Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն փոխե՞լ է դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Ինչպես ասել ենք, սա խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ», - հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ուշագրավ է, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ նույն Միլլերը, հայտարարելով, թե Վաշինգտոնը չի հանգստանա մինչև համաձայնություն չլինի, նշել էր, թե գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: «Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», - ասել էր Միլլերը։

Պետդեպն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի «բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ» ասելով, բայց վերլուծաբանները վստահ էին, որ դա պահանջ էր Հայաստանից՝ գնալ միակողմանի զիջումների։ ԱՄՆ-ն շտապում է՝ հարցը լուծել մինչև նոյեմբերյան ընտրություններ, այլապես Դոնալդ Թրամփի ընտրվելուց, ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականություն որդեգրելուց հետո Վաշինգտոնի ազդեցությունը Հարավային Կովկասում էականորեն նվազելու է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նախօրեին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ընտրապայքարը լքելու մասին՝ աջակցելով փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը։ Հարիսի առաջադրումը հույս է արթնացրել դեմոկրատների շրջանում, թե հնարավոր կլինի պայքարել Դոնալդ Թրամփի դեմ, անգամ հաղթանակ տանել։ Ի տարբերություն Թրամփի, որն առնանձապես հայկական հարցերով երբեք չի զբաղվել, Հարիսը եղել է գլխավոր դատախազ, ապա սենատոր հայաշատ Կալիֆոռնիա նահանգում, լուրջ կապեր ունի հայկական լոբբիստական շրջանակների հետ։ Մեծ հաշվով, Հայաստանին ավելի ձեռնտու է հենց Քամալա Հարիսի ընտրությունը։ Թերևս, Սպիտակ տանը նոր հույսեր են արթնացել, և Հայաստանից առժամանակ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ չեն պահանջում։ 

Քնար Արամյան

Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ի ֆոտոշարքը Ի՞նչ չի կարելի անել Օձի տարում. վատ նախանշաններ Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Երեխայից ազատվելու հարցի շուրջ համաձայնության է եկել մոր հետՌոնալդուն հայտնել է՝ մտադիր է արդյոք մարզիչ դառնալ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության․ TRT Haber Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանովԻրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Toyota Camry»-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, այնուհետև ծառին Ողբերգական դեպք. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Մահացել է Էստոնիայի նախկին նախագահը Գուրգեն Դաբաղյանը ընտանիքի հետ ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել Դանակահարություններ՝ Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մեքենա է այրվել Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը Քանի՞ օր տանը կլինեք տոնական օրերին Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը Առինջ գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել էԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար Ինչ եղանակ է սպասվում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան կչեղարկեն առանց վիզայի մուտքը վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար «Գազպրոմը» այսօրվանից կդադարեցնի գազի մատակարարումըՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով Ինչպե՞ս դիմավորել 2025 թվականը, որպեսզի այն միանշանակ հաջողակ լինի Աթենքում նարկոթրաֆիքինգի համար ձերբակալել են Ալիևի զարմուհունՆեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է. կա տուժածՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետՀրդեհ Արեգնադեմ գյուղում ՆԳՆ-ն պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը. Սարգսյան Պուտինը դիմել է ռուսներին ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ Ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին (տեսանյութ) Առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ (տեսանյութ)Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հենրիխ Մխիթարյանը Սաուդյան Արաբիայից լուսանկար է հրապարակել Խաղաղություն ու շատ սեր․ հայ զինվորի մաղթանքը Ամանորի առթիվ Հութիները հարձակվել են ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրի և Թել Ավիվի օդանավակայանի վրա
Ամենադիտված