Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կծու պղպեղ

ՖՈՏՈ

Պղպեղը (տաքդեղ, ծիծակ, չիլի) մորմազգիների ընտանիքի ուտելի բույս է: Իսկ ինչպիսի՞ն է նրա պատմությունը: 1493 թվականին Հաիթի կղզուց Եվրոպա է բերվել Capsicum annuum պատիճապղպեղը, որը հայտնի է եղել Էկվադորում դեռ 6000 տարի առաջ։ Հնագույն ժամանակներից այն մշակվել է նաև Պերուում և Մեքսիկայում։ Պղպեղի պտուղները խոշոր են և գունավոր, սովորաբար պղպեղն աճեցնում էին պտուղներից կծու համեմունքներ ստանալու նպատակով:

Պղպեղին կծվություն տալիս է ալկոլոիդային կապսիացին նյութը, որն առանց հոտի և գույնի է, բայց ունի կծու համ: 1912 թվականին ամերիկացի դեղագործ Վիրլբուր Սկովիլլը ստեղծել է կծվության չափման միավոր, որը հենց նրա անունով էլ կոչվում է: Սկովիլլը նոսրացնում էր տարբեր տեսակի չիլի պղպեղների սպիրտային էքստրակտները քաղցրացրած ջրով և տալիս էր դեգուստատորների խմբին փորձելու և գնահատական տալու համար: Նա այնքան էր նոսրացնում այդ էքստրակտը, որ դեգուստատորներն արդեն չզգային կծվությունը: Արդյունքում նա ստեղծեց կծվայնության թվային սանդղակ ըստ նոսրացումների: Օրինակ «խալապենո» պղպեղի կծվայնությունը ստացվում է 4500 միավոր ըստ Սկոնվիլլի (SHU): Սա նշանակում է, որ այդ պղպեղի էքստրակտը կորցնում է իր կծվությունը 1:4500 նոսրացման դեպքում: Ներկայումս ամենակծու պղպեղն աճում է Անգլիայի Դորսեթ դքսությունում: Այն կոչվում է «Դորսետյան օձ»:

Նրա նախահայրենիքը Բանգլադեշն է: 2005 թվականին «Դորսետյան օձը» թեսթավորվել է ամերիկյան երկու լաբորատորիաներում և տվել ռեկորդային արդյունք՝ 923 000  միավոր ըստ Սկոնվիլլի: Այս չիլին այնքան կծու է, որ անգամ նրա մեկ հատիկը ուտելիքը դարձնում է լրիվ օգտագործման համար ոչ պիտանի: Իհարկե, համարձակները կարող են փորձել, բայց դրանից հետո մի ճանապարհ ունեն գնալու՝ հիվանդանոց: Լրիվ պատկեր նկարագրելու համար ասենք, որ այդ պղպեղի հետ փորձեր կատարող դեղագործները հագնում են հատուկ սկաֆանդրներ և օգտագործում են հատուկ «տոքսիկոլոգիական խցիկներ», որոնք ունեն հզոր ֆիլտրեր և թույլ չեն տալիս կապսիացին նյութի որևէ արտահոսք:  Չնայած դրան ներկայումս աշխարհում վաճառվում է ավելի քան 250 000 հատ «Դորսետյան օձ»:

Կապսիացին  ալկալոիդն ունի ցավազրկող, ախորժակը և մարսողությունը լավացնող, հակաբորբոքային, նիհարեցնող հատկություններ։ Չինացի գիտնականները կարծում են, որ կծու պղպեղը իջեցնում է ճնշումը, սակայն չեն կարողանում ճշտել կապսաիցինի բուժիչ չափաբաժինները։ Աշխարհի գիտնականներն ուսումնասիրում են նաև կապսաիցինի հնարավոր հակաօնկոլոգիական ազդեցությունը: Կապսաիցինն օգտագործվում է բոլոր տեսակի ցավերը մեղմելու համար՝ սկսած արթրիտի ցավից մինչև նեվրոպաթիկ ցավեր կամ մաշկային հիվանդություններ, որոնք ունեն ցավոտ քոր: Ավելին, կծու պղպեղը բարելավում է նաև նյութափոխանակությունը, ինչն էլ անմիջական կապ ունի երկարակեցության հետ: Բացի դրանից, չիլի պղպեղը նաև մարդկանց մոտ կարող է առաջացնել էյֆորիայի զգացում, երբ այն մեծ քանակությամբ է օգտագործվում։

Կ. Խաչիկյան

Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ
Ամենադիտված