Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը. պատմության այս օրը (03 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ալժիր՝ Անկախության օր, Բելառուս՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պետավտոտեսչության աշխատողների օր: 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1911– վախճանվել է հայ գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանը:

1936 –ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից ստեղծվել է Պետավտոտեսչությունը:

1962– վախճանվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը, ով  Էնվեր փաշային և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 ամառ) ստացել էր Կարմիր դրոշի շքանշան:

1992– զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Դուշմանը (Վարդան Ստեփանյան):

– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ-ի անդամ:

2001- հայտնի հրապարակախոս և գրող  Զորի Բալայանի անունը  հանվել է Ինտերպոլի հետախուզման «սև ցուցակից», որտեղ նա հայտնվել էր Ադրբեջանի ջանքերով:

2003- Արգենտինայի դատախազությունը որոշում է ընդունել նախնական կալանքի տակ առնել հայազգի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին պետական հարկերը չվճարելու մեղադրանքով:

2010-Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մի քանի տասնյակ անդամներ, միության երիտասարդական թևի ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել` աշխարհազորի ստեղծման և ոչ մի թիզ հող Ադրբեջանին չզիջելու պահանջով:

2012- հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է «Տուրանդոտ» օպերան համերգային կատարմամբ:

2018- Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու կասկածով։

2019- Գիշերը Երևանում օրենքով գող է սպանվել՝  հանցավոր աշխարհում «Անդո Խրոմոյ» կամ «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը։

2020-ոստիկանական այցեր են եղել «Արմնյուզ» և 5-րդ ալիք հեռուստաընկերություններ և պահանջվել է հաղորդավարներին աշխատել դիմակներով:

2021- ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

324- տեղի է ունեցել Ադրիանապոլի ճակատամարտը հռոմեական կայսրեր Կոնստանտինի և Լիցիանիի զորքերի միջև:

987-Գուգո Կապետը Նուայոն քաղաքի եկեղեցում ձեռնադրվել է Ֆրանսիայի թագավոր, ավարտվել է Կարոլինգների դինաստիայի թագավորման ժամանակաշրջանը:

1423-ծնվել է Վալուաների դինաստիայի ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 11-րդը:

1518-ծնվել է չին բժիշկ և դեղագետ Լի Շիչժունը:

1608-Ֆրանսիացի ճանապարհորդ Շամպլեյնոնը հիմնադրել է Քվեբեկ քաղաքը:

1642-վախճանվել է ֆրանսիայի  թագուհի Մարիա Մեդիչին:

1773 – ռուս –թուրքական պատերազմի ընթացքում Կայնարաջի գյուղի մոտ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ:

1849-ֆրանսիական զորքերը մտել են Հռոմ և վերջ են տվել Հռոմեական հանրապետությանը:

1883 – ծնվել է չեխ գրող Ֆրանց Կաֆկան:

1886-մանհեյմցի Կարլ Բենցը կատարել է իր ստեղծած ավտոմեքենայով առաջին երթը՝ զարգացնելով 16 կմ/ժամ արագություն:

1890 - Այդահոն դարձել է ԱՄՆ-ի 43-րդ նահանգը:

1915 –Թուրքիայում առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել թղթադրամներ:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  «Բագրատիոն» օպերացիայի ընթացքում խորհրդային զորքերը ֆաշիստներից ազատագրել են Մինսկը:

1948 - Ալբանիան սկսել է երկրից վտարել Հարավսլավիայի քաղաքացիներին:

1956 - Լեհաստանի կառավարությունը հրեաներին թույլատրել է արտագաղթել Իսրայել:

1962-հանրաքվեի արդյունքների համաձայն Ֆրանսիան հայտարարել է Ալժիրի անկախությունը:

1971 – ծնվել է  ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժը, որը  ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքս համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։

1988– ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Vincennes» ռազմական նավը հրթիռ է արձակել իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ:

1994– Բաքվի մետրոպոլիտենում իրականացվել է ահաբեկչական գործողության, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ, 58-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

1996 - Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվել է Ռուսաստանի նախագահ:

2006- «2004 XP 14» աստերոիդն անցել է Երկրի մակերևույթից 432 308  կմ հեռավորությամբ:

2018 –դանիացի գիտնականներն առաջին անգամ ստացել են արհեստական մարդկային ձվարան:

Կ. Խաչիկյան

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունը
Ամենադիտված