Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Փարիզի Աստվածամոր տաճար

ՄՇԱԿՈՒՅԹ

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ Նոտր Դամը ( ֆր. ՝ Notre-Dame de Paris ) վեհաշուք կաթոլիկ եկեղեցի է Իլ դե լա Սիտեում, Փարիզի կենտրոնում։ Այդ նշանավոր ճարտարապետական ​​հուշարձանը փառաբանված է արվեստում և հանդիսանում է աշխարհի ամենահայտնի կրոնական շինություններից մեկը: Ամեն տարի 13-14 միլիոն զբոսաշրջիկներ են գալիս Փարիզ տեսնելու Աստվածամոր տաճարը: Այն ոչ միայն Փարիզի, այլ ամբողջ երկրի աշխարհագրական կենտրոնն է։ Այդտեղ է գտնվում, այսպես կոչված, «Զրո կիլոմետրը», որտեղից էլ սկսած չափվում են Ֆրանսիայից բոլոր հեռավորությունները։

Այդ վայրում տաճարներ են գտնվել անհիշելի ժամանակներից, նույնիսկ հռոմեացիների դարաշրջանում եղել է Յուպիտերին նվիրված տաճար: Հետագայում մերովինգները, որոնք կառավարել են Գալիան 500-571 թվականներին, այդտեղ կառուցել են Սուրբ Էթյենի տաճարը։ Աստվածամոր տաճարը հիմնադրվել է 1163 թվականին Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սուլլիի կողմից, իսկ հիմնաքարը դրել է Հռոմի պապ Ալեքսանդր III-ը։ Նրա կառուցումը տևել է մինչև 1345 թվականը, այսինքն՝ տևել է գրեթե երկու դար։ Այդ ընթացքում նախագիծը ղեկավարել են տասնյակ ճարտարապետներ, ինչը չի խանգարել ստանալ գեղեցիկ և օրգանական մեկ կառույց։ Այնուամենայնիվ հիմնական ստեղծողները, ովքեր ամենամեծ ներդրումն են ունեցել, համարվում են Պիեռ դե Մոնտրոյը և Ժան դե Շելլեն։ Շենքը հիմնադրվել է Լյուդովիկոս VII-ի օրոք։ Հենց այդ ժամանակ էր, որ ճարտարապետության մեջ հայտնի դարձավ գոթական ոճը, որն օգտագործում էին ճարտարապետները։ Այդ ուղղությունը հաջողությամբ միախառնվեց Նորմանդիայի ավանդույթներից բխող ռոմանական ոճին, որն էլ տաճարին յուրահատուկ տեսք տվեց։

Ֆրանսիայի և Աստվածամոր տաճարի պատմությունները չի կարելի առանձնացնել, քանի որ այդտեղ են ասպետներն իրենց աղոթքն անում խաչակրաց արշավանքների մեկնելիս, այդտեղ է եղել Նապոլեոնի թագադրումը, Հիտլերի զորքերի նկատմամբ հաղթանակի տոնակատարությանը և շատ այլ իրադարձություններ:

Նոտր Դամ տաճարը մեծապես տուժել է 18-րդ դարի վերջին իրադարձությունների ժամանակ անհաջող վերակառուցումից, իսկ ավելի ուշ ժողովրդական իշխանության կողմից անտեսման պատճառով: Այսպիսով, ֆրանսիական հեղափոխությունը քիչ էր մնում զրկեր աշխարհն այդ յուրահատուկ ճարտարապետական ​​հուշարձանից, նրանք նույնիսկ ցանկանում էին այրել այն։ Նրանց ժամանակ բազմաթիվ քանդակներ ջարդվել կամ գլխատվել են, վիտրաժները քանդվել են, թանկարժեք սպասքը թալանվել է։ Շենքը հռչակվել է Բանականության տաճար, ապա Գերագույն Էակի պաշտամունքի կենտրոն, իսկ ավելի ուշ պարզապես վերածվել է սննդի պահեստի։ Ճարտարապետական ​​անսամբլը լիակատար կործանումից փրկել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, որը պատմում է գեղեցիկ գնչուհու հանդեպ կուզիկի սիրո մասին: Այդ ստեղծագործությունը ոչ միայն հայտնի է դարձրել գրողին, այլ նաև լայն հասարակության ուշադրությունն է հրավիրել այդ հնագույն շենքի բացառիկ պատմական, ինչպես նաև գեղագիտական ​​արժեքի վրա։ Որոշվել է Նոտր Դամը վերակառուցել հնագույն տեխնոլոգիաների բոլոր կանոններով։ Վիոլլե-դե-դյուկը հաջողությամբ է լուծել նման բարդ խնդիրը, քանի որ ճարտարապետը գիտեր տաճարի կառուցման վրա աշխատող հնագույն վարպետների շինարարության մեթոդները: Նոտր Դամի տաճարի վերականգնումը տևել է ավելի քան քառորդ դար։

Հետագա տարիներին փարիզցիներն իրենց սրբավայրին վերաբերվել են ծայրահեղ ակնածանքով: Հատկանշական է այն, որ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ տաճարը գործնականում չի տուժել։ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ Ավագ շաբաթվա ընթացքում, մայր տաճարում մեծ հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով կորել է (փլուզման հետևանքով) շպիլը, ժամացույցը և 12-րդ դարի պատմական տանիքը։ Փրկվել է միայն շենքի շրջանակը։ Հետո տաճարի վերականգնման վրա ծախսվել է մոտ մեկ միլիարդ եվրո:

Կ. Խաչիկյան

Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է
Ամենադիտված