Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ նախ և առաջ՝ Իրանը. Արմեն Աշոտյա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ 

Սարգիս Խաչատրյան․ «Կարո՞ղ ենք փաստել, որ Թրամփի վրա կատարած մահափորձը կապահովի հենց Թրամփի հաղթանակը»։ 

Արմեն Աշոտյան․ Ես չէի շտապի արձանագրել Թրամփի «без 5-ти» հաղթանակը գալիք ընտրություններում՝ հաշվի առնելով թե՛ ամերիկյան քաղաքական համակարգի առանձնահատկությունները, թե՛ ընթացիկ քաղաքական իրավիճակի նրբությունները։ Կցանկանայի ուշադրությունը հրավիրել երկու այլ հանգամանքների վրա․

1) Թրամփի վրա կատարած մահափորձը ցայտուն օրինակ և ապացույց է, որ ատելության խոսքից մինչև բռնություն մեկ քայլ է։ Համակարգված ատելությունը բերում է բռնության, իսկ բռնությունն իր հերթին ցավոք, վերարտադրվելու ընդունակություն ունի, եթե կողմերը ժամանակին կանգ չառնեն։ Սա խիստ ակտուալ է ներկայիս իշխանության կողմից 2018-ից սկսած ատելության կաթսայում ապրող հայ հասարակության համար։

2) Ժամանակին ժողովրդավարության փարոս համարվող երկրում նման հարձակումը առաջատար թեկնածուի վրա արձանագրում է ժողովրդավարության ճգնաժամը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ամբողջ աշխարհում։ Դառը հեգնանք է առաջանում, երբ նիկոլական ռեժիմի սենսեյ հանդիսացող երկրի ներկայացուցիչները ձոնում են Հայաստանում «դեմոկրատիայի» մասին, սակայն իրենց իսկ երկրում նման աղաղակող զարգացումներ են տեղի ունենում։
Ամեն դեպքում ժողովրդին կայունություն և միասնություն եմ մաղթում։ 

Կարինե Մեսրոպյան․ «Նիկոլը և իր կինը զբաղված են կեղծ փիարով՝ Բեռլինում զբոսնում են, հեծանիվ են քշում։ Ի՞նչ է սա հետապնդում»։

Արմեն Աշոտյան․ Ես այս հարցում Նիկոլին չեմ մեղադրում։ Նա վաղուց հանել է իր դիմակը և իր ողջ ցինիկության մեջ շատ բաց և ուղիղ է խաղում։ Որքան էլ դաժան է հնչում, բայց եթե այսքանից հետո նա դեռ վարչապետ է, ապա հեծանիվ-Բեռլին-ֆուտբոլը ի՞նչ է, որ իրեն կաշկանդի, կամ ինքը դրանից ամաչի։ Հայրենիքը հանձնելուց չի ամաչում, Բեռլինում ֆուտբոլ նայելո՞ւց պետք է ամաչի։

Նա այնտեղ է մեկնել իր ժողովրդի հաշին ոչ միայն պետական միջոցների իմաստով, այլև հայերի ինքնասիրության իմաստով։ Նիկոլը այսքան «դուխով» շրջագայում է, որովհետև մենք, հայերս, հնազանդ թույլ ենք տալիս։ Ուստի չզարմանաք, եթե այս տեմպերով Փաշինյանը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի հրավերով մեկնի մի օր էլ բրազիլական կարնավալի, կամ ճապոնական հրավերով՝ սակուրայի փառատոնի, կամ Ալիևի հրավերով՝ Բաքվում «Ֆորմուլա 1-ի» էտապի։
Սովորաբար ասում են, որ ամեն ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին արժանի է։ Հայ ժողովուրդը արժանի չէ այս ճակատագրի, բայց ապացուցել դա դեռևս չի հաջողվում։

Սերոբ Առաքելյան․ «Արդյո՞ք միջանցքը սեպտեմբերին կխլեն մեզնից և Նիկոլը նորից կդավաճանի հայ ժողովրդին»։ 

Արմեն Աշոտյան․ Մեզանից ոչ ոք ոչինչ չի խլում, այլ Փաշինյանի հետ սինխրոնիզացված խաղով, պասերով, ստանում են։ Այս խոսացած, սարքած խաղը, ինչպես Նիկոլն է խոստովանել ԱԺ ամբիոնից, սկսվել է 2018-ից, այն ժամանակ՝ թաքուն, հիմա՝ բացահայտ։

Այս պահին Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ նախ և առաջ՝ Իրանը, որոշ չափով նաև Ռուսաստանը։ Այդ միջանցքի համար կռիվը գնում է Արևմուտք-Թուրքիա-Ադրբեջան ընդդեմ Իրան-Ռուսաստան-Չինաստան խաղակազմերով, որտեղ Հայաստանը ի դեմս Փաշինյանի խաղում է առաջին թիմի օգտին և ի վնաս սեփական շահերի։

Կրկնեմ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չունի որևէ մեգատնտեսական նշանակություն համաշխարհային տնտեսության համար և հանդիսանում է մաքուր գեոպոլիտիկ նախագիծ Եվրասիական մայրցամաքում ուժերի վերադասավորություն ապահովելու համար։


Արշալույս Սարյան․ «Ո՞նց եք վերաբերվում ԲԴԽ որոշմանը՝ կապված Մամիկոն Ասլանյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի և Ձեր գործով դատավոր Վահե Դոլմազյանի հետ»։ 

Արմեն Աշոտյան․ ԲԴԽ տվյալ որոշումն ապացուցում է, որ ՀՀ դատական համակարգը ոչ միայն հիվանդ  է, այլև նրա վիճակը ավելի է ծանրանալու։ Երկու դատավորներն էլ ակնհայտ քաղաքական գործերով իշխանահաճո որոշումներով են հայտնի։ Մասնավորապես՝ ներկայիս իշխանական ռեժիմի քաղաքական հակառակորդներին անազատության մեջ պահելով։ Ինչպես տեսնում եք, դա չի փրկել նրանց Կարեն Անդրեասյանի անսահման ծառայամտությունից և հիվանդագին ամբիցիաներից։

ԲԴԽ այդ որոշումը մի նպատակ ունի՝ էլ ավելի կախյալ և կառավարելի դարձնել դատական համակարգը՝ «бей своих, чтобы чужые боялись» սկզբունքով։ Այն, որ այս ռեժիմը սիրում է օգտագործել մարդկանց և դեն նետել, վաղուց պարզ էր։ Սակայն ես չեմ չարախնդում, որովհետև թե՛ մենք բոլորս, թե՛ Դանիբեկյանն ու Դոլմազյանը, թե՛ անգամ Կարեն Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի պատանդներն ենք այս պահին՝ անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում։ «Նուբարաշեն» ՔՀԿ֊ում թե ԲԴԽ գլխամասում։ 

Բոլոր միջազգային հիմնական զեկույցներով և սոցիալական հարցումներով Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է և կախյալ։ ԲԴԽ վերջին որոշումը ոչ միայն չի փարատել այս մեղադրանքները, այլ ճիշտ հակառակը, ապացուցում է դրանք առնվազն կախյալության և քաղաքականացվածության առումով։

Գարիկ Ղուկասյան․ «Ազատ արձակեցին նաև Մամիկոն Ասլանյանին, կարո՞ղ ենք փաստել, որ Նիկոլը ամենաշատը վախենում է հենց Ձեզնից, և ի՞նչ է տալիս դավաճանին Ձեզ փակի տակ պահելը»։ 

Արմեն Աշոտյան․ Մամիկոն Ասլանյանի համար շատ ուրախ եմ, ինչպես նաև նիկոլական ռեպրեսիվ ճիրաններից այս պահին բոլոր ազատվածների համար։ Մամիկոնը 2018-ից հետո քաղաքական հետապնդումների ենթարկվածների և ենթարկվողների երկար շարքում դեռ ամենաերկար անարդար կալանավորվածն էր՝ 2 տարի 7 ամիս անհիմն կերպով զրկված լինելով ազատությունից։

Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ոչ թե անձնական, այլ համակարգային հարց է։ Դա ոչ թե Մամիկոնի, Մալյանի, իմ կամ որևէ այլ անհատի խնդիրն է, այլ մեր երկրում տարրական իրավակարգի և ֆունկցիոնալ  ազատությունների այլասերման և քայքայման հետևանք՝ հանուն գործող վարչախմբի քաղաքական շահերի։ 

Որքան էլ տհաճ է հնչում, սակայն տպավորություն ունեմ, որ քաղաքական բռնաճնշումների դեմ պայքարը մեր երկրում ոչ քաղաքական, ոչ էլ հանրային տիրույթներում սիստեմավորված չէ, ինստիտուցիոնալ չէ, այլ չափից ավելի անձնավորված։ Իսկ երբեմն զավեշտի հասնող «խանդի տեսարաններով»։ 

Կանոնավոր իշխանական ռեպրեսիանեի դեմ պայքարել պարտիզանական մեթոդներով կարող է հայտնի աստիճանի արդյունավետ լինել, բայց ոչ շրջադարձային, առավել ևս՝ կանխարգելիչ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ 
ՀՀԿ փոխնախագահ 
«Նուբարաշեն» ՔԿՀ 
18.07.2024թ․

Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնիՌԴ-ում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվելՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 15 մարդ Ռուսները «մաքրում են» ԿուրսկըՎրաստանում իջեցվել են պետական դրոշները Պեսկովը կասկածում է, որ Հայաստանը հիպոթետիկորեն կարող է լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում միաժամանակ Բարձրաստիճան զինվորականներ են դատապարտվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Բաքվից Կազան թռիչքները Փաշինյանի առաջարկը ԱլիևինԼոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է․ ShamshyanԷլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»
Ամենադիտված