Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ․ պատմության այս օրը (11 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ազգաբնակչության համաշխարհային օր, Շոկոլադի համաշխարհային օր, Եվրոմիություն՝ Սերեբրիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Բելգիա՝ Ֆլանդրիայի հետ միասնության օր, Իտալիա՝ Սուրբ Ռոզալինի փառատոնի օր, Կիրիբատի՝ Ավետարանի օր, Մոնղոլիա՝ Ազգային հեղափոխության օր, Լեհաստան՝ Լեհաստանի բնակիչների նկատմամբ ուկրաինական ազգայնականների կողմից  իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Լուսային օպերատորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

552- սկսվել է Հայոց մեծ թվականը:

1825-ծնվել է գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

 1911- ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Էդուարդ Թոփչյանը:

1969- վախճանվել է  բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը:

1983- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ-Գործարանային» կայարանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լյուքսեմբուրգի հետ։

2001- Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որը պետք է  նպաստեր երկու կողմերի միջև տարվելիք երկխոսության և համագործակցության զարգացմանը:

2003-Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր»-ի և Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարները նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր, որի նպատակը եղել է Ազգային Ժողովի երրորդ գումարման ժամանակահատվածում ուժեղ, կայուն օրենսդիր և գործադիր իշխանություն ունենալը: 

2004-  «Երևան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

2007-Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ:

2010- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը:

2012 «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ են հայտարարել: Ըստ նրանց արդեն մոտ վեց ամիս է Գագիկ Ծառուկյանի բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով տուժում է իրենց գործը:

2021- Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է ևս կես տարով:

2022-Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի իրականացումը:

2023- վախճանվել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1576 –Մարտին Ֆրոբիշերի արշավախումբը հայտնագործել է Գրենլանդիան:

1663 –վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ Լյուբեն Բոժենը:

1700- Բեռլինում հիմնադրվել է Պրուսիայի գիտությունների ակադեմիան։

1776 –կապիտան Ջեյմս Կուկի «Resolution» և «Discovery» առագաստանավերից կազմված արշավախումբը դուրս է եկել Պլիմուտից իր վերջին նավարկությանը:

1783 –Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիան դադարեցրել է շոգենավի ստեղծմանն ուղված աշխատանքները համարելով դա անհեռանկարային:

1893- ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացել է առաջին արհեստական մարգարիտը:

1916- ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից մեկը հանդիսացող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:

1919 –Հոլլանդիայում առաջին անգամ մտցվել է 8 ժամյա աշխատանքային օր:

1921-Կարմիր բանակի օգնությամբ Մոնղոլական ազգային բանակը հաղթանակ տոնելով չինական օկուպացիոն բանակի և սպիտակգրավրդիականնների նկատմամբ Մոնղոլիայում հաստատել է ժողովրդական իշխանություն:

1934-ծնվել է իտալացի մոդելյեր, Armani ընկերության հիմնադիր Դժորժիո Արմանին:

1937-վախճանվել է ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ջորջ Գերշվինը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Լենինգրադի շրջանի հնահավատների Տուխովեժի գյուղի շրջակայքում գերմանացիների կողմից գերի է վերցվել գեներալ Վլասովը:

1971-Պիտսբուրգում կայացել է  «Հիսուս Քրիստոս-սուպերաստղ» ռոք-օպերայի պրիմերան:

1975- Չինաստանի Հյուսիս-արևելքում հայտնաբերվել է 6 հազար հին ռազմիկների արձանների գերեզմանոց:  

1985 – առաջին անգամ Playboy ամսագրում հրատարակվել են փոփ-աստղ Մադոննայի  մերկ լուսանկարները:

1989 –Ռուսաստանում սկսվել է Կուզբասի հանքափորների գործադուլը:

1995- Բոսնիական պատերազմի ժամանակ սերբական զորքերը գրավել են Սրեբրենիցան և  սպանել մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու:

2010- Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Կ. Խաչիկյան

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»
Ամենադիտված