Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ պետական բյուջեի ծախսերը 20.4 %–ով աճել են. ֆիննախ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2024 թ. հունվար–մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20.4 %–ով կամ 174.6 մլրդ դրամով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջում։
 
Նախարարությունից նշում են, որ դա պայմանավորված է սոցիալական նպաստների և կենսաթոշակների, ինչպես նաև տոկոսավճարների գծով ծախսերի աճով:
 
Նշված ժամանակահատվածում միայն կառավարության պարտքի սպասարկաման ծախսերի 31.4 %–ը կամ 35.8 մլրդ դրամ աճը հիմնականում պայմանավորված է դոլար/դրամ փոխարժեքի, շրջանառության մեջ գտնվող գանձապետական պարտատոմսերի ծավալների, ինչպես նաև արտաքին պարտքի գծով լողացող տոկոսադրույքների աճով:
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2024 թ. հունվար–մայիս ամիսներին դրանք կազմել են 1,029.0 մլրդ դրամ` 2023 թ. համեմատ աճելով 7.7 %‑ով կամ 73.9 մլրդ դրամով, իսկ պակասուրդը եղել է 64.5 մլն դրամ:
 
Նշենք, որ մամուլում հակառակ տեղեկությունները շրջանառվեցին, որ կառավարությունը շրջաբերական է իջեցրել գրեթե բոլոր գերատեսչություններին՝ պահանջելով իրականացնել բացառապես առաջնային ծրագրերը. բյուջեում փող չկա, քանի որ 2024 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից ավելի քան 100 մլրդ դրամ պակաս հարկ։ Դա պայմանավորված էր նրանով, որ նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, այլ երկրներից, եւ արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ ոչ։ Մինչդեռ բյուջեում հարկերի հավաքագրման հաշվարկն ավտոմեքենաների վերաարտահանման հաշվարկով են արել ու կանգնել փաստի առաջ։
 
Ֆիննախից տեղեկացնում են, որ 2024 թ. առաջին կիսամյակում պետական բյուջե ակցիզային հարկով մուտքագրված եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ընդամենը 4.7 % (նախորդ տարի՝ 5.4 %):
 
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերի նվազումը ձևավորվել է ՀՀ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով (որոնց մեջ ներառվում են շոկոլադը, ծխախոտի արտադրանքը, մարդատար ավտոմեքենաների ավտոդողերը, ոսկերչական իրերը և այլն) մուտքերի նվազման արդյունքում»,– ասված է ֆիննախի հրապարակման մեջ:
 
2024 թ. առաջին կիսամյակում հավաքագրված հարկային եկամուտների և պետական տուրքերի 27.4 %‑ն էլ ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին:
 
Նախարարությունից միաժամանակ նշել են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ–ով մուտքերի նվազում է եղել։ Դա պայմանավորված էր ՀՀ ներմուծվող ապրանքների կրճատմամբ, փոխարենը աճել են ՀՀ–ում արտադրվող ապրանքների ու ծառայությունների շրջանառությունից ստացված մուտքերը:
 
Ըստ այդմ` ԱԱՀ–ով ՀՀ պետական բյուջեի մուտքերը 2024 թ. հունվար- մայիսին ընդհանուր կազմել են 269.7 մլրդ դրամ, որից ներմուծումից ստացված մուտքերը կազմել են 149.1 մլրդ դրամ, ԵԱՏՄ երկրներից` 52.9 մլրդ դրամ, ներքին շրջանառությունից` 120.7 մլրդ դրամ։
Համեմատության համար նշենք, որ 2023 թ. հունվար- մայիսին ԱԱՀ–ով ՀՀ պետական բյուջեի մուտքերն ընդհանուր կազմել էին 285,1 մլրդ դրամ, որից ներմուծումից ստացված մուտքերը կազմել են 201.8 մլրդ դրամ, ԵԱՏՄ երկրներից` 53.2 մլրդ, ներքին շրջանառությունից` 83.4 մլրդ դրամ։
Ինքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներին
Ամենադիտված