Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գլխաշոր

ՖՈՏՈ

Գլխաշորը մեծ կտորի տեսքով աքսեսուար է, որը սովորաբար եռանկյունաձև է։ Այսօր այն նորաձև տարր է աշխարհի կանանց զգեստապահարանում, ինչպես նաև ազգային գլխազարդ է շատ ժողովուրդների, այդ թվում սլավոնների շրջանում: Հստակ հայտնի չէ, թե ինչո՞ւ է գլխաշորը եռանկյունաձև, բայց կա ենթադրություն, որ այն առաջացել է քառակուսի կտորն անկյունագծով կտրելու հետևանքով, իմաստը կտորը խնայելն է եղել։

Գլխաշորը մեծ նշանակություն է ունեցել միջնադարի եվրոպացի կանանց համար։ Արևմուտքում ամուսնացած կանայք կրում էին բարբետներ՝ փոքրիկ գլխաշորեր, որոնց ծայրերը կապված էին կզակի մոտ: 1780-ականներին ֆրանսիական կանացի հագուստը ներառում էր կիսաշրջազգեստ, բաճկոն, գլխաշոր և գլխարկ: Վիզն ու կուրծքը ծածկվում էին եռանկյունաձև շորով։ Շոգ եղանակին դրանք հաճախ հանվում էին ցուցադրելով բաց պարանոցը։ 18-րդ դարի վերջերին հայտնվեցին գլխաշորեր, որոնք ընդգծում էին մեծ կրծքերը, այն ժամանակ դա կանացիության նշան էր համարվում, բայց հարյուր տարի անց դրանք դուրս եկան նորաձեւությունից։ Իսպանիայում տարածված էր երկար, ամենից հաճախ սև գլխաշորը՝ մանտիլան։ Այն դնում էին գլխին, իսկ ծայրերը խաչում ու կապում կրծքին կամ մեջքին։ 20-րդ դարում մանտիլային փոխարինեց տոկիլան՝ փոքրիկ գլխաշորը, որը կրում էին եկեղեցում, և որը գործածական է մինչ օրս:

Ռուսաստանում կնոջ կրած գլխաշորից շատ բան կարելի է հասկանալ՝ կարգավիճակը, բնակության վայրը, ֆինանսական և ընտանեկան դրությունը: Առաջներում ամուսնացած կանայք միշտ իրենց մազերն ամբողջովին թաքցնում էին գլխաշորի տակ, քանի որ կարծում էին, որ մազերը կախարդական ուժ ունեն։ Հուղարկավորությունների և սգի ժամանակ պարտադիր է եղել կրել սպիտակ գլխաշոր: Այնուամենայնիվ, դրանք ժամանակի ընթացքում չեն արմատավորվել և շուտով փոխարինվել են այլ գլխազարդերով։ ԽՍՀՄ-ում կարմիր գլխաշորն է մոդայիկ դարձել, որպես հեղափոխության խորհրդանիշ։ 1920-1930-ականներին կոմերիտուհիները կրել են դրանք ի նշան նոր դարաշրջանին պատկանելու։ Հետագայում դա է վերածվել պիոներական փողկապի։

Ամերիկայում «քանթրի» երաժշտական ​​նոր ուղղության շնորհիվ նորաձև են դարձել բանդանաները՝ տարբեր գույների մետաքսե կամ բամբակյա գլխաշորերը։ Վայրի Արևմուտքի կովբոյները ևս բանդանա գլխաշոր էին օգտագործում որպես վզնոց:

Ճապոնիայում ևս գլխաշորն ունեցել է իր կիրառությունը։ Մասնավորապես, կանացի հարսանեկան զգեստում օգտագործվում էր սպիտակ գլխաշոր, որը գցում էին ավանդական բարձր սանրվածքի վրա։

Գլխաշորը նաև ժամանակակից գնչուհիների հագուկապի կարևոր մասն է։ Նրանք սկսել են օգտագործել դա 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ բնակություն են հաստատել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ Ամուսնացած գնչուհիները մազերը ոլորելուց հետո հյուսում են երկու հյուսով, դնում գլխի հետևում կապված գլխաշոր ծածկելով ճակատը։ Չամուսնացած գնչուհիները ևս գլխաշոր են կրում, սակայն ոչ ամբողջությամբ ծածկելով մազերը:

Ներկայումս էլ տարբեր տեսակի գլխաշորերը չեն կորցրել իրենց ժողովրդականությունը և հանդիպում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների մոտ՝ բժիշկներ, բանկի աշխատակիցներ, ստյուարդներ և բորտուղեկցորդուհիներ, օծանելիքի և ոսկերչական խանութների աշխատակիցներ և այլն: Ի վերջո, գլխաշորը հանդերձանքի այնպիսի նորաձև և ոճային դետալ է, որը կարող է զարդարել և ամբողջացնել ցանկացած տեսք:

Կ. Խաչիկյան

Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Ամենադիտված