Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունվել է Հայաստանի Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»․ պատմության այս օրը (01 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուրունդի և Ռուանդա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Դջուլայի երիտասարդական տոն, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան և Մոլդովա՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Սոմալի՝ Միության օր, Թուրքիա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետների օր։ 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1938 –ծնվել է  արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր Ալիսիա Թերզյանը։

1938– ծնվել է հայագետ, թարգմանիչ Արշակ Մադոյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Նորայր Կարգանյանը։

1962– ծնվել է Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

1966 —ԽՍՀՄ կոլխոզներում առաջին անգամ մտցվել են ամենամսյա աշխատավարձեր՝ աշխօրերի փոխարեն։

1988 —ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Կոոպերացիայի մասին» օրենքը։

1989 –վախճանվել է գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր Գառնիկ Ստեփանյանը։ 

1991– ընդունվել է Հայաստանի Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սինգապուրի հետ։

2003- Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանn ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ: Մայրաքաղաքի նոր քաղաքապետ է նշանակվել  Երվանդ Զախարյանը:

2004-Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում պայթել է 9,5 տոննա տարողությամբ ծծմբական թթվի տարողությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է 44-ամյա փականագործ, իսկ ՋԷԿ-ի ևս 7 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

2005- «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգը տարածել է իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշվել է, որ խմբի մաս կազմող «Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերը»:

2006– տպագրվել է «Գրաթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

2009- դատախազություն է ներկայացել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2012- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված զինվորական երեք բժիշկներից մեկը՝ 35-ամյա Վահե Ավետյանը վախճանվել է։ 

2013-մայրաքաղաքի Փոքր կենտրոնի 8-9 փողոցներում սկսել է գործել վճարովի ավտոկայանման նոր կարգը՝ առաջին 5 րոպեն անվճար, մինչև մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500, մեկ շաբաթը՝ 1000, մեկ ամիսը՝ 2000 դրամ։

2016- Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվել է մարդկության դեմ գործած և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։  

-Գյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը:

2017- «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը:

2021- Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2022-Ազգային ժողովի արտահերթ նիստով պաշտոնազրկվել են փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: Տարբեր մշտական հանձանաժողովների փոխնախագահների պաշտոններից հրաժարվել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մյուս անդամները բացառությամբ Թագուհի Թովմասյանի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 —Տիբերիոս Հուլիոս Ալեքսանդրն Ալեքսանդրիայում գտնվող իր հռոմեական լեգեոններին հրամայել է հավատարմության երդում տալ Վեսպասիանին որպես կայսր:

1097 —Դոլիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։

1520 —էռնան Կորտեսի ղեկավարած կոնկիստադորները գիշերային մարտից հետո մարտով լքել են Տենոչտիտլանը։

1643 —Վեստմինստերյան աբբայությունում սկսվել է  Վեստմինստերյան Գագաթնաժողովը, որը ռեֆորմի է ենթարկել անգլիական եկեղեցին:

1646 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը։

1798 —գեներալ Բոնապարտը դուրս գալով Տուլոնից ափ է իջել Եգիպտոսում և գրավել այն հաջորդ օրը։

1804 – ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը։

1813 —անգլիական խորհրդարանը չեղարկել է Օստ-Հնդկական ընկերության Հնդկաստանի հետ առևտրի մոնոպոլիան։

1837 —Անգլիայում և Ուելսում ստեղծվել է ծննդյան, ամուսնությունների և մահերի գրանցման համակարգ։

1863 —ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հարավի և Հյուսիս միջև տեղի ունեցած ամենակարևոր ճակատամարտը՝ Գիտտիսբերգի ճակատամարտը։

1867– Կանադան հռչակել է իր անկախությունը։

1877 —սկսվել է առաջին Ուիմբիլդոնյան թենիսի մրցաշարը տղամարդկանց միջև, որի հաղթող է դարձել Սպենսեր Գորը։

 1890 —Անգլիան և Գերմանիան բաժանել են ազդեցության գոտիներն Աֆրիկայում։

1892 –ծնվել է  ամերիկացի գրող Ջեյմս Քեյնը։

1904-տեղի է ունեցել երրորդ Օլիմպիական խաղերի բացումը Սենթ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ։

1908 - SOS-ը դարձել է աղետի միջազգային ազդանշան։

1911-լեհ բիոքիմիկ Կազեմիր Ֆունկն առաջին անգամ օգտագործել է «վիտամին» բառը։ 

1921 - Շանհայում ստեղծվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։

1941 —բացվել է Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանը։

1960 - Սոմալիան անկախացել է Միավորված Թագավորությունից։

1961 – ծնվել է Ուելսի արքայադուստր Դիաննան։

1962 - Բուրունդին և Ռուանդան անկախացել են Բելգիայից։

1969 —աշխարհում առաջին անգամ Դանիայում թույլատրվել է  պոռնոգրաֆիկ արտադրանքի լույս ընծայումը և տարածումը։

1997 – Հոնկոնգը դարձել է Չինաստանի մաս։

2002-սպանվել է ռուս շանսոն երգիչ Միխաիլ Կրուգը։

2004 –վախճանվել է ամերիկացի դերասան Մարլոն Բրանդոն։

2013 - Խորվաթիան դարձել է Եվրամիության 28-րդ անդամը։

Կ. Խաչիկյան

Քոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան
Ամենադիտված