Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … խառնիչ

ՖՈՏՈ

Խմորի խառնիչն արդյունաբերական կամ խոհանոցային գործիք է, որը նախատեսված է տարբեր բաղադրության նյութերը մեկ ամբողջության մեջ խառնելու համար: Այն մեծապես հեշտացնում է մարդու աշխատանքը, օգնում է ավելի փուխր և առաձգական խմոր ստանալ։

Իրականում խմորի ավտոմատ խառնիչը վերջերս է դարձել  ժամանակակից տնային տնտեսուհիների առօրյա օգտագործման սարք։ Մինչև 1919 թվականը մարդիկ ձեռքով են խառնել ու հունցել խմորը՝ բավական ուժ գործադրելով լավ արդյունք ստանալու համար։ Եվ այդ ամենը զգալիորեն երկարացրել է աշխատանքի ընթացքը, բարդացրել այն, իսկ խմորն անհրաժեշտ կառուցվածքի չի ստացվել։

KitchenAid-ը եղել է այն առաջին ընկերությունը, որը մտածել է խոհանոցային կյանքը հեշտացնելու մասին և մասսայական վաճառքի է հանել խմորի խառնիչը։ Կարծիք կա, որ այդ հրաշք մեքենայի ստեղծման գաղափարը ծագել է ինժեներ Հերբերտ Ջոնստսոնի գլխում։ 1908 թվականին փողոցով քայլելիս նա նկատել է, թե ինչպես է հացթուխարանի մի երիտասարդ բանվոր հացի  խմոր հունցում։ Հերբերտին ապշեցրել է այդ գործընթացի աշխատատարությունը: Տեսածից հետո նա սկսել է մտածել, թե ինչպես օգնի մարդկանց թեթևացնել ծանր աշխատանքը:

Վեց տարի անց հայտնվել է Hobart H խառնիչը 75 լիտր տարողությամբ։ Իհարկե, այդ առաջին սարքը եղել է քիչ  նման  նրանց, որոնք մենք սովոր ենք տեսնել ժամանակակից աշխարհում: Այն եղել է մեծ, անշնորհք, ավելի շատ նման է եղել կոմերցիոն խմոր հունցող մեքենայի, բայց արագորեն գրավել է շատ արդյունաբերողների ուշադրությունը: Ջոնսթոնը որոշել է կանգ չառնել դրա վրա, նրա նպատակը եղել է ավելի ընդգրկուն, քան հացաբուլկեղենի, հրուշակեղենի և հացի խանութների ապահովումը, նրան պետք էր այդ սարքը հասցնել լայն զանգվածներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա մի փոքր հեշտացնել իրենց կյանքը: Նրա ջանքերով 1919 թվականին արտոնագրվել է տնային օգտագործման համար նախատեսված առաջին ստացիոնար խառնիչը Hobart H-5–ը (4,8 լ տարողությամբ): Այն ևս ստացվել է շատ ծանր, ինչպես և արտաքինից ոչ գրավիչ, բայց տնային տնտեսուհիներին այն հիացրել է:

Այդ ժամանակներում KitchenAid ապրանքանիշն ունեցել է մրցակիցներ, ովքեր տեսել են լավ առևտրային ներուժ խոհանոցային խմորհունց մեքենաների արտադրության մեջ: Դրանցից գլխավորը եղել է Sunbeam Mixmaster-ը: Այդ ընկերությունը սկսել է զբաղվել ոչ միայն նման սարքերի արտադրությամբ, այլ նաև տեխնիկական բարելավմամբ, մշակմամբ և պարզեցմամբ: 

1930-ականներին ԱՄՆ–ում սկսվել է Մեծ դեպրեսիան։ Ճգնաժամը ծանր հարված է հասցրել կյանքի և արտադրության բոլոր ոլորտներին։ Ընկերությունների համար անշահավետ է դարձել ծանր ստացիոնար մեքենաներ արտադրելը, քանի որ մարդիկ պարզապես չէին կարող իրենց թույլ տալ դրանք գնել: Հենց այդ ժամանակահատվածում էլ խառնիչները սկսել են կորցնել իրենց ծավալները, ձեռք բերել ավելի կոմպակտ չափեր: Մետաղական պատյանները սկսել են փոխարինվել ավելի էժան պլաստիկներով, և շուտով, մասնավորապես 1952 թվականին, Sunbeam Mixmaster-ը հայտարարել է աներևակայելի կոմպակտ խառնիչի վաճառքի մեկնարկի մասին, որը կարելի էր պահել մեկ ձեռքով և տեղափոխել խոհանոցում սենյակից սենյակ: Այդպես էլ հայտնվել են մեր ժամանակակից խառնիչների նախնիները։

Այդ  խոհանոցի ժամանակակից օգնականները արտաքին տեսքով քիչ են տարբերվում իրենց նախորդներից: Ձևերը, գունը փոխվել են, բայց հիմնական տարբերությունը ոչ, որն է ֆունկցիոնալությունը:  Հայտնվել են տարբեր կցորդներով խառնիչներ, որոնք ոչ միայն խառնում են, այլ նաև կտրում, գլորում, մանրացնում և կատարում բազմաթիվ այլ գործառույթներ։ Միայն ավելացնենք, որ գրեթե կես դար անց էլ KitchenAid-ը շարունակում է մնալ կենցաղային խոհանոցային տեխնիկայի արտադրության և վաճառքի առաջատար բրենդների շարքում։
 
Կ. Խաչիկյան

Երևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը
Ամենադիտված