Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը․ ( 30 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գվատեմալա՝ Բանակի օր, Դանիա՝ Ալեքսանդրա արքայադստեր ծննդյան օր, Կոնգո՝ Անկախության օր, Սուդան՝ Հեղափոխության օր, Բելոռուս՝ Տնտեսագետի օր, Սալվադոր՝ Բանկային աշխատողի օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 –ծնվել է  վիրաբույժ Ռուբեն Յոլյանը։

1922– ծնվել է նկարիչ, լրագրող Ժակ Իխմալյանը։

1944 –վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Համբարձում Խաչանյանը, որի հայտնի դերերից են Բադալը «Նամուս» ֆիլմում և Դարչոն «Պեպո» ֆիլմում։

1945 —ԽՍՀՄ-ում վերականգնել են աշխատանքային արձակուրդները։

1954– ծնվել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

1956-թերթերում հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Կուլտի պաշտպանմունքի և դրա հետևանքների վերացման մասին» որոշումը։

1994 —Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ։

2005-Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները:

2012- Երևանի Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործել է շաբաթ և կիրակի օրերին:

2018- Ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները, իսկ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1109 —վախճանվել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6-րդ Խիզախը։

1520 —իսպանացի կոնկիստադորները նահանջել են Տենոչտիտլանից, այդ գիշերը հայտնի է «Թախիծի օր» անվանմամբ։

1736 —ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կապիտուլացիայի է ենթարկվել Ազով քաղաքի թուրքական կայազորը, Ազովը վերջնականապես միացվել է Ռուսական կայսրությանը։

1748 —ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ժան-Դոմինիկ Կասսինին, որը հայտնի է որպես Ֆրանսիայի առաջին ամբողջական քարտեզի կազմող։

1810 —Նապոլեոնը օկուպացված Հոլլանդիան միացրել է Ֆրանսիական կայսրությանը։

1889 —Փարիզյան խաղաղության համաժողովում ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը։

1893 —ՀԱՀ-ի Յախերսֆոնտեյն հանքում գտնվել է 995 կարատանոց «էկսելսիոր» ալմաստը։

1894– բացվել է Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։

1905– Ալբերտ Էյնշտեյնը հրապարակել է Հարաբերականության տեսությունը։

1908–Սիբիրի կենտրոնական հատվածում, Տունգուսկա և Լենի միացման հատվածի շրջանում ընկել է հանրահայտ Տունգուսյան երկնաքարը։

1913 —սկսվել է երկրորդ բալկանյան պատերազմը։

1925 –ծնվել է  շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեն։

1934- Գերմանիայում Հիտլերի հրամանով էսէսի ջոկատները անսպասելի հարձակում են սկսել գրոհային ջոկատների վրա, որի արդյունքում գրոհայինների ղեկավար Էրնստ Ռյոմը և այլ հրամանատարներ գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի։

1935 —Մոսկվայում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ստալինին առաջին անգամ անվանել են  «պիոներների լավագույն ընկեր»։

1936 —վաճառքի է հանվել Մարգարետ Միտչելլի «Քամուց քշվածները» վեպի առաջին հրատարակությունը։

1948 — «Bell Laboratories» ընկերության գիտնական աշխատակիցներ Ուիլյամ Շոկլին, Ուոլտեր Բրատտեյնը և Ջոն Բարդին հայտարարել են տրանզիստորի հայտնագործման մասին լուրը։ 

1960– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Բելգիայից։

1964 —ստացվել են Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից։

1966– ծնվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։

1971 —վթարվել է  «Սոյուզ-11» կառավարվող տիեզերանավը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ 

1972– առաջին անգամ կիրառվել է կոորդինացիոն վայրկյանը։

1993 —մոսկովյան միջբանկային արտարժույթային բորսայում դոլլարի փոխարժեքը առաջին անգամ գերազանցել է հազար ռուբլու սահմանը և կազմել 1024 ռուբլի մեկ դոլլարի դիմաց։

1997 —Մեծ Բրիտանիայում հրատարակվել Հարրի Պոտերի մասին առաջին գիրքը՝ «Հարրի Պոտերը և փիլիսոփայական քարը»։

Կ.Խաչիկյան

 

Ադրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում Մահացել է Ռոմա ԲաղդասարյանըՆրանց ոչ մի կողմ չի կարող վստահել. ինչո՞ւ է Փաշինյանն այս ու այն կողմ ընկնում. «Փաստ»Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց Մեկը մյուսի հետևից զիջումների է գնում ու փորձում ավարտել պայքարը Ղարաբաղի համար. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանում երկրաշարժ գրանցվեց«Խելացի էր, աշխատասեր, իր բոլոր նպատակները մեզ հետ, մեր ընտանիքի հետ էին կապված». Արսեն Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ալաշանում. «Փաստ»Մադուրոն Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարել Արցախի հարցը փակելով՝ վտանգի տակ է դրվում Հայաստանի ապագան. «Փաստ»Վթար՝ Երևանում․ 3 ծայրահեղ ծանր վիրավոր կաԱճ՝ տարադրամի շուկայում«Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց իշխանության վերարտադրմանը և անձնական անվտանգությանը». «Փաստ»Առցանց հարթակ, որը կամրապնդի «պետություն-գործատու-աշխատանք փնտրող» կապը. «Փաստ»Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները. «Փաստ»Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները. «Փաստ»Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի․ «Հրապարակ» Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2024-ի դեկտեմբերին կազմել է 1,5%․ թվեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է բժշկի․ «Հրապարակ» «Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»Հրայր Թովմասյանի մասնակցությունը անհնարին է համարվել. ՍԴ-ն ամբողջ կազմով չի քննում գործը․ «Ժողովուրդ» Շահեցին լոռեցիները․ «Հրապարակ» Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել Հնդկաստանում կայացել է Էլ Կլասիկո՝ իսպանական ակումբների լեգենդների մասնակցությամբԲացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելում 3-ամյա երեխան գտել է 3,800-ամյա արտեֆակտ Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը բալիկի է սպասում. հայտնի է երեխայի սեռը ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն հարցեր, որոնք առայժմ օդում կախված են. ԿրեմլԵրևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցըBitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՃապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է
Ամենադիտված