Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լռության խաղ. ինչո՞ւ է Երևանը խուսափում քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի հարցը պետք է բարձրացվեր Հայաստանի իշխանությունների կողմից եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ձևաչափով, սակայն պաշտոնական Երևանը լռեց, ինչն էլ պայմաններ ստեղծեց Արցախի հայաթափման համար, «Մենք» նախագծի շրջանակներում Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ղարաբաղի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, գրում է dzen.ru-ն։

«Երբ Հայաստանի իշխանությունները բոլոր խնդիրների մեջ մեղադրում են ռուս խաղաղապահներին, կարելի է շատ պարզ հարց ձևակերպել. իսկ ո՞վ է ստորագրել այն եռակողմ հայտարարությունը, ըստ որի խաղաղապահները հայտնվել են Արցախում: Ի վերջո, այն ծրագրում, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները ներկայացրել են 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ առանձին պարբերությունում ասվում է, որ Արցախի անվտանգության երաշխավորը խաղաղապահ առաքելությունն է։ Այսպիսով, նրանք փորձում են ցույց տալ, որ Հայաստանի իշխանություններն այլևս անվտանգության երաշխավորը չեն, և գործնականում այդպես էր 2023 թվականի սեպտեմբերին»,- նշել է Գալստյանը։

Նա ընդգծել է, որ ղարաբաղցիները՝ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շահառուներ, կարող են դիմել բոլոր երեք կողմերին, այդ թվում՝ Հայաստանին, պաշտպանելու իրենց իրավունքները։ Սակայն, երբ Ադրբեջանը խախտեց այդ պայմանագրի պայմանները, պաշտոնական Երևանը լռեց։

Հայաստանից դատապարտող հայտարարություններ չեղան: Ընդհակառակը, Հայաստանի իշխանությունները թե՛ խաղաղապահների, թե՛ Մոսկվայի հետ խնդիրը բարձրացնելու փոխարեն Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս, և դա էլ խոչընդոտներ ստեղծեց հայերի կողմից ԼՂ-ի պահպանման համար, ասել է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նրա խոսքով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ասել են, որ իրենց հանդիպումները չեն կարող կրել պաշտոնական կամ հրապարակային բնույթ, քանի որ դրանք եղել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հիման վրա։ Ըստ այդմ խնդիրների դեպքում Հայաստանը պետք է հարցեր ուղղեր ոչ թե խաղաղապահներին, այլ դա իրականացներ եռակողմ ձևաչափով։

«Հայկական կողմն ամեն կերպ խուսափում է եռակողմ ձևաչափից, ամեն ինչում փորձում է մեղավորներ գտնել, և տեղի ունեցածի հերթապահ մեղավոր է նշանակվել ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը: Մեղադրվել են նաև բողոքի ակցիաները, և դա չնայած նրան, որ Արայիկ Հարությունյանը (ԼՂ նախկին ղեկավար) արդեն շրջափակման վերջին ամիսներին իր ելույթներում դիմում էր Հայաստանի իշխանություններին, քանի որ Արցախն այլևս չէր կարող միայնակ դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, սակայն Հայաստանի կողմից որևէ քայլ չձեռնարկվեց»,- նշել է Գալստյանը։

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բազմիցս են կոչ արել Երևանին կազմակերպել Ադրբեջանի օդային շրջափակում, հայտարարել ամբողջ աշխարհին, որ Հայաստանի օդային տարածքով թռիչքներն արգելված են ադրբեջանական ինքնաթիռների համար, քանի որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը և չի ապաշրջափակում Լաչինի միջանցքը: Միաժամանակ առաջարկվել է կոչ անել հարևան երկրներին միանալ այդ պատժամիջոցներին, սակայն ոչինչ չի արվել, ասել է քաղաքական գործիչը։

«Մենք կոչ արեցինք հայկական կողմին հետ չկանգնել եռակողմ հայտարարությունից, որի շնորհիվ մենք կարող էինք շարունակել ապրել Արցախում, սակայն, ինչպես տեսանք պրակտիկայում, Հայաստանի իշխանությունները ձեռնարկեցին քայլեր, որոնք միայն քաջալերեցին ադրբեջանական կողմին իրականացնել ղարաբաղցիների բռնի տեղահանում: Եվ այսօր, երբ մենք կոչ ենք անում այսօրվա իշխանություններին չհրաժարվել Արցախի ժողովրդի վերադառնալու իրավունքից, տեսնում ենք, որ նրանք հիմա էլ մեզ չեն լսում»,- ասել է նա։

Եզրափակելով Գալստյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները զարմանք են հայտնում, երբ ղարաբաղցիները միանում են բողոքի ակցիաներին: Նրանք խոսում են միայն ներքին տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծման մասին։ Սակայն ՀՀ կառավարության բնակարանային ծրագիրը նման է «միգրացիոն ծրագրի», քանի որ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որպեսզի ղարաբաղցիները չկարողանան բնակարան ձեռք բերել Հայաստանում և լքեն երկիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանը
Ամենադիտված