Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանը․ պատմության այս օրը (04 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԱՄՆ՝ Անկախության օր, Բահամյան Կղզիներ՝ Թագուհու օր,Կայմանյան կղզիներ՝ Սահմանադրության օր, Իտալիա՝ Գարիբալդու օր, Լատվիա՝ Հրեա ժողովրդի ցեղասպանության հիշատակի օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Նորվեգիա՝ Սոնի Խարալդսեն թագուհու ծննդյան օր, Տոնգա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Դատական փորձագետի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-ստեղծվել է Հայաստանի Ազգային գրադարանը:

1921- Թիֆլիսում Կովկասյան բյուրոյի պլենումում քվեարկությամբ որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը տեղափոխել Մոսկվա՝  ՌԿ(բ)Կ կենտկոմ։

1925 – ծնվել է ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցո-սոպրանո) և երգահան Քեթի Բերբերյանը։

1930 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանը։

1944– ստեղծվել է հայ մշակութային Արարատ կազմակերպությունը։

1988-կապված ղարաբաղյան հարցի հետ Հայկական ԽՍՀ-ում սկսվել է համընդհանուր գործադուլ, որը տևել է 11 օր։

1993-Ադրբեջանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, նախագահ Աբուլֆազ էլչիբեյը լքել է Բաքուն։

1999– առաջին անգամ Հայաստանում նշվել է Հայաստանի Ազգային գրադարանի օրը։

 2003- Երևանի կենտրոնում բացվել է մեծատաղանդ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը:

2004- Մատենադարանի մոտ հայաստանյան միացյալ ընդդիմությունն անց է կացրել հերթական հանրահավաքը: 

2009- սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական`15-րդ համագումարը, որը սպասումներին հակառակ  հաշտ ու խաղաղ է անցել: Գրողների միության նախագահ է վերընտրվել Լևոն Անանյանը:

2012- կառավարության կողմից ընդունվել է 132 հազար դրամանոց սոցիալական փաթեթ՝ 120 հազար պետական աշխատողների համար:   

2017- Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում նավակի շրջվելու հետևանքով ջրահեղձ է եղել 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, բոլորը հայ համայնքի ներկայացուցիչներ:

2018-Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձևին:

2022- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1054 –Ցուլի համաստեղությունում նկատվել է գերնոր աստղի առկայծում, որի հետևանքով առաջացել է Խեցգետնային միգամածությունը:

1546 – ծնվել է օսմանյան կայսր Մուրադ 3-րդը:

1546-վախճանվել է օսմանական ծովագնաց և ադմիրալ Ալժիրի կառավարող Հայրեդդին Բարբարոսսան:

1631-Փարիզում բացվել է առաջին զբաղվածության և հասցեների գործակալությունը:

1776- ընդունվում է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։

1790 –ծնվել է բրիտանացի աշխարհագրագետ և գեոդեզիստ սեր Ջորջ էվերեստը, որի պատվին էլ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթ Ջոմոլունգման կոչել են էվերեստ:

1807- ծնվել է իտալացի գեներալ և քաղաքական գործիչ Ջուզեպպե Գարիբալդին:

1817-ԱՄՆ-ում սկսվել է Էրի ջրանցքի շինարարությունը, որը միացնում է համանուն լիճը Հուդզոնի հետ:  

1826- անկախության  հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասել ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի կողմից նվիրած Ազատության արձանը:

1826-վախճանվել է Միացյալ Նահանգների 2-րդ նախագահ Ջոն Ադամսը:

-վախճանվել է Միացյալ Նահանգների 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը:

1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին:

1848 –առաջին անգամ հրապարակվել է Կարլ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»:

1862 - Լուիս Քերոլն Ալիս Լիդելին պատմել է մի հեքիաթ, որը հետագայում դարձել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի նախատիպը:

1865-«Macmillan and Co» տպագրատունը  տպագրել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի առաջին հրատարակությունը:

1892- Սամոայում երկու անգամ իրար ետևից կրկնվել է հուլիսի 4-ը, ինչը կապված է եղել այն բանի հետ, որ երկիրն անցել է այլ ժամային գոտի:

1894- չնայած միապետականների դիմադրությանը Հավայան կղզիները հայտարարվել է հանրապետություն:

1903 –նախագահ Ռուզվելտը հայտարարել է Խաղաղ օվկիանոսոի հատակով անց կացված մալուխի շնորհիվ խաղաղօվկիանոսային կապի ստեղծումը:

1918-բոլշևիկները գնդակահարել են Նիկոլայ 2-րդ ցարին և նրա ընտանիքի անդամներին:

1934 – վախճանվել է ծագումով լեհ ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Մարի Կյուրին:

1941-ավարտվել է Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի բռնակցումը ԽՍՀՄ-ին:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պրոխորովկա գյուղի մոտ սկսվել է մարդկության պատմության մեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:

1946 – Քյոնիգսբերգը վերանվանվել է Կալինինգրադի:

1946-ճանաչվել է Ֆիլիպինների անկախությունը:

1959 –Յամայկան մնալով Վեստ-Հնդկական Դաշնությունում ստացել է ներքին ինքնակառավարման իրավունք:  

1961– խորհրդային «Կ-19» ատոմային սուզանավում տեղի է ունեցել վթար։

1975 - Կանաչ Հրվանդանն անկախություն է ստացել Պորտուգալիայից:

1976 -«Էնտեբբե» օպերացիայի շրջանակներում Իսրայելի հատուկ ծառայություններն Ուգանդայում վնասազերծել են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։ Արդյունքում զոհվել են 5 իսրայելցի, 6 ահաբեկիչ և 23 ուգանդացի, իսկ 101 պատանդ ազատվել են:

2004 - Հունաստանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:

Կ. Խաչիկյան

2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ Հակոբյանը
Ամենադիտված