Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով

ՎԻԴԵՈ

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կատարված սպանությանն արդեն անդրադարձել ենք, նաև նշել, որ շատ հանգամանքներ դեռ պարզվում են: Վաղարշապատի ոստիկանների ու քննիչների համատեղ գործողությունների արդյունքում հանգամանքների հիմնական մասն արդեն պարզված է, և դեպքը հնարավոր է ներկայացնել ավելի հանգամանալի:

Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորումով, անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել էին, որ նա մահացել է:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Ամբերդ գյուղի դպրոցի հարակից տարածքում նույն գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգով կրակահերթ է արձակել համագյուղացու վարած «Օպել Զաֆիրայի» ուղղությամբ: Պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով էլ 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էր:
Հետագա միջոցառումների արդյունքում ամբերդցի 43-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը:
Իրավապահները որոշակի տեղեկություններ ունեին սպանության դրդապատճառի վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների` կատարողի և տուժողի միջև թշնամանքն ուներ նախապատմություն. նախկինում վեճ, կռիվ ու ծեծկռտուք էր եղել նրանց որդիների միջև, որը հաշտությամբ չէր հանգուցալուծվել
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվեց, որ սպանության օրը 43-ամյա տղամարդու «Օպել Աստրա Ջի» մակնիշի մեքենան վարել է 46-ամյա համագյուղացին:
Հունիսի 12-ին, սպանությունից առաջ, ժամը 17.30-ի սահմաններում, երբ երկուսով մեքենայով եղել են Ամբերդ գյուղի Հաղթանակի փողոցում, նկատելով հանդիպակաց երթևեկող «Տոյոտա Քեմրին», որը վարում էր ավելի ուշ սպանված տղամարդու որդին, այն նույն երիտասարդը, որի հետ իր որդու վեճը հաշտությամբ չէր ավարտվել, ընթացքի ժամանակ ինքնաձիգով շուրջ 5 անգամ կրակել է «Տոյոտայի» ուղղությամբ։
Այդ օրը «Օպել Աստրան» վարած 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Արագածոտնի մարզի Շենավան գյուղում, ձերբակալվեց, տվեց խոստովանական ցուցմունք և տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվեց Արմավիրի մարզի Շահումյան գյուղում։
Հունիսի 14-ին քննչական մարմնի կողմից 43-ամյա տղամարդուն մեղադրանք ներկայացվեց քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք պահելը:
Համատեղ միջոցառումներով պարզեց, որ հունիսի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, սպանվածի 29-ամյա որդին, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով շրջել էր հոր սպանության վայրի տարածքում, ենթադրաբար` նաև կրակոցներ էր արձակել: Իսկ ըստ մեկ այլ տեղեկության` նա շարունակում էր իր մոտ պահել ապօրինի ինքնաձիգը և այլ զինամթերք, նաև պատրաստվում էր մեկնել Հայաստանից:
Հունիսի 18-ին, գիշերվա ժամը 3.30-ին, 29-ամյա երիտասարդը ձերբակալվում է «Զվարթնոց» օդանավակայանում և տեղափոխվում Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 21-ին երիտասարդը պատրաստակամություն է հայտնում ներկայացնել ապօրինի պահվող ինքնաձիգը: Վաղարշապատի քննչական բաժնում նա հանձնում է ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը։
Քրեական վարույթի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունիսի 21-ին խուզարկություն է կատարվում երիտասարդի բնակության վայրում: Տանիքում հայտնաբերվում է մարտական հինգ նռնակ և երկու պայթուցիչ։
Նախաքննությունը շարունակվում է:

«Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ»Ապրիլի 22-ից 36 ժամ ջուր չի լինելու Պատժից ազատվող դատապարտյալի բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հստակ ժամկետ կսահմանվի. «Փաստ»Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ»Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ»ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․«Հրապարակ» Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․«Հրապարակ» Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ»Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ․ Հրապարակ» Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից. «Ժողովուրդ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համարՔաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել
Ամենադիտված