Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմարդյունաբերությունը Հայաստանում պատեպատ է զարկվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «զարգացնում» ռազմարդյունաբերությունը, կարելի է եզրակացնել ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում տարբեր մարդկանց արագ նշանակելու և հեռացնելու, ինչպես նաև ամիսներ շարունակ այդ պաշտոնը թափուր թողնելու գործող իշխանությունների վարքից։

2018 թվականից հետո գալով իշխանության՝ Փաշինյանը նախ որոշում կայացրեց ռազմաարդյունաբերության կոմիտեն միավորել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, դրանից հետո պարբերաբար նախարարների և կոմիտեի ղեկավարների միջև լուրջ բախումներ են եղել՝ ընդհուպ ուլտիմատումների տեսքով։

2018 թվականի իշխանափոխությունից հետո ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր Ավետիք Քերոբյանը, որին 2020 թվականի փետրվարի 10-ին ազատեցին պաշտոնից։ Ամիսներ անց միայն հուլիսին, այդ պաշտոնում նշանակվել էր Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։

Վերջինիս էլ կարճ ժամանակ անց հեռացրեցին, իսկ տևական ժամանակ կոմիտեն նախագահ չուներ։ Այս տարվա հունվարին էլ այդ պաշտոնում նշանակված Արտյոմ Մեհրաբյանին Նիկոլ Փաշինյանը բառացիորեն երեկ է ազատել, ընդ որում, ինչպես սովորաբար լինում է գործող վարչախմբի պարագայում, որևէ ողջամիտ բացատրություն չի տրվել, թե ո՞րն է պաշտոնանկության պատճառը։

Ընդամենն օրեր առաջ Հայաստանը մասնակցում էր եվրոպական հեղինակավոր «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսին, գրեթե մեկ տասնյակ մասնակիցներ կային, իշխանություններն էլ հայտնել են, թե միայն վերջին մեկ տարվա ընթացքում 500 միլիոն դոլարի պատվերներ են իջեցրել ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին։

Եթե իրավիճակն այդքան լավ է և ահռելի զարգացում է նկատվում ոլորտում, ապա ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի հեռացումն առնվազն անհեթեթություն է։ Թերևս, իշխանությունն ինքն էլ գիտի, որ իր հայտարարած լուրջ աճն ամենևին էլ այնքան լուրջ չէ և այժմ փորձում են քավության նոխազներ գտնել նրա գլխին կոտրելու ռազմաարդյունաբերության ոչ այնքան բարվոք վիճակը։ 

Անի Կոստանյան

Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ի ֆոտոշարքը Ի՞նչ չի կարելի անել Օձի տարում. վատ նախանշաններ Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Երեխայից ազատվելու հարցի շուրջ համաձայնության է եկել մոր հետՌոնալդուն հայտնել է՝ մտադիր է արդյոք մարզիչ դառնալ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության․ TRT Haber Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանովԻրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Toyota Camry»-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, այնուհետև ծառին Ողբերգական դեպք. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Մահացել է Էստոնիայի նախկին նախագահը Գուրգեն Դաբաղյանը ընտանիքի հետ ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել Դանակահարություններ՝ Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մեքենա է այրվել Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը Քանի՞ օր տանը կլինեք տոնական օրերին Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը Առինջ գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել էԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար Ինչ եղանակ է սպասվում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան կչեղարկեն առանց վիզայի մուտքը վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար «Գազպրոմը» այսօրվանից կդադարեցնի գազի մատակարարումըՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով Ինչպե՞ս դիմավորել 2025 թվականը, որպեսզի այն միանշանակ հաջողակ լինի Աթենքում նարկոթրաֆիքինգի համար ձերբակալել են Ալիևի զարմուհունՆեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է. կա տուժածՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետՀրդեհ Արեգնադեմ գյուղում ՆԳՆ-ն պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը. Սարգսյան Պուտինը դիմել է ռուսներին ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ Ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին (տեսանյութ) Առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ (տեսանյութ)Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հենրիխ Մխիթարյանը Սաուդյան Արաբիայից լուսանկար է հրապարակել Խաղաղություն ու շատ սեր․ հայ զինվորի մաղթանքը Ամանորի առթիվ
Ամենադիտված