Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցազրույց փորձագետի հետ. Հիմնական հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու Զանգեզուրի միջանցքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը eadaily.com-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև փոփոխվող իրավիճակից ելնելով արտաքին քաղաքական կուրսը հարմարեցնելու երկրի ղեկավարության փորձերին։

— Հայաստանի վարչապետն ասում է, որ վերջին բողոքի շարժումները երկրում ձախողվել են, քանի որ մարդիկ նախընտրել են Հայաստանի ապագայի իրատեսական հեռանկարը։ Ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայն չէ այս կարծիքի հետ և կարծում է, որ իշխանությունների հակառակորդները պետք է նոր մարտավարություն մշակեն։ Հայաստանի ընդդիմությունը ու՞նի ապագա:

— Բողոքի շարժումը վերաֆորմատավորման փուլում է։ Իր սկզբնական շրջանում դա ինքնաբուխ ապստամբություն էր իշխանությունների հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնելու քաղաքականության դեմ, որը սկսվեց Տավուշի մարզից։ Աստիճանաբար այն վերածվեց պետականության, տարածքային ամբողջականության և ինքնության պահպանման համաժողովրդական շարժման։ Այսինքն Տավուշի համար շարժումը վերածվեց Հայաստանի շարժման։ Ներկայիս բողոքի շարժումն առաջին հերթին ցույց տվեց, որ կա այլընտրանք գործող իշխանությանը։

Ոչ միայն գաղափարախոսության (վերադարձ ազգային արժեքներին), այլ նաև այն առումով, որ կա երկրի ղեկավարին այլընտրանք ի դեմս Բագրատ արքեպիսկոպոսի, ով չի մտնում այնպիսի սահմանումների շրջանակներ, ինչպիսիք են «կոռումպացված», «նախկին» և այլն։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակությունը հոգնել է քաղաքական գործիչներից, և կա  պահանջարկ այնպիսի գործչի, որը կուսակցության ներկայացուցիչ չէ։ Եվ այդ առումով էլ Բագրատ արքեպիսկոպոսը Փաշինյանին ընդունելի ու կոնսենսուսային այլընտրանք է։ Այժմ շարժումը գնում է ինստիտուցիոնալացման ճանապարհով։

Ռազմավարական առումով դա նշանակում է, որ շարժումը վերածվում է հոգևորի ու քաղաքականի յուրատեսակ սիմբիոզի։ Այստեղ որոշակի դժվարություններ կան քաղաքական գործիչների հետ կապված, կա պահանջարկ այնպիսի քաղաքական գործիչների, որոնք կապ չունեն ո՛չ ներկայիս, ո՛չ նախկին իշխանության հետ։ Ուստի անհրաժեշտ է որոշակի ընտրություն։ Իսկ ընդհանրապես ներկա փուլում ավելի քաղաքականացված օրակարգ է պետք, և դա վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը։

- Թվում է, թե այսօր արտաքին քաղաքական խաղացողներն առանձնապես չեն ցանկանում Հայաստանում իշխանություն փոխել։ Գուցե՞ նրանց համար Փաշինյանի առաքելությունը վարչապետի պաշտոնում դեռ ավարտված չէ։

— Չեմ բացառում, որ համաշխարհային և ընդհանրապես տարածաշրջանային կենտրոններն այնքան էլ շահագրգռված չեն այսօր Հայաստանում իշխանափոխությամբ։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական կոնսենսուսը, որը ձևավորվեց Փաշինյանի անձի շուրջ 2018 թվականի այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ժամանակ, ինչպես նաև 2021 թվականին վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսօր, մեղմ ասած, այնքան էլ ուժեղ չէ։

Միաժամանակ արտաքին խաղացողները փորձում են օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից։ Այո, նրանք ուղղակի շահ չունեն իշխանափոխությունից։ Միաժամանակ պետք է ելնել նրանից, որ ամեն ինչ չէ, որ որոշվում է երկրից դուրս։ Արտաքին խաղացողները ստիպված կլինեն հաշվի նստել ներքաղաքական իրողությունների հետ։ Փաշինյանի առաքելությունը կարող է և ավարտված չէ: Բայց դա չի նշանակում, որ եթե իշխանափոխության առումով ներքաղաքական իրավիճակը լինի օբյեկտիվ ու խոստումնալից, ապա արտաքին խաղացողները կպաշտպանեն գործող իշխանություններին։ Իմ ասածը վերաբերում է նաև ԱՄՆ-ին, որն այսօր բացահայտ լոբբինգ է անում Փաշինյանին ու նրա թիմին։ Ավելին, եթե Բագրատ արքեպիսկոպոսի ներկայիս շարժումն իշխանության համար կոնկրետ հայտ ներկայացնի, ես կասկած չունեմ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները կսկսեն մրցակցել այդ գործընթացի վրա անմիջական ազդեցության համար։

— Ակնհայտ է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները որոշ չափով կասկածի տակ են դրել սեփական եվրոպական նկրտումները։ Ավելին, դրա համար նրանք «մեղադրում են» եվրոպացիներին փաստացի պնդելով, որ հատուկ երաշխիքներ չեն տալիս և չեն ցանկանում Հայաստանին ընդունել իրենց շարքերը։ Եվ, ինչպես նշել է Փաշինյանը, «ԵՄ-ում անցկացված ընտրությունները որոշակի հարցեր են առաջացնում»։

— Բնականաբար, Փաշինյանը մտահոգված է Եվրոպայում ներկայումս տեղի ունեցող գործընթացներով։ Այստեղ մեծ անորոշություն կա։ Եվրախորհրդարանի և Ֆրանսիայի խորհրդարանի ընտրությունների արդյունքներն էական հարված են վարչապետի հավակնություններին ու ծրագրերին։

Նրա արտաքին քաղաքականության վերահսկողներից ոմանք փոխվում են՝ Շառլ Միշելը, Մակրոնի հարցը մնում է: Իսկ նման անորոշության մեջ Փաշինյանը փորձում է, այսպես ասած, խաղալ ժամանակի վրա, հասկանալ, թե ինչո՞վ է ավարտվելու այդ ամենը։ Եթե ​​իրավիճակը պարզվի, նա իր սովորական ոճով կա՛մ կշարունակի Եվրոպայի հետ մերձեցման իր ուղին, կա՛մ արմատապես կփոխի կուրսը հակառակ ուղղությամբ և «կապացուցի», որ միշտ եղել է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի կողմնակից։ Բացի այդ, Փաշինյանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեն հետաձգելու մասին իր հայտարարություններով աշխարհաքաղաքական աճուրդի է հանում այդ հարցը։ Ավելի ճիշտ նրան թվում է, թե դրանով սակարկում է Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հետ։

— Ըստ ամենայնի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին, ավելի քան անկեղծ հայտարարությունները հասան հասցեատիրոջը՝ Հայաստանի ղեկավարությանը. «ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի բաներ են։ Եվ այն առավելությունները, որոնք ինչ-որ երկիր ստանում է ՌԴ-ին մոտ լինելուց նաև այն գինն է, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար»:

- Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ բացառում եմ այն սցենարի հնարավորությունը, երբ Հայաստանը կարող է հեռանալ Ռուսաստանի հետ նույն ռազմաքաղաքական կառույցից միաժամանակ մնալով Եվրասիական տնտեսական միությունում։ Օվերչուկը հասկացրեց. «Մենք այստեղ նվերներ տալու գործով չենք զբաղվում»:

Այսինքն Ռուսաստանը չի պատրաստվում ուժեղացնել իր անմիջական թշնամիների պոտենցիալ դաշնակցին, որոնց հետ այսօր կոշտ դիմակայություն ունի։ Ինչն էլ բնական է, կա՛մ Մոսկվայի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ես և ստանում ես համապատասխան տնտեսական նախապատվություններ, կա՛մ հրաժարվում ես դաշնակից լինելուց դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ըստ ամենայնի, Փաշինյանը շատ լավ գիտի այդ հեռանկարը։

— Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում, երբ Անդրկովկասում և նրա շրջակայքում տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների շահերը կարող են մշտապես ճշգրտվել, որքանո՞վ է իրատեսական հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Եվ ընդհանրապես, այս տարածաշրջանը առաջնահերթությո՞ւն է աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների համար։

- Չեմ կարծում, որ մենք կարող ենք ակնկալել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի ստորագրում: Դրա համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ շահագրգռված լինեն դրանում և կոնկրետ քայլեր ձեռնարկեն։ Այս իրավիճակում ակնհայտորեն ոչ շահագրգիռ կողմը Բաքուն է։ Նա Երևանից փաստացի հանձնում է պահանջում: Ամեն անգամ, երբ Հայաստանի ներկայացուցիչները հայտարարում են, որ կողմերը մոտ են ստորագրմանը, Ադրբեջանը նոր պայմաններ է դնում։

Հիմա Ալիևը նոր «հնարք» ունի, նա  հարցը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հետ, քանի որ այն իբր տարածքային պահանջներ է պարունակում Բաքվի նկատմամբ։ Խոսքը Հայաստանի ներքին պետական ​​կառուցվածքը փոխելու շանտաժի մասին է: Դա բանակցային գործընթացի բացահայտ ձգձգում է և հայ-ադրբեջանական օրակարգի բարդացում։

Անշուշտ, Անդրկովկասն առաջնահերթ տարածաշրջան է աշխարհաքաղաքական խաղացողների համար, մասնավորապես Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք գլոբալ տարանցիկ նախագծերի համատեքստում։ Խնդիրն այն է, որ նրանք բոլորը, լինելով հայ-ադրբեջանական գործընթացում ներգրավված կամ շահագրգիռ կողմեր, այնուամենայնիվ, ունեն իրենց նպատակներն ու օգուտները։ Հիմնական հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Իսկ այստեղ շահերը տրամագծորեն հակադիր են։ Նման անորոշությունն է նաև հետաձգում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

-17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան Հայաստանում
Ամենադիտված