Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի միամիտ խաբկանքը, Թուրքիայի հետ ընկերության փորձը վատ ավարտ կունենա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասի քաղաքական դաշտը ալեկոծվում է Հայաստանի դիվանագիտական ​​անսպասելի քայլերից։ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին պաշտոնական հայտարարությունները բուռն քննարկումների տեղիք են տվել ինչպես տեղի քաղաքագետների շրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, գրում է Tsargrad.tv-ն։ Նման քայլերի շարժառիթներն ու հնարավոր հետևանքները հասկանալու համար անհրաժեշտ է դրանք դիտարկել Հայաստանի ղեկավարության ներկայիս քաղաքական գործընթացների և ռազմավարական նպատակների համատեքստում, կարծում են փորձագետները։

Մի կողմից ակնհայտ է այն, որ Հայաստանի կառավարության յուրաքանչյուր նոր գործողություն հանգեցնում է ինքնիշխանության և արտաքին դերակատարներից կախվածության հետագա նվազմանը, ասել է միջազգային լրագրող Թիմուր Շաֆիրը, մյուս կողմից այդ բոլոր քայլերը կարծես թե Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու և Անդրկովկասում Արևմուտքի նոր հիմնարար ֆորպոստ ստեղծելու ռազմավարության մասն են կազմում։ Այդ համատեքստում Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը ավելի մեծ աշխարհաքաղաքական հանելուկի մի մասն է թվում: «Հայաստանի ղեկավարությունը Թուրքիան դիտարկում է որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավոր լծակ։ Թերևս հույս ունի, որ Անկարայի հետ սիրախաղը  թույլ կտա ավելի ակտիվորեն լոբբինգի ենթարկել սեփական շահերը Բաքվի հետ բանակցություններում: Սակայն նման սպասումները, մեղմ ասած, մանկամիտ են թվում։ Թուրքիան, լինելով Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, դժվար թե պատրաստ լինի զոհաբերել իր ռազմավարական շահերը, որպեսի բավարարի հայկական պահանջները»,- կարծում է փորձագետը։

Բացի այդ, Հայաստանը կրկին մտնում է «բազմավեկտոր» քաղաքականության սայթաքուն ճանապարհը փորձելով խաղալ ՆԱՏՕ-ի այնպիսի անդամ երկրների հակասությունների վրա, ինչպիսիք են Թուրքիան և Ֆրանսիան։ Փաշինյանի ներկայիս կաբինետն ակնհայտորեն Փարիզն է տեսնում որպես իր գլխավոր դաշնակից առաջիկա տարիներին։ Սակայն նման ռազմավարությունը հղի է լուրջ ռիսկերով։ Հայաստանը մի կողմից փորձում է մերձենալ Թուրքիայի հետ, իսկ մյուս կողմից ամրապնդել հարաբերությունները Անկարայի հետ բարդ հարաբերություններ ունեցող Ֆրանսիայի հետ։ «Հակասությունների վրա խաղալու» այդ փորձը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կարող է հայտնվել մուրճի ու սալի արանքում` ի վերջո չստանալով էական առավելություններ ոչ մի կողմից: «Միևնույն ժամանակ, Հայաստանն այդպիսով ազդանշան է ուղարկում Միացյալ Նահանգներին Կենտրոնական Ասիայից անդրթուրքական միջանցք ստեղծելու ծրագրերին աջակցելու պատրաստակամության մասին։ Այդ միջանցքը կդառնա այլընտրանք Ռուսաստանով և Չինաստանով անցնող երթուղիներին, ինչը չափազանց կարևոր է Արևմուտքի համար ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը սկսում է արևմտյան կուրատորներից ավելի ու ավելի անկախ քաղաքականություն վարել, Հայաստանի կարևորությունը Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար մեծանում է։ Սակայն նման գործողությունները հակասում են Ռուսաստանի և Չինաստանի շահերին, ինչն էլ ավելի է բարդացնում և լարում իրավիճակը»,- ​​նշել է Շաֆիրը։

Ըստ փորձագետի` Նիկոլ Փաշինյանը և իր կաբինետը վստահ են, որ փայլուն ու բարդ խաղ են խաղում գործընկերների մի ամբողջ խմբի հետ` մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրը գերազանցում է Հայաստանին տնտեսական, դիվանագիտական ​​և ռազմական պարամետրերով։ Եվ նման ռազմավարության հաջողությունը շատ կասկածելի է հաշվի առնելով այն դժվարություններն ու հակասությունները, որոնց պետք է դիմագրավի Հայաստանի ղեկավարությունը: Նման խաղն ավելի ու ավելի է հիշեցնում լարախաղացությանը անդունդի վրա: Ցանկացած սխալ քայլ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել հենց հանրապետության համար։ Հայաստանը ռիսկի է դիմում` կորցնելով ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը, հայտնվել մի իրավիճակում, երբ ամբողջովին կախված կլինի ավելի ուժեղ խաղացողների կամքից։

Հայաստանն այժմ մեկուսանում է բոլոր երկրներից` հանուն Արևմուտքի շահերի, նա բացասական դեր է խաղում տարածաշրջանում, բայց եթե միանա տարածաշրջանային նախաձեռնություններին, ապա կկարողանա լուծել իր խնդիրները, կարծում է թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը։ «Հետևաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը լավ է Երևանի և տարածաշրջանի համար։ Բայց նման կարգավորումը պետք է ծառայի Երևանին արևմտյան հովանավորությունից ազատվելու համար։ Իսկ եթե դա ամրապնդում է Արևմուտքի դիրքերը մեր տարածաշրջանում, ապա, իհարկե, դա բացասական է։ Այժմ Թուրքիան ռազմավարական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, լավ հարաբերություններ Իրանի հետ և, իհարկե, նաև Ռուսաստանի հետ։ Կա «երեք գումարած երեք» հարթակը: Եվ եթե Թուրքիայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել այդ հարթակում Երևանի դիրքորոշմանը, ապա, իհարկե, դա ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Բայց ինքը՝ Արևմուտքը, չի ցանկանում տարածաշրջանում կայունացում, նորմալացում»,- նշում է թուրք քաղաքագետը։

Քանի որ, ըստ նրա, (Վաշինգտոնում) կորցրել են տարածաշրջանային գործերին միջամտելու բոլոր գործիքները, ապա նման կարգավորումը կխանգարի տարածաշրջանում քաոս ստեղծելու Արևմուտքի ծրագրերին։ Հետևաբար, Հայաստանի համար լավագույնն է զարգացնել «երեք գումարած երեք» հարթակը։ Եվ դրանով իսկ նպաստել տարածաշրջանային ինտեգրմանը միանալուն: «Դա կնշանակի, որ Հայաստանը կարող է ազատվել Արևմուտքից։ Եվ մենք պետք է աջակցենք այդ գործընթացին։ Բայց այդ գործընթացը պետք է կապել «երեք գումարած երեք» հարթակի զարգացման հետ»,- ընդգծել է թուրք քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս
Ամենադիտված