Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սալօջախ–վառարան

ՖՈՏՈ

Խոհանոցում հիմնական իրը վառարանն է՝ սալօջախը։ Այն անցել է էվոլյուցիայի երկար ճանապարհ մինչև մեզ ծանոթ ձևին հասնելը: Կրակը ժամանակին դարձել է մարդկության սոցիալական էվոլյուցիայի կարևոր պահ: Հին ժամանակներից մարդիկ կրակի օգնությամբ համեղ ուտելիքներ են պատրաստել, տաքացել, պաշտպանվել գիշատիչ կենդանիներից։ Ժամանակի ընթացքում վառարանների կարիք է առաջացել, քանի որ բաց կրակն ունի բազմաթիվ թերություններ և անարդյունավետ է։

Առաջին վառարանները պատրաստվել են խորը փոսերի տեսքով, որոնց ներքևում կրակ է վառվել, իսկ վերևում դրվել են կաթսաներ կամ խորովել կենդանու միս։ Ավելի ուշ ջերմության ավելի լավ փոխանցման համար հողե վառարանները պատել են կավե շաղախով և շարել քարով։ Վառարանի ամբողջ մուրն ու ծուխը մնացել է տանը, ուստի ածխածնի օքսիդից մահացության բարձր ցուցանիշ է եղել։ Ծխնելույզները հայտնվել են շատ ուշ՝  միայն XII դարում։ Վերածննդի դարաշրջանում տեղի է ունեցել գործառույթների տարանջատում. հյուրասենյակում տաքանալու համար բուխարի են սարքել, իսկ վառարանը՝ այսինքն արդեն սալօջախը, տեղափոխել են խոհանոց։ Սկզբից վերջինիս մակերեսը ծածկվել է սրբատաշ քարերով, ապա մետաղյա թիթեղներով։

1742 թվականին հայտնվել է փոքր մետաղական վառարանը։ Դրա ստեղծողը եղել է ամերիկացի քաղաքական գործիչ և գյուտարար Բենջամին Ֆրանկլինը։ Նման վառարանը ծառայում էր միայն տարածքը տաքացնելու համար, իսկ ավելի մեծածավալ վառարանները դեռ օգտագործվում էին սնունդ պատրաստելու համար։ 1800 թվականին Բենջամին Թոմփսոնը ստեղծել է առաջին չուգունե վառարանը։ Այն ջեռուցվում էր ածուխով։ Հաջորդը եղել է Ռեյնջմաստեր վառարանը, որը միայն մի փոքր ավելի էր մեծ, քան ժամանակակից վառարաններն են: Այդ գյուտի համար Ուիլյամ Ֆլավելը Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում ստացել է տասնհինգ մեդալ: «Ռեյնջմաստեր»-ի տարբերակիչ առանձնահատկություններն էին միաժամանակ պատրաստման մի քանի ռեժիմները և վառելիքի խնայողության առկայությունը:

20-րդ դարի սկզբին վառարաններն արդեն պատրաստվում էին պողպատից, ծածկված էմալով և ունեին չորս այրիչներ։
Առաջին գազօջախը ստեղծվել է 1825 թվականին բանվոր Ջեյմս Շարփի կողմից։ Նա դա հորինել էր կնոջ աշխատանքը հեշտացնելու համար, ուստի առաջին օրինակը տեղադրել էր իր տանը։ Գազօջախների շահագործման ժամանակ հաճախ են նկատվել դժբախտ պատահարներ՝ գազի հետ ոչ ճիշտ վարվելու պատճառով։ Ուստի գազօջախների մասսայական արտադրությունը սկսվել է միայն 1836 թվականին, սակայն բնական գազի բարձր գնի պատճառով դրանք այնքան էլ տարածված չէին Եվրոպայում։ Իրավացիորեն դրանք կարողացան գնահատել միայն Միացյալ Նահանգների բնակիչները, ովքեր չունեին այդ բնական ռեսուրսի պակասը։ Ամերիկայում տասը տարվա ընթացքում արտադրվել է ավելի քան տասնչորս միլիոն գազօջախ։

Հետագայում Կանադայում 1883 թվականին ստեղծվել է էլեկտրական վառարանը, որը համարվում է ներկայիս վառարանների նախատիպը։ Դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 25 տարի անց Էմիլ Ռոտենաուի կողմից: Սովորական այրիչների փոխարեն օգտագործվել են մետաղական թիթեղներ, որոնք դրվել են վառարանի ոտքերի վրա։ Դրանք կերակուր պատրաստելու ժամանակ ծառայել են որպես հենարան։ Այդ սարքն ավելի քան կես ժամ տաքացվում էր հոսանքով և էժան չէր, չնայած դրան, այն գնել ցանկացողներին վերջը չկար։

1945 թվականին ամերիկացի ֆիզիկոս Պերսի Սփենսերն էլ հայտնագործել է միկրոալիքային վառարանը։ Առաջին սարքերը տեղադրվել են բանակային ճաշարաններում։ Միկրոալիքային վառարանները մեծ ու ծանր էին։ Ճապոնացի գիտնականները դրանք կատարելագործել են՝ ավելացնելով պտտվող ափսե և ինտեգրված կառավարման համակարգ։ Ներկայումս մեր նախնիների ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տնային տնտեսուհի խոհանոցում ունի անփոխարինելի օգնական՝ վառարան–սալօջախ, որը ներդաշնակ է խոհանոցի մեջ և կատարում է իր հիմնական գործառույթը, որն է սնունդ պատրաստելը:
 
Կ. Խաչիկյան

Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Ամենադիտված