսո՞ւմ են, հիշո՞ւմ են, մտածող կա՞»… արդեն չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Շատ ա մտածում իմ առողջականի, սոցիալական վիճակի մասին։ Հավատացնում եմ, որ ամեն ինչ լավ ա մեր մոտ։ Մենք էստեղ ենք տանջվում, իրենք՝ էնտեղ»,- հավելեց Վասիլիի մայրը՝ Նունե Դադայանը։ 

Ադրբեջանը դատական վարույթ է սկսել Բաքվում պահվող գերիներից 15-ի նկատմամբ։ Ծնողներն անհամբերությամբ սպասում են, թե ի՞նչ որոշում կկայացնի դատարանը, կվերադառնա՞ն արդյոք ամենահարազատները. «Հավատներս չենք կորցնում»

Հունան Թադևոսյան

Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
Ամենադիտված